Քաղաքական 16:54 21/04/2020 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կամ Հայաստանի իշխանությունը ստում է, կամ բանակցություններն ընթանում են առանց հայկական կողմի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ  չի զարմացրել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, քանի որ դրա մասին ուղերձների պակաս այլ երկրների դիվանագետների կողմից չի եղել։

«Ցավոք սրտի, անսպասելի չէր»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Նա նշում է, որ  չնայած ամիսներ շարունակ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, բանակցություններ որպես այդպիսին չկան, ճանաչողական հանդիպումներ են, բայց դրանց զուգահեռ միջնորդ երկրների տարբեր պաշտոնյաներ մշտապես հանդես էին գալիս հայտարարություններով, ըստ որոնց քննարկվում  Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։

Մելիք-Շահնազարայնն ասում է, հայկական փորձագիտական շրջանակները, համադրելով Մինսկի խմբից հնչող գնահատականներն ու հայտարարությունները, մշտապես ահազանգել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները չեն համընկնում այն գնահատականների հետո, որոնք տրվել են միջնորդների, Ադրբեջանի կողմից։

Քաղաքագետը նշում է՝ իհարկե , Ադրբեջանին վստահել չի կարելի, բայց դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ բոլորը մի բան են ասում, հայկական կողմը՝ մեկ այլ բան։

«Այսօր էլ փաստացի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ բաց տեքստով  ասաց, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել է փաստաթուղթ, որը հիմնված է փուլային լուծման տարբերակի վրա։ Ընդ որում նա ասաց, որ  առաջին փուլում ամենաակտուալ խնդիրներն են  տարածքների հանձնումը Ադրբեջանին ու կոմունիկացիոն հաղորդակցության բացումը։ Այսինքն, հերիք չէ, որ արդեն իսկ բանակցային գործընթացը գնում է Ադրբեջանի համար նախընտրելի և տարիներ շարունակ իրենց կողմից լոբբինգ արված փուլային տարբերակով, ոչ թե փաթեթային, ինչի կողմնակից էր հայկական կողմը, այլև փուլերի առաջին կետը ըստ էության մշակման մեջ է»,-ասում է քաղաքագետը։

Արդյունքում, ըստ նրա, ստացվում է, որ պաշտոնական Երևանն այս ընթացքում փորձել է խաբել ու մոլորեցնել սեփական հանրությանը։

«Դա միանշնակ այդպես է, հակառակ պարագայում կարելի է ասել, որ Արցախի խնդիրը լուծվում է առանց հայկական կողմի մասնակցության։ Եթե բոլորը քննարկում են այդ փաստաթուղթը, իսկ Հայաստանը հերքում է դրա գոյությունը, նշանակումէ , որ Հայաստանն այլևս մասնակից չէ այդ բանակցային պրոցեսին։ Սա քիչ ավելի  հավանական է, քան այն տարբերակը, որ իշխանությունները պարզապես ստում են, ցավոք սրտի, ինչի օրինակներ բազմիցս ենք տեսել վերջին երկու տարիներին։ Հիմա արդեն ստիպված ենք ենթադրել կամ համոզվել, որ  ղարաբաղյան հարցում նույնպես  իշխանությունները ստում են»,-կարծիք հայտնեց քաղաքագետը։

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը փորձում թաքցնել իրականությունը, քաղաքագետը պատասխանում է՝ քանի որ այս պահին ըստ էության առաջ է գնում ադրբեջանական օրակարգը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալների հետևանքով մենք ստացել ենք մի իրավիճակ, որտեղ միջնորդները  և Ադրբեջանը խոսում են մի լեզվով, իսկ Հայաստանը՝ մեկ այլ լեզվով։ Մենք այնտեղ անբարենպաստ վիճակում ենք, պրոցեսները գնում են ոչ ի շահ Հայաստանի ու Արցախի, բնականաբար, իշխանությունները վախենալու են դա խոստովանել հանրությանը։ Կա ձախողում, կա խնդիր, և այն քողարկվում է, ինչպես մյուս խնդիրները, որոնք  Փաշինյանի իշխանությունը փորձում է կոծկել»,-մանրամասնում է նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է Լավրովի այսօրվա ասուլիսում Հայաստանին վերաբերող մեկ այլ հատված, երբ նա խոսեց գազի գնի մասին։

«Պարզ դարձավ, որ գազի գինը Հայաստանմի համար չի նվազի, քանի որ  Հայաստանի իշխանություններն անհիմն դատական պրոցեսներ են սկսել ռուսական կապիտալով գործող  ընկերությունների դեմ, և դրա մասին Լավրովը խոսեց շատ բաց, անկեղծ, ասաց, որ դաշնակցային հարաբերություններում ոչ հարիր մոտեցումներ են դրանք»,-ընդգծում է նա։

Ստեղծված իրավիճակում քաղաքագետին մի քանի հարցեր են խիստ մտահոգում։ Հայաստանը, ըստ նրա,  կորցրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու դիվանագիտական բոլոր գործիքները, և  այդ նույն դիվանգիտությունն այսօր սպառնալիք է դարձել հայկական կողմի համար։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ դաշնակից երկրի արտգործնախարաը խոսում է  թշնամի երկրի թեզերով, և ասում է, որ դա է քննարկվում։ Եթե դա արվել է Հայաստանի իշխանությունների կամքից անկախ, կամ առանց նրանց տեղեկացնելու, նշանակում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատ մակարդակի են հասել, որ այս հարցում մենք Ռուսաստանի հետ ունենք հակադիր տեսակետներ։ Իսկ եթե դա արվում է Հայաստանի իմացությամբ, դա նշանակում է, որ պաշտոնական  Երևանն արդեն դավաճանել է Արցախի շահը բանակցային գործընթացում, չի կարողացել առնվազն պահել, և հիմա դիվանագիտական լուրջ ճնշման տակ է, որին չենթարկվելու պարագայում պատերազմի վտանգը շատ մեծ է լինելու, ցավոք սրտի, դիվանագիտական զսպման որևէ մեխանիզմ չի լինելու»,-մտահոգությունն ու հնարավոր հետևանքները ներկայացնում է նա։

Հաջորդ մտահոգիչ փաստը քաղաքագետի համար այն է, որ Հայաստանի իշխանություններն անկարող են դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու առաջ տանել հայկական շահը միջազգային հարթակներում։

«Երրորդ մտահոգիչ փաստն էլ այն է, որ իշխանությունը ստում է, անկեղծ չէ իր հասարակության հետ, իրավիճակը նենգափոխած է ներկայացնում, ինչը ոչ միայն անվտանգային, այլև սոցիալական, տնտեսական սպառնալիքներ է ներկայացնում։ Այս ամենի ինչի հանրագումարը մեծ աղետն է, որը օր օրի մեծանում, որի լուծման կամ կանխման մեխանիզմները դրան զուգահեռ նվազում են»,-ամփոփում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}