Թուրքիան պատրաստվում է միայնակ տապալել ԻՊ-ին
Թուրքիան կարող է Սիրիայում միայնակ տապալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել այլ երկրների՝ Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև՝ կոլաիցիայի գործընկերների հետ։ Միաժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի հետ կոոպերացիայի մասին խոսք չի գնում։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թուրքիան և Միացյալ նահանգները պայմանավորվել են սիրիական Մանբիջի հարցում ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ՝ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը հավանության չի արժանացրել Թրամփի՝ Սիրիայից զորքի դուրսբերման որոշումը
- Իրաքյան քրդերը ԱՄՆ-ին կոչ են արել վերանայել Սիրիայից զորքի դուրսբերման հարցը
- Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հարցը
- Արաբագետը՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր պատճառների ու հետևանքների մասին
- Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը