Պարզ չէ՝ երբ Գերմանիան կպատասխանի Նավալնիի վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքին
Գերմանիայի կառավարությունը չի հստակեցրել, թե երբ Բեռլինի գերատեսչությունները կպատասխանեն Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների խնդրանքին: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ հղում կատարելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցին:
«Դա այլևս կառավարության իրավասության տակ չէ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարը հայտնել է, որ գերմանական իշխանությունները հարցում են ուղարկել Բեռլինի արդարադատության վարչություն, որպեսզի պարզ դառնա՝ երբ կարող է Ռուսաստանի խնդրանքը կատարվել։
Նա շեշտել է, որ Գերմանիայի գործողությունները կառուցողական են, նրանք չեն հրաժարվում բանակցել այս թեմայի շուրջ, բայց Ռուսաստանից ակնկալում են պատասխաններ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ը հայտնել է՝ ում է հավատում Նավալնիի գործում
- Գերմանիան չի նախատեսում Նավալնիի վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան