Մեղադրող կողմը խնդրեց չքննարկել դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջոնրդությանը՝ դատավոր Աննա Դանիեբկայնին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, միացան նաև Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանը։
«Միայն Վարդազարյանի հայտարարությունը բավարար էր ինքնաբացարկի համար, բայց եթե չեք հայտնել ու պաշտպանական կողմը հանդես է գալիս նման միջնորդությամբ, ես միանում եմ։ Խնդրում եմ բավարարել միջնորդությունը»,-իր խոսքում մասնավորապես նշեց Կարեն Մեժլումյանը։
Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ այս գործով ակնհայտորեն զգում է դատավոր Դանիբեկյանի կաշկանդվածությունը, նկատեց՝ սույն գործով վաույթից հեռանալը ոչ միայն կօգնի այդ գործի քննությանը, այլև մյուս գործերի քննությանը։
«Դուք ցանկացած այլ գործով որոշում կայացնելիս մի պահ մտածում եք, իսկ միգուցե այդ որոշումները բերեն ու օգտագործեն այս գործով։ Ու մյուս գործերով դուք չեք ապահովում մեղադրյալների իրավունքները։ Ձեր՝ որպես դատավորի որակը, որը ըստ իմ գնահատմամբ վատը չէ, այս գործը ստանձնելուց հետո ընկել է։ Օգնեք ինքներդ Ձեզ, ապա այս գործի քննությանը»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Գործով մեղադրող դատախախազ Գևորգ Բաղդասարյանն էլ իր խոսքում հայտարարեց, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցը հասցրել է նիստի ընթացքում ընթերցել, համարում է, որ պաշտպանի մեջբերած հատվածը կտրված է կոնտեքստից։ Ասաց միջնորդություններում դատավորի որևէ գործողության վերաբերյալ փաստարկ, գնահատական չհնչեց։
«Ես շատ հստակ պետք է արձանագրեմ, որ սույն քրեական գործով կողմերի հավասարությունը դասական իմաստով ապահովված է։ Չկա դատավարական պրոցեսում որևէ հարց, որևէ դեպք, որ պաշտպանական կողմի դատավարական հնարավորությունը սահմանփակվել է»,-ասաց դատախազը՝ ավելացնելով, ուզում է հասկանալ, թե դատավորի կոնկրետ որ գործողությունն է, որ կարող է լինել ինքնաբացարկի հիմք։
Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկություն ներկայացրեց միջնորդության վերաբերյալ, ասաց դատավորի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ հանգամանքներ չեն վլայակոչվել, հայտարարությունները վերացական են։ Դատախազը հիշեցրեց դատավարության ողջամիտ ժամկետների մասին, հայտարարեց՝ պաշտպանական կողմը չարաշահում է իրավունքը, խնդրեց՝ չքննարկել, թողնել առանց քննարկման։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ դատավորին. «Ի հայտ է եկել հանգամանք, որը բացառում է Ձեր մասնակցությունը այդ քրեական գործին»
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց