Իրավունք 15:27 09/06/2020 Հայաստան

Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես

ՀՀ երկրորդ նախագահի ու մյուսների գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արձագանքելու փաստը խիստ անհագստացրել ու խիստ մտահոգել է նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին։

Հայկական երկրորդ հեռուստալիքի «Խոսքի իրավունքը» հաղորդմանը տված օնլայն հարցազրույցում Կոստանյանը երկու պատճառ նշեց։

«Առաջին. ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի միակ ու բացառիկ հասցեատերը Սահմանդրական դատարանն է, և հենց Սահմանդրական դատարանն է իրավասու որևէ գնահատանքի արժանացնել Եվրոպական դատարանի այս որոշումը։ Երկորդ. Գլխավոր դատախազը, և դատախազությունն ընդհանրապես տվյալ իրավահարաբերության սուբյեկտ չի հանդիսանում, հետևապես նա ընդհանրապես իրավասու չէ քննարկման առարկա դարձնել Եվրոպական դատարանի այդ մոտեցումը։ Այդ տեսանկյունից գլխավոր դատախազի հայտարարությունը մեկնաբանելը, կարծում եմ, ժամանակի անիմաստ վատնում է»,-մանրամասնեց իրավաբանը։

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին, ապա ըստ Կոստանյանի, այն չի կարելի մեկնաբանել, այն պետք է թարգմանել, իսկ Սահմանդրական դատարանը կիրառի և տեղայնացնի։

«ՄԻԵԴ խորհրդատվական այս կարծիքը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա մի պարզ պատճառով, որովհետև եվրոպական դատարանն իր կարծիքում հստակ սահմանել է այն բանաձևերը, սկզբունքները, մոտեցումները, որոնք Սահմանադրական դատարանը պետք է կիրառի։ Ինչ մեկնաբանություն էլ անեն օրինակ փաստաբանական կողմը, պետական մարմինները, ես կամ որևէ այլ մեկը, դա զրո նշանակություն ունի»,-ասաց ՄԻԵԴ-ում աշխատած իրավաբանը։
Նրա խոսքով, Եվրոպական դատարանը շատ հստակ կարծիք է հայտնել։

«ՄԻԵԴ-ն իր որոշումը հիմնավորել է դատական նախադեպեր վկայակոչելով, կոնկրետ գործերով ՄԻԵԴ վճիռներ վկայակոչելով։ Այդպիսով եվրապական դատարանն արդեն սահմանափակել է Սահմանադրական դատարանի լիազորություններն այդ նախադեպերի շրջանակներից դուրս գալու հարցում։ Սահմանադրական դատարանը, ինչքան էլ ցանկանա, չի կարող դուրս գալ ՄԻԵԴ մատնանշած նախադեպերից։ Իսկ դրանք շատ հստակ են, անգամ մեկնաբանության կարիք չունեն, 50 տարվա ընթացքում ձևավորված դատական մոտեցումներ են, եթե փորձեն այլ կերպ մեկնաբանել, ապա կհակադրվեն ՄԻԵԴ դիրքորոշմանը՝ դրանից բխող իրավական ու իրավաքաղաքական հետևանքներով»,-մանրամասնեց նա։

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի բովանդակությունը, Գ. Կոստանյանի խոսքով, շատ կարևոր է։ Ըստ նրա ՄԻԵԴ-ն ասել է՝ եթե Քրեական օրենսգրքի հոդվածում հղում կա մեկ այլ իրավական ակտի, այս պարագայում Սահմանադրությանը, ապա նշանակում է, որ որոշակիության ու հստակության սկզբունքը պետք է կիրառելի լինի նաև Սահմանադրության այդ նորմերի նկատմամբ։

«Այս դեպքում ակնհայտ է, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հղում է անում Սահմանդրության 1-6 հոդվածները, որոնք ընդունվել են 2015 թվականին, իսկ 2008 թվականին դրանք առնվազն այդ հերթականությամբ ու որոշակի բովանդակության էական տարբերությամբ գոյություն չեն ունեցել։ Հետևաբար, այդ հոդվածի որոշակիության ու կանխատեսելիության մասին խոսելն անընդունելի է։ Այսինքն, ՄԻԵԴ այս մոտեցումը, նախադեպերի վկայակոչումը, ըստ էության, հարցն ի սկզբանե փակել են։ Այստեղ վեճ լինել չի կարող»,-ասաց նա ՝ ընդգծելով, որ մեկնաբանումն անընդունելի է  ու անօգուտ։

Կոստանյանն ընդգծեց ՄԻԵԴ-ի կողմից սահմնաված ևս մեկ սահմնափակում՝ կապված տվյալ նորմի կիրառման պրակտիկայի հետ։

«Այսինքն, ոնց դու քո երկրում կիրառել ես 300.1 հոդվածը և ինչ պրակտիկա ձևավորվել է, դրանից շեղում թույլ տալ չի կարելի։ Իսկ Հայաստանում 300.1 հոդվածի պրակտիկան մեկն է, երբ 2009 կամ 2010 թվականին դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից ու դատարանը ադարացրեց դատավարության մասնակիցներին, կարճեց գործի վարույթը։ Այսինքն,  մենք ունենք պրակտիկա։ Այսինքն, ՄԻԵԴ-ը սահմանեց կանոն, Սահմանդրական դատարան, քո երկրի պրակտիկայից չշեղվես»,-ընդգծեց իրավաբանը։

Հիշեցնենք, որ խոսքը  «Յոթի գործ» անունով հայտնի քրեական գործի մասին է, երբ 2008 թվականին Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Հայաստանի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով։ Գործը հետագայում կարճվել է։

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ընդունվել է 2009-ին, այն վիճակը վատթարացնող նորմ է, ըստ իրավաբանների, չի կարող հետադարձ ուժ ունենալ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}