«Դալմա Գարդեն մոլը» նույնպես փակվում է
Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել «Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։
«Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։
Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։
Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։
Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։
Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,- մասնավորապես նշված է «Դալմա Գարդեն մոլի» հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- «Երևան Մոլը» ժամակավորապես կփակվի
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնները և Կենդանաբանական այգին փակ են
- Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- «Փաստ». Իշխանության գործելաոճից պարզ է դառնում` այս հանրաքվեն իշխանությունների համար նույնիսկ ավելին է, քան կենաց ու մահու կռիվը