Հասարակություն 12:26 29/04/2019 Հայաստան

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է` թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար

Դեպքերի 95%-ում, եթե մարդու սառնարանում կարգ ու կանոն է, ապա նրա աշխատանքային ֆայլերի պարագայում էլ ամեն ինչ կարգին է։ Իսկ ռուսաստանցիների 85%-ը, որոնք արձակուրդից առաջ կարգի են բերում սառնարանը, ճիշտ նույն խնամքով դասավորում են նաև էլեկտրոնային փաստաթղթերը հանգստի մեկնելուց առաջ։

Նման արդյունքներ է ցույց տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, որն ստացել է «Թվային խառնաշփոթ» անվանումը։ Հարցումն անցկացվել է տարբեր երկրների, ներառյալ՝ Ռուսաստանը, կազմակերպությունների 7000 աշխատակիցների շրջանում։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ կարգ ու կանոնը պահպանելու սովորությունը կարող է ծառայել նաև կորպորատիվ տվյալների պաշտպանության գործին, իսկ փաստաթղթերի քաոսը, ընդհակառակը, լուրջ սպառնալիք է ստեղծում դրանց անվտանգության համար։ Այնինչ, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ռուսաստանցի օգտատերերի կեսից ավելին (60%) աշխատանքային սարքերում պահում են ֆայլեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, որի բացումը կարող է վնասել ընկերության հեղինակությունը կամ ֆինանսական վնաս հասցնել դրան, աշխատակիցներին կամ հաճախորդներին։

Աշխատակիցների ստեղծած թվային փաստաթղթերի քանակն անընդհատ աճում է, իսկ ղեկավարները հաճախ լավ պատկերացում չունեն, թե ինչն է պահպանվում և որտեղ, և թե ինչպես է բաշխվում տվյալներին հասանելիությունը։ Թվային խառնաշփոթի վերացումը բարդ խնդիր է ընկերությունների՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների համար, որոնք չունեն այդ նպատակով առանձնացված ռեսուրսներ։ Դրա լուծման կարևոր քայլ է որոշելը, թե հատկապես ով պետք է պատասխանատու լինի էլեկտրոնային գրագրության և աշխատանքային ֆայլերի անվտանգության համար։

Այսպես, աշխատակիցների 70%-ը կարծում է, որ փաստաթղթերին հասանելիության իրավունքների բաշխման համար պատասխանատու են ոչ թե իրենք, այլ ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության բաժինների աշխատակիցները։ Բայց չէ որ մարդկային գործոնը ոչ ոք չի չեղարկել. աշխատակիցները կարող են պատահաբար կամ դիտավորյալ  գործընկերներին կամ կողմնակի մարդկանց փոխանցել հասանելիությունը գաղտնի տվյալներին, ինչպես նաև շրջանցել արգելափակումները հնարամիտ գործիքների օգնությամբ։ Ներկայում, երբ փաստաթղթերի քանակը բազմապատկվում է ամեն օր, և տարածված է մեկ ֆայլում համատեղ աշխատանքի վարման գործելաոճը, թվային խառնաշփոթի հետևանքների մասին պետք է մտածի յուրաքանչյուր աշխատակից։

«Աշխատակիցներն ստեղծում են ֆայլերի հսկայական քանակ։ Արժե, որ ղեկավարները ուշադրություն դարձնեն այդ գործընթացի հետ կապված հնարավոր ռիսկերին, քանի որ թվային խառնաշփոթը սպառնալիքի տակ է դնում տվյալների պահպանվածությունը,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլոբալ վաճառքների գծով փոխնախագահ Մաքսիմ Ֆրոլովը։- Իհարկե, սառնարանում կարգ ու կանոնը չի օգնի խուսափել վնասաբեր ծրագրային ապահովումից, սակայն, եթե համակարգչում կարգ ու կանոնին վերաբերվես նույնքան բծախնդրորեն, որքան սառնարանում պահման կազմակերպմանը, ապա տեղեկատվական սպառնալիքների զոհ դառնալու ռիսկն էապես կնվազի։ Պետք է աշխատակիցներին սովորեցնել խնամքով պահպանել էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես նաև նրանց ապահովել պարզ, սակայն միաժամանակ արդյունավետ պաշտպանական լուծումով, որը կթեթևացնի աշխատանքը»։

Թվային խառնաշփոթի հետ կապված ռիսկերից պաշտպանվելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընկերություններին խորհուրդ է տալիս.

• աշխատակիցների հետ անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որոնց ժամանակ կարելի է ձեռք բերել թվային աշխարհում անվտանգ վարքի գործնական հմտություններ։ Դա կօգնի անել, օրինակ, Kaspersky Automated Security Awareness Platform (ASAP) հարթակը;
• կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;
• կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը՝ չփակված խոցելիությունների առկայությունից խուսափելու համար;
• ընտրել փոքր և միջին բիզնեսի պաշտպանության համար հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության հուսալի գործառույթներով, օրինակ, Kaspersky Small Office Security կամ Kaspersky Endpoint Security Cloud։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}