Ճապոնիայի կայսրը հեռանում է
Ճապոնիայի 85-ամյա կայսր Ակիհիտոն ավարտել է այն բոլոր ծեսերը, որոնք կապված են գահից հրաժարվելու հետ։ Ռիա նովոստին հայտնում է, որ արարողությունները սկսվել էին մարտի 12-ից։ Իսկ այսօր երեկոյան արդեն տեղի կունենա Ակիհիտոյի գահից հրաժարվելու պաշտոնական արարողությունը, մայիսի 1-ից Ճապոնիայում կսկսվի 59-ամյա Նարուհիտոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանվում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։
2016 թ. օգոստոսն Ակիհիտո կայսրը դիմել էր ժողովրդին՝ հասկացնելով որ տարիքի պատճառով ավելի դժվարանում է իր պարտականությունները կատարել, կցանկանար գահը հանձներ ժառանգին և հեռանալ գործից։ 2017 թ. խորհրդարանն ընդունել է «հատուկ օրենք», որը թույլ կտար կայսրին հրաժարվեր գահից ու փոխանցել թագաժառանգին։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի կայսր ադամանդե հարսանիքը
- Ճապոնիայի կայսրը գահը լքելու առթիվ թեյախմություն է կազմակերպել
- Ճապոնիայի կայսեր ծննդյան օրը շնորհավորելու է գնացել ավելի քան 75 հազար մարդ
- Ճապոնիայի կայսրը զղջում է Երկրորդ աշխարհամարտում իր երկրի մասնակցության համար
- Ճապոնիայի կայսրը հայտարարել է գահը հանձնելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին