Կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը. ՍԱՏՄ
Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:
Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է: ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է կոտլետի կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը
- Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
- Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
- Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ