Թուրքիայի ոստիկանության բաժանմունքը փակվել է շենքի վարձավճարը չմուծելու պատճառով
Թուրքիայի Քոջաելի նահանգի Իզմիթ շրջանի ոստիկանության բաժանմունքներից մեկը փակվել է վարձակալած շենքի համար վճարը չմուծելու պատճառով:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը չի կարողացել վճարել բաժանմունքի տեղակայված շենքի վարձավճարը, քանի որ այն շատ բարձր է եղել։
Նշվում է, որ այդ շենքի առաջին հարկը դեռևս 20 տարի առաջ էր վարձակալության տրվել ոստիկանությանը։
Այս պահին վերոնշյալ բաժանմունքի աշխատակիցները տեղափոխվել են մոտակայքում գտնվող ոստիկանական բաժանմունք, որպեսզի շարունակեն իրենց աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան