Ալավերդցին վարչապետի ու նախարարի ուշադրությունը հրավիրում է քաղաքի՝ անմխիթար ճանապարհի վրա
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարել է բնակավայրի՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, լուսանկարները հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Գ. Սարգսյանը միաժամանակ երկրի վարչապետի Նիկոլ Փաշինյանին ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարար Հակոբ Արշակյանին բաց նամակ է հասցեագրել։
«Մ6 միջպետական ճանապարհի այն հատվածը, որն ացնում է Ալավերդի քաղաքով, 2018թ.-ի նոյեմբերին վերանորոգման նպատակով քանդվել է, սակայն դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել (կից ներկայացնում ենք նկարներ)։
Այս սկսված, սակայն չիրագործված աշխատանքի պատճառով ճանապարհի այդ հատվածը դարձել է ոչ միայն անանցանելի, այլ նաև փոշոտ և ցեխոտ։ Ինչը քաղաքացիների մոտ մտահոգության և բողոքի առարկա է դարձել, քանի որ վերջինս մեծ վնաս է հասցնում բնակիչների և այդ ճանապարհով երթևեկողների ավտոմեքենաներին։ Արդյոք նպատակային էր սկսել այս աշխատանքը և վերջինիս գծով ոչինչ չիրականացնել՝ մեծ վնաս հասցնելով քաղաքացիներին։
Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ վերջինս ոչ միայն համայնքային, այլ նաև միջպետական խնդիր է»,-ասված է բաց նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան