Քաղաքական 17:04 22/11/2018 Հայաստան

Արթուր Ղազինյան. Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ փոքրամասնությունների ակտիվությունը զսպելու համար

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Միասեռականներն ու նրանց թեման Հայաստանում ակտիվացել են։ Նրանք համբուրվում են Երևանի կենտրոնում, արձանների ֆոնին, տեսանկարահանում ու տարածում՝ քարոզելով իբր հավասար իրավունքներ։

ԼԳԲՏ ներկայացուցիչներին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում՝ նրանց ակտիվացման համար անուղղակի մեղադրելով ՀՀԿ-ին։ Նա մասնավորապես նշեց. «ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միևնույն ժամանակ ակտիվ պայքարում են այդ երևույթի դեմ։ Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի։ Երբ ՀՀ մի քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, ի՞նչ պետք է անենք նրան։ Ասեք՝ սպանո՞ւմ ենք, գնդակահարո՞ւմ ենք, քառատո՞մ ենք, արտաքսո՞ւմ ենք Հայաստանից։ Էդ մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել, հա՞։ 2000 թվականի սկզբին ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում հրապարակվել է նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում։ Այն ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչի ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»։
Փաշինյանին ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հուշեց,  թե ինչպես կարելի է վարվել։

Սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ակտիվացման պատճառների, ձեռնարկելիք քայլերի, այդ հարցում իշխանության պատասխանատվության  մասին Panorama.am-ը զրուցել է  իրավաբանական գիտությունների թեկնածու,  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ։ Վերջինը խնդրում է կարծիքն ընդունել նախնական քաղաքական դիրքորոշում այդ ոլորտում պետական   քաղաքականության իրականացման առումով։

Հարց-Ինչո՞ւ ակտիվացան այդ համայնքի ներկայացուցիչները։
Պատասխան-Նախ ասեմ, ինձ համար փոքրամասնությունները նույնն են՝ անկախ այն բանից դրանք կլինեն կրոնական, ազգային, սեռական կամ ցանկացած այլ բնույթի։ Ելակետային պետք է համարել հասարակության ներքին համերաշխության մթնոլորտը, որտեղ մեծամասնությունը կհարգի փոքրամասնությանը, իսկ փոքրամասնությունը կհարգի մեծամասնությանը։ Չէի ցանկանա տարանջատել սեռական փոքրամասնություն, թե կրոնական փոքրամասնություն...

Հարց-Ինչո՞ւ ենք տարանջատում, որովհետև հասարակությունը մի քիչ ավելի սուր է արձագանքում սեռական փոքրամասնության ակտիվությանը։
Պատասխան-Ներողություն եմ խնդրում, ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնություն-փոքրամասնություն փոխգործակցության ընդունելի ձևաչափը ներքին հասարակական համերաշխության բարենպաստ մթնոլորտն է։ Ինձ անհանգստացնում է ոչ այնքան փոքրամասնությունների իրավունքների չափից դուրս գովազդումը, այլ դրա հետևանքով մեծամասնության հնարավոր ագրեսիվ արձագանքը ու դրա արդյունքում հասարակության մեջ կոնֆլիկտոգեն իրավիճակի առաջացումը։ Ինձ ահավոր մտահոգում է հասարակության հնարավոր ֆրագմենտացիան, ինչը կարող է հանգեցնել ներքին կոնֆլիկտների։ Այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Հարց-Ինչպիսի՞ քայլեր։
Պատասխան-Պետք է նշեմ, որ իրավիճակի համար պատասխանատու հանդիսանում է իշխանությունը և նրա կողմից վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։ Փոքրամասնությունը պետք է իմանա իր իրավունքների սահմանները, դրանց իրացման կոնկրետ մեխանիզմները, իսկ մեծամասնությունը պարտավոր է հարգել փոքրամասնության գոյությունը և նրա իրավունքները։ Այս փխրուն և առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի սահմանագիծը պետք  է հստակ նշվի, յուրաքանչյուրը պետք է իմանա իր տեղը։ Սա է մոդելը, սա է կոնցեպտը, հասարակությունը պետք է առաջ շարժվի առանց միմյանց նկատմամբ ատելության կամ անտագոնիզմի։

Հարց-Իշխանությունն ակնարկում է, որ իրենց քաղաքական հակառակորդներն են ակտիվացրել այդ համայնքի ներկայացուցիչներին։
Պատասխան-Ես չեմ հավատում, որ իշխանությունը կապեր ունի այդ խմբերի ներկայացուցիչների հետ, չեմ հավատում, որ նրանց ուղղորդում են՝  իրենց մասին  գովազդային նյութեր տարածեն։ ՀՀԿ-ի կողմից ակտիվացմանն առավել ևս չեմ հավատում, որովհետև նրանք իրենք իրենցով կազմակերպված միավորներ են։ Նրանց համար ստեղծվել է պարարտ մի միջավայր, ազատ մի մթնոլորտ, որտեղ ինքնադրսևորման հնարավորություն են ստացել։ Դա ինձ մտոհոգում է։ Իշխանությունը պետք է մի քիչ զսպված լինի։ Քաղաքական շահարկումներն այս թեմայով համարում եմ անթույլատրելի, որովհետև յուրաքանչյուրը փորձում է իր քաղաքական դիվիդենտը ստանալ այս պրոցեսում։ Իսկ դրա հետևանքով իրավիճակն ավելի կսրվի, այսինքն, կազմակերպված փոքրամասնություն-անկազմակերպ մեծամասնություն առճակատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա նաև հասարակական, ազգային ներքին անվտանգության խնդիր է։  Բոլոր քաղաքական ուժերը պետք է խելամտորեն մոտենան այս հարցին ու լինեն հաշվետու, պատասխանատու իրենց խոսքերի, հայտարարությունների մեջ։ Ամեն հարց չէ, որ պետք է դառնա քաղաքական շահարկման առարկա։ Ես մի անգամ այդ մասին խոսել եմ ու այլևս չեմ խոսելու, քանի որ կարող եմ մեղադրվել այն քաղաքական սպեկուլյացիայի ենթարկելու մեջ։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Իշխանությանը պետք է ներքին կարգով կամ միգուցե հրապարակայնորեն խորհուրդ տալ, որպեսզի ձեռնարկի անհրաժեշտ միջոցներն այդ գովազդը չտարածելու, փոքրամասնությունների ավելորդ և անհասկանալի ակտիվությունը զսպելու համար։

Հարց-Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որո՞նք պետք է լինեն այդ միջոցները։
Պատասխան-Նրանք գիտեն այդ ձևերը, նրանք տիրապետում են բազմաթիվ լծակների։ Խնդիրն այն է, որ կամ այդ ցանկությունը կա, կամ չկա։ Եթե ցանկությունը կա, ապա զսպման միջոցները բազմաթիվ են։ Եթե իշխանությունը ցանկանա, ապա  կարող է անել։ Ես լծակներին չեմ տիրապետում, և չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչպես պետք է աշխատի իշխանությունը։ Դրա համար կան ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ մարմիններ, որոնք համագործակցում են միմյանց հետ։ Այդ համայնքի ներկայացուցիչներին պետք է հորդորել, որ հնարավորինս քիչ ակտիվանան, առավելագույնս քիչ իրենց մասին հիշեցնեն մեծամասնությանը։ Սա գրգռում է մեծամասնության նյարդերը, ավելորդ լարվածություն է առաջացնում, որը ոչ մեկին պետք չէ։ Նորից եմ կրկնում, անթույլատրելի է այս ուղղությամբ քաղաքական շահարկումը՝ դիվիդենտ ձեռք բերելու նպատակով, պետք է հեռուն նայել, պետական մտածողությամբ առաջնորդվել, ինչը բացակայում է, անկեղծ ասած, և այսօր իրեն ընդդիմություն հռչակած Հանրապետականի, և իշխանության ղեկին գտնվող անձանց մոտ։

Հարց-Իշխանափոխությունից հետո նման ակտիվացումը սպասելի չէ˚ր։
Պատասխան-Իրականում ստեղծվեց ուլտրա աջ միջավայր՝ այսինքն չափից դուրս ազատության ընկալում առանց դրան համարժեք պատասխանատվության և պարտավորության, ինչը բնականաբար դիսբալանս առաջացրեց իրավունք-պարտականություն փխրուն հավասարակշռության մեջ։ Պետք է գիտակցել, իշխանությունը, պետությունն օժտված են վարչական արտադրանքի մենաշնորհով, այն կարելի է կիրառել ցանկացած ժամանակ՝ ըստ օրենքի և ըստ կարգի, և դրա դեմ որևէ մեկն իրավունք չունի բողոքելու։ Պետությունը պետք է գտնվի իր բարձրության վրա այս պարագայում, ինչը ես, ցավոք սրտի, չեմ տեսնում։

Հարց-Այսինքն, այս հարցում պե՞տք չէ դիմել ժողովրդի օգնությանը, ինչպես առաջարկել  է Արտակ Զաքարյանը։
Պատասխան-Իհարկե, չի կարելի։ Ժողովուրդն ի՞նչ անի, փողոցում սկսի փնտրել նրանց ու ինչ-որ մի տեղ խփել, հալածել, բռնություն կիրառե՞լ։ Իհարկե, դա հարցի լուծում չէ, ես կողմնակից եմ խնդիրը լուծելուն, ոչ թե նոր խնդիրներ առաջացնելուն։ Առանց այդ էլ մենք ամեն քայլափոխի այնքան խնդիրներ ունենք՝ տնտեսությունը խնդիր է, արտքին քաղաքականությունը խնդիր է, էնեգետիկան խնդիր է, քաղաքական համակարգը գոյություն չունի, անապատացում է ամբողջ համակարգում, հիմա մենք դա էլ գումարենք, հետո ի՞նչ անենք։ Նման առաջարկը կարելի է ասել, էժան պոպուլիզմ է, չի կարելի նման բան անել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}