Իրավունք 17:53 02/11/2020 Հայաստան

Դատախազությունը հրապարակել է սիրիացի ահաբեկչին առաջադրված մեղադրանքները

Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին առաջադևվել է մեղադարքն ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով։ 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասնում է, որ մեղադրանքն առաջադրվել է այն հանցավոր արարքը կատարելու համար, որ վերջինս, չհասնդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ընդգրկված չլինելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմում, ինչպես նաև որևէ այլ պետության կողմից ուղարկված չլինելով զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, հավաքագրվելով Սիրիայում և Թուրքիայի միջոցով և վերջինիս տարածքով տեղափոխվելով Ադրբեջան, վերջինիս զինված ուժերի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, այդ թվում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործության կատարմանն ուղղված հրամանների իրագործման գործողություններին:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների համադրությունից ակնառու է դառնում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների անդամներին, ջիհադիստ վարձկաններին ներգրավվելու մի քանի սխեմատիկ էական հանգամանք, որոնք չափազանց կարևոր են կատարվողին իրավական գնահատականներ տալու այս գործըթնացում ներգրավված սուբյեկտների պատասխանատվության ենթարկման հարցն առաջ մղելու համար:

1. Սիրիայի բնակավայրերում առանձին անհատների (կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում Աբու Հուսեյն 23 անունով անձի) միջոցով իրականացվել (իրականացվում) է ռազմական գործողությունների մասնակցելու համար վարձկան գրոհայինների հավաքագրում՝ նյութական հատուցում ստանալու, մասնավորապես տվյալ դեպքում 2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա գումարի դիմաց: Վերջիններս կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:

2. Խմբավորումների ղեկավարների (տվյալ դեպքում ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի ցուցմունքի, «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի) համակարգմամբ վերջնական ընտրված անձինք խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, անարգել, Թուրքական սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, անցկացվում են Թուրքիայի տարածք, ավտոբուսներով տեղափոխվում Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ԹՀ ոստիկանների կողմից թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատում են հսկվող անցակետերը, անարգել նստեցվում են քաղաքացիական ինքնաթիռներ, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում այլ քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ կրկին ԹՀ զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվում Ադրբեջան:

3. Ադրբեջանի զինված ուժերի ուղեկցությամբ, առանց վերջիններիս անձնագրերը ստուգելու, անմիջապես օդանավակայանից, կազմակերպված ձևով, նրանց տեղափոխում են Ադրբեջանի՝ հատում նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ, որտեղ նրանց տալիս են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգերստ և տարբեր զենքեր, այսինքն փաստացի ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձնում են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով համապատասխան ստորաբաժանումներ: Ընդ որում՝ ըստ առկա փաստական տվյալների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը, կազմված 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան ղեկավարությամբ, տեղակայվել են նրանց հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 18 անդամներ:

4. Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ: Կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում 2020թ. հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի ղեկավարությամբ մոտ 250 անդամներից կազմված խմբավորումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:

5. Էական բնութագրիչ հանգամանք է, որ այս խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ: Ըստ Մուհհռաբ մուհամմադ Ալ Շխերիի տված ցուցմունքների, մասնավորապես, իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը: Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}