Թուրքիայում ձերբակալել են ՌԴ դեսպանի սպանության գործով կասկածյալին
Թուրքական ոստիկանությունը ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալել է իրավապահ մարմինների նախկին աշխատակցի, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նախնական տվյալներով, նա FETO կազմավորման քրեական տարրերից է եղել։ Դրա կազմում է եղել Կառլովի անմիջական մարդասպան Մևլութ Ալթնթաշը։
Հիշեցնենք, որ Անդրեյ Կառլովը սպանվել էր 2016 թվականին դեկտեմբերի 19-ի երեկոյան՝ Անկարայում՝ Ժամանակակից արվեստի կենտրոնում կազմակերպված ֆոտոցուցահանդեսի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան