Կոչուբաև. Համարելով սա իրավական ցինիզմ՝ ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա մանրամասնել է.
«Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։
Խնդիրը կայանում է նրանում, որ տիկին Գևորգյանի հրապարակած տեսանյութը նոյեմբերի 11-ին եղել է առգրավված ԱԱԾ-ի կողմից։ Նշված փաստի շուրջ հարցաքննվելու միջնրոդություն էի ներկայացրել ԱԱԾ ու գիտեք ի՞նչ պատասխան եմ ստացել՝ ասում են հա ոչինչ, որ նախաքննական գաղտնիքի արտահոսք է եղել ու՞մ իրավունքն է խախտվել որ։
Համարելով սա իրավական ցինիզմ՝ ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում։
Հետամուտ եմ լինելու, որպեսզի քրեական գործը հարուցվի և բոլոր մեղավորները կանչվեն պատասխանատվության»։
Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից...
Опубликовано Alexandr S. Kochubaev Пятница, 5 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան