Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ Նախքան ԱԱԾ մտնելը՝ լրագրողներին ասաց, որ իրեն հեռախոսազանգով ԱԱԾ է հրավիրել ԱԱԾ աշխատակիցը, հրավիրել է զրույցի։
«Չգիտեմ՝ ինչ քրեական գործով, չգիտեմ՝ որ վարույթով, չգիտեմ՝ ինչպիսի կարգավիճակով։ Հիմա ներս եմ մտնում։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն կմնա Հայաստանի ազգային և պետական շահի վրա և կսպասարկի բացառապես Հայաստանի ազգային և պետական շահը, կգտնվի օրենքի և իրավունքի շրջանակներում, կկատարի իր առաքելությունը, պարտականությունը։ Ավելի քան վստահ եմ, որ հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ։ Մինչ այժմ այս շենքում չեմ եղել, որևէ պատճառ կամ առթի չեմ ունեցել այցելելու ԱԱԾ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
- Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է․Վանեցյան
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին