«Երևան Մոլը» ժամակավորապես կփակվի
Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ՝ «Երևան Մոլը» որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։
«Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։
Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։
«Երևան Մոլի» այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։
«Երևան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- հայտնում են «Երևան Մոլից»։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնները և Կենդանաբանական այգին փակ են
- Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված միջոցառումները
- ԳԱԿ-ը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը
- Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները