Լրահոս










ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Լեհաստանը կներդնի հակավիրուսային սահմանափակումների վերացման տարածաշրջանային սկզբունք, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Աղբյուր՝ ria.ru
Հոլիվուդյան տասնյակ աստղեր, որոնց թվում են Լեոնարդո Դի Կապրիոն և Քեթի Փերին, և աշխարհի այլ հայտնի մարդիկ բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին`խնդրելով հետաձգել բնապահպանական համաձայնագրերի ստորագրումը Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի հետ, մինչ7 Ամազոնի հասարակածային անտառների անտառահատումները իրական նվազում չունենան:
Աղբյուր՝ bbc.com
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ ուղեկցեց չորս ըմբիշների: Նրանցից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: 70 կգ քաշային մարզիկը «բրոնզի» համար գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Հայ ըմբիշին հաջողվեց միավորների նվազագույն տարբերությամբ / 4 : 3 / առավելության հասնել և կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Նա հորդորել է Ջեյմի Սփիրսին հեռանալ երգչուհու խնամակալի պաշտոնից: Փոփ աստղի հայրը 2008 թվականից դատարանի որոշմամբ հանդիսանում է նրա խնամակալը և վերահսկում երգչուհու ֆինանսական գործերը, ինչպես նաև նրա անձնական կյանքը: Թեև առողջական խնդիրների հարցում նա այլևս չի հետևում դստեր անձնական կյանքին, սակայն շարունակում է կառավարել նրա ունեցվածքը, չնայած Բրիթնի Սփիրսը ցանկանում է հեռացնել հորը այդ դերից:
Աղբյուր՝ independent.co.uk
Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը այնտեղ կհանդիպի թալիբների հետ:
Աղբյուր՝ tass.ru
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի սուզանավը, որում 53 մարդ է եղել, անհետացել է՝ չհայտնելով զորավարժությունների սպասվող արդյունքների մասին: Սուզանավը մասնակցում էր Հյուսիսային Բալիի ջրերում տորպեդների վարժանքներին:
Աղբյուր՝ dailystar.co.uk
Սիրյայից փախչելուց և 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ փախստականների հավաքականում հանդես գալուց հետո համաշխարհային ճանաչում գտած սիրիացի լողորդուհու և նրա քրոջ՝ Սառայի մասին Netflix-ի նոր ֆիլմի ռեժիսորը կլինի եգիպտացի Սալլի ալ-Հուսեյնին: Նկարահանումները տեղի կունենան Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Բելգիայում: Կինոժապավենը կթողարկվի Netflix-ի հարթակում 2022 թվականին:
Աղբյուր՝ tass.ru
Թատերական կոմպոզիցիա՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Հեղինակ և բեմադրող՝ Սամսոն Ստեփանյան: Ներառված են բանաստեղծություններ արևմտահայ պոեզիայից․ Դանիել Վարուժան, Ռուբեն Որբերյանց, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Վահան Թեքեյան։
Աղբյուր՝ toms.am
Չնայած իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները կմիանան փաստաթղթին և կմտնեն խորհրդարան միայն իրենց նախագահ Նիկա Մելիայի ազատ արձակվելուց հետո: Այդ մասին ապրիլի 20-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:
Աղբյուր՝ eadaily.com
եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին չորեքշաբթի օրը ասել է, որ անգլիական վեց ակումբների դուրս գալուց հետո՝ լիգան այլևս չի կարող կայանալ: Հարցին, թե արդյո՞ք նախագիծը դեռ կարող է իրակականալ թիմերի հեռանալուց հետո, նյելին Reuters-ի հետ զրույցում ասել է. «Եթե շիտակ ու անկեղծ լինեմ, ոչ, ակնհայտորեն դա այդպես չէ»:
Իտալիայի հարավում գտնվող Ապուլիա մարզում նորածնի մոտ հաստատվել է հակամարմին ունենալու առաջին դեպքը: Երեխայի մայրը՝ 35-ամյա Էլեն Կոլիցցին, COVID-19-ի դեմ պատվաստում էր ստացել հղիության 7-րդ ամսում:
Աղբյուր՝ ria.ru
Չիպսի պատրաստումից և այլ տեսակի օգտագործված յուղեր համարվում են թափոններ, ուստի երբ դրանք օգտագործվում են բիոդիզել պատրաստելու համար, կրճատում են ածխածնի արտանետումները՝ փոխարինելով բնական հանածոներին: Սակայն եթե ԵՄ-ում այն թափոն է համարվում, ապա Չինաստանում, Մալազիայում և Ինդոնեզիայում մինչ այս այն օգտագործվում էր կենդանիներին կերակրելու համար: Հարց է առաջանում, թե ինչով է այն փոխարինվում այժմ:
Աղբյուր՝ bbc.com
Երկրում վարակման առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 299 038 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 632 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է՝ 282 869-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 նոր դեպք: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ են դարձել 3971 մարդ:
Աղբյուր՝ apsny.ge
Երեքշաբթի երդվյալ ատենակալների կազմը Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր է ճանաչել բոլոր երեք մեղադրանքներով`2020 թվականի մայիսին Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: 45-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի դիտավորյալ սպանության, երրորդ աստիճանի սպանության և երկրորդ աստիճանի մարդասպանության մեջ: Նրան սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:
Աղբյուր՝ foxnews.com
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը հրապարակել է նոր տվյալներ՝ երկաթուղային աղետից տուժածների մասին: Ըստ տեղեկատվության՝ Կահիրեից հյուսիս ընկած հատվածում գնացքի ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհվել է 23, վիրավորվել՝ 139 մարդ: Երկրի առողջապահության եւ ազգաբնակչության հարցերի նախարարությունը նախկինում հայտնել էր 11 մահվան մասին:
Աղբյուր՝ tass.ru
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն
Kaleo ռոք խումբը նկարահանել է «Skinny» թրեքի երաժշտական տեսահոլովակը ժայթքող հրաբխի մոտ: Հոլովակը նկարահանվել է անցած ամիս՝ ժայթքման սկսվելուց մի քանի օր անց:
Աղբյուր՝ ria.ru
ՄԱԿ-ը կոչ է արել Արաբական Միացյալ Էմիրություններին «կոնկրետ» ապացույց ներկայացնել, որ Դուբայիշեյխի դուստր արքայադուստր Լատիֆա Ալ Մաքթումը ողջ է: Երեքշաբթի օրը Ժնևում հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նաև ասում են, որ նա պետք է «շտապ ազատ արձակվի»:
Աղբյուր՝ bbc.com
Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կշարունակի կենտրոնանալ քաղաքացիներին՝ «իրենց ապագան կերտելու համար» աջակցելու վրա: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի գլխավոր խոսնակ Նեդ Փրայսը:
Աղբյուր՝ tass.ru
Ատրակցիոններով և zipline-ներով «Անգլիայի Դիսնեյլենդը», որը դինոզավրերի նախապատմական արարածների առաջին «երկիրն» է լինելու, նախատեսվում է բացել 2024 թվականին:
Աղբյուր՝ thesun.co.uk
հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում», որտեղ հակամարտություն է ընթանում: Այս մասին երեքշաբթի օրը տեսաուղերձում ասաց Ուկրաինայի ղեկավարը: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ունի արեւմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի աջակցությունը. նրանք պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Աղբյուր՝ tass.ru
Օրերս Անդթալիայի շրջանի Լարայի լողափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա նկատել են տասնյակ խոշոր ֆուգուներ: «Այնպես որ ամռանը անհնար կլինի ջուր մտնել»,- անհանգստանու են տարածքի ձկնորսները:
Աղբյուր՝ rg.ru
Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում 156 բրիտանացի երաժիշտներ, ներառյալ Փոլ ՄաՔքարթնին և Էնի Լենոքսը, կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել հոսքային իրավունքների վերաբերյալ: Նամակում առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որպեսզի «երաժշտության արժեքը վերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի՝ երաժշտություն ստեղծողների ձեռքում»:
Աղբյուր՝ independent.co.uk
Դերասան Մայքլ Քիթոնը համաձայնել է կրկին մարմնավորել Բեթմենին: «Ֆլեշ» (The Flash) ֆիլմի նկարահանումները սկսվել են ապրիլի 19-ին: Քիթոնը չղջիկի կոստյումով սուպերհերոսի կերպարում առաջին անգամ հանդես է եկել 1989 թվականին, Թիմ Բարթոնի «Բեթմեն» ֆիլմում, 1992-ին նա վերադարձավ դերին՝ «Բեթմենը վերադառնում է» կինոնկարում: Բեթմենի դերը կկատարի նաև Բեն Աֆլեքը. գործողությունները ծավալվելու են տարբեր ժամանակահատվածներում:
Աղբյուր՝ gazeta.ru
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանվում վարորդների և հսկիչների համար՝ հասարակական տրանսպորտից անտոմս երեխաներին իջեցնելու համար: Օրենքը խախտող վարորդները կպատժվեն հինգ հազար ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 20-30 հազար:
Աղբյուր՝ lenta.ru
Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո, Չադի առաջնորդ Իդրիս Դեբին մահացել է՝ հյուսիսային ապստամբների դեմ պայքարի առաջնագծում զորքերին այցելելիս, երեքշաբթի հայտնել է բանակի խոսնակը: 68-ամյա Դեբին իշխանության էր եկել 1990 թվականին ապստամբության արդյունքում և Աֆրիկայի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր:
Աղբյուր՝ reuters.com
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը սկսել է պատվաստումների անձնագրեր տրամադրել, որոնք վկայում են COVID-19- ի դեմ իմունիզացիայի մասին՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտների: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ iz.ru
Netflix-ի «Վագր արքա» (Tiger King) վավերագրական ֆիլմաշարից հետո, ԱՄՆ Սենատի օրենսդիրներն առաջարկել են արգելել խոշոր կատվազգիների՝ առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը: ԱՄՆ կենդանաբանական այգիներում ավելի շատ վագրեր կան, քան վայրի բնության մեջ՝ ամբողջ աշխարհում:
Աղբյուր՝ bbc.com
Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն
Այդ մասին երեքշաբթի հայտարարեց ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը՝ նշելով որ վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հայտարարությունը հաջորդեց Սալիմանին արված Կրեմլի առաջարկին՝ ընդմիջում վերցնել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Մոսկվան պատժամիջոցներ փոխանակեցին: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ շաբաթներ անց կվերադառնա Մոսկվա:
Աղբյուր՝ apnews.com
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի դատախազության տվյալներով, ապրիլի 20-ին Արմավիր քաղաքի շինություններից մեկում փլուզվել է առաստաղի 10 քմ: Երեք երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուր՝ eadaily.com
GL Rapha ընկերությունը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (RDIF) հետ համագործակցությամբ տեղական գործարանում նախնական կարտադրի Sputnik V-ի 150 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է միայն արտահանման համար, քանի որ երկրում ռուսական պատվաստանյութը դեռ հաստատված չէ:
Աղբյուր՝ en.yna.co.kr
«Հատիսը» նշանակալի առավելությամբ հաղթեց «Էրեբունիի» թիմին (64 : 44) և գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջնությունում չեմպիոնության համար, Երևանի «Միկա» մարզահամալիրում, ապրիլի 23-ին միմյանց հետ կմրցեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» թիմերը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
TracieX սարքը կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել արդյունքների 95% ճշգրտություն, ինչը գրեթե համընկնում է PCR թեստերի արդյունավետության հետ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր թեստի արժեքը մոտավորապես 20 դոլար է, որն ավելի էժան է, քան եղած անալոգները, իսկ արդյունքը կարելի է ստանալ երկու րոպեի ընթացքում:
Աղբյուր՝ straitstimes.com
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 663 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 297 728 դեպք, որից վերականգնվել է 282 237 մարդ, մահացել է 3959-ը:
Աղբյուր՝ apsny.ge
Ուոլտեր Ֆ. Մոնդեյլը, ով պարտվել էր Ռոնալդ Ռեյգանին նախագահական ընտրություններից մեկում, մահացել է 93 տարեկան հասակում:
Աղբյուր՝ theguardian.com
Ինդոնեզիայում 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Աղբյուր՝ korrespondent.net
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին առաջադրվելու իր լուրջ մտադրության մասին: Նա նշել է, որ առաջիկա ընտրությունները, ըստ էության, շուտով տեղի չեն ունենա, բայց դատելով նախորդ ընտրություններում նախկին թեկնածուի ապահոված ձայներից (75 միլիոն), նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր նշաձող պահպանել:
Աղբյուր՝ eadaily.com
Կառավարությունը հայտարարել է, որ կանի «հնարավոր ամեն բան», որպեսզի կանխի անջատվող Եվրոպական Սուպեր լիգան Անգլիան, որը ներառում է անգլիական վեց լավագույն ակումբները: Բորիս Ջոնսոնը ասել է, որ նախարարները կաշխատեն, որպեսզի լիգան չշարժվի նախատեսված ուղով:
Աղբյուր՝ bbc.com
Ամերիկայի 13 նահանգների կոնֆեդերացիայի շրջանի ամերիկյան Սահմանադրության առաջին տարբերակը ֆրանսերենով վաճառքի կհանվի ապրիլի 27-ին սրբազան արվեստի աճուրդում, որը ռումինական Artmark աճուրդի տունը կանցկացնի առցանց և հեռախոսով: Աճուրդի տունը երկուշաբթի հայտնեց, որ կոլեկցիոներների և գրքասերների համար նախատեսված այս հազվագյուտ նմուշի մեկնարկային գինը 1,5 հազար եվրո է:
Աղբյուր՝ tass.ru
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երկուշաբթի հորդորել է իր իրավահաջորդին անմիջականորեն համագործակցել Մյանմայի զինված ուժերի հետ` հեղաշրջումից հետո բռնությունների աճը կանխելու համար: Նա նաև նշել է, որ կարավարևելյան Ասիայի երկրները չպետք է անտեսեն անկարգությունները` որպես Մյանմայի ներքին խնդիր:
Աղբյուր՝ reuters.com
Անցյալ շաբաթ հաղորդվել է 5,2 միլիոն COVID-19 վարակ, ինչը համաճարակի մեկնարկից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում դեպքերի ամենաբարձր քանակն է: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն։
Աղբյուր՝ ria.ru
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող «Վիլայեթ Սինայ» խմբավորման հրապարակած տեսանյութից, որում երեւում է, թե ինչպես են երեք իսլամիստ գրոհայիններ կրակում տարեց ղպտացի քրիստոնյայի գլխին, մեկ օր անց՝ այսօր, Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ երկրի անվտանգության ուժերը «տաք հետքի վրա» գործողության ընթացքում վերացրել են բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դաժան հաշվեհարդարին:
Աղբյուր՝ eadaily.com
Բորիս Ջnոնսոնի հաջորդ շաբաթ պլանավորված այցը Հնդկաստան չեղյալ է հայտարարվել՝ երկրում սրվող կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով, ասվում է Միացյալ Թագավորության և Հնդկաստանի համատեղ հայտարարության մեջ:
Աղբյուր՝ theguardian.com
Երեք քաղաք կարող է հեռացվել մրցաշարի կազմակերպիչների ցուցակից:
Աղբյուր՝ tass.ru
Christie's աճուրդի տունը երկուշաբթի ներկայացրեց այն, ինչն անվանում էր «ամենաբարձր գնահատված ասիական արվեստի գործ», որը երբևէ վաճառվել է մուրճի տակ. Սյու Բեյհոնգի «Ստրուկը և առյուծը» կտավի վաճառքի արժեքը ակնկալվում է, որ կկազմի 45-58 միլիոն դոլար:
Աղբյուր՝ news.abs-cbn.com
Ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարաքսի «Անետ» մյուզիքլը կազդարարի Կաննի 74-րդ կինոփառատոնի բացումը: Կինոնկարում, որը դարձել Է Կարակսի առաջին անգլալեզու նախագիծը, դերերը կատարել են Մարիոն Կոտիյարը եւ Ադամ Դրայվերը:
Աղբյուր՝ ria.ru
«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է առանձնացնել հյուրանոց-մեկուսարան այն մարզիկների համար, ովքեր մրցման օրերին կորոնավիրուսով կախտորոշվեն։ Այն գտնվելու է օլիմպիական ավանի մերձակայքում՝ Հարումիի ծովափնյա տարածքում։ Ընդհանուր առմամբ հիվանդների կարանտինը կտևի մոտ 10 օր: Միջազգային օլիմպիական կոմիտեն կազմկոմիտեի հետ միասին արդեն ներկայացրել է հակահամաճարակային կանոնների առաջին հավաքածուն։ Փաստաթղթի երկրորդ հրատարակությունը լույս կտեսնի շուտով:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Կուսակցության քառասնամյա պատմության մեջ Կանաչներն առաջին անգամ հայտարարել են կանցլերի իրենց թեկնածուի անունը: Երկուշաբթի Գերմանիայի Կանաչների կուսակցությունը հայտարարեց, որ սեպտեմբերյան ընտրություններին Անգելա Մերկելին փոխարինողի իրենց թեկնածուն կդառնա 40-ամյա Անալենա Բաերբոքը: Նա, հավանաբար, մրցարշավի միակ կին թեկնածուն կլինի:
Աղբյուր՝ bbc.com
Ingenuity-ն՝ պատմության մեջ առաջին մարսյան ուղղաթիռը, թռիչքից լուսանկար է ուղարկել Երկի, որը ցույց է տալիս իր իսկ ստվերը: Թռչող սարքի առաջին նկարը ցուցադրվել է NASA-ի մամուլի ասուլիսում: Նկարն արվել է ուղղաթիռի նավիգացիոն տեսախցիկի միջոցով, որը միշտ ուղղված է դեպի ներքև:
Աղբյուր՝ gazeta.ru
«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու նրա մարզչական շտաբի պաշտոնանկության մասին: 56-ամյա պորտուգալացին պաշտոնը ստանձնել էր 2019-ի նոյեմբերին: Նրա պայմանագիրը ծրագրված էր մինչև 2023 թվականի ամառ:
Աղբյուր՝ sport-express.ru
Շաբաթ օրը կեսօրին Ֆլորիդայի «Cocoa Beach» կոչվող լողափի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել` շարժիչի անսարքության պատճառով: TBM Avenger օդանավում, որը վայրէջք է կատարել հենց ջրի մեջ, միակ մարդը օդաչուն է եղել:
Աղբյուր՝ cnn.com
Ավստրիայի կառավարությունը պայմանավորվել է ձեռք բերել կորոնավիրուսի ռուսական Sputnik V պատվաստանյութը՝ օգտագործելու այն Եվրոպական դեղերի գործակալության (EMA) գրանցումից հետո, ասվում է կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ ria.ru
Ավելի քան 13 միլիոն մարդ հետևում էր՝ Էդինբուրգի դուքսի մահվանից ի վեր թագուհու առաջին անգամ հանրությանը ներկայանալուն: Իսկ չորեքշաբթի թագուհին կնշի իր 95-ամյակը Ուինձորի ամրոցում, որտեղ նա և արքայազն Ֆիլիպը մեկուսացել էին համավարակի ժամանակ: 2002-ին մայր թագուհու հուղարկավորությունը դիտել է 10,4 միլիոն մարդ, իսկ Ուելսի արքայադուստր Դիանա հուղարկավորությունը դիտել է 32 միլիոն մարդ 1997 թ., որը դեռևս րգերազանցված ռեկորդ է:
Աղբյուր՝ theguardian.com
Հայաստանում կա ավելի քան 24 հազար պատմական հուշարձան, բայց արտասահմանում այդ թիվը մի քանի անգամ ավելի է։ Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենա «Հուշարձանները խոսում են մեր մասին...» խորագրով դասախոսություն՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Բանախոս` ՃՇՀԱՀ դասախոս Սոֆի Բալայան։
Աղբյուր՝ Հայաստանի ազգային գրադարան
Ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդը հիմնադրել է գրքերի ակումբը՝ անապահով երեխաներին ավելի շատ կարդալ դրդելու համար: Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը համագործակցել է Macmillan Children հրատարակչականի հետ, որը նվիրաբերելու է 50 000 գիրք: Դրանք կբաշխվեն Անգլիայի և Շոտլանդիայի ավելի քան 850 տարրական դպրոցներում՝ «Magic Breakfast» մանկական սննդի բարեգործական կազմակերպության միջոցով:
Աղբյուր՝ bbc.com
Անցած 24 ժամվա ընթացքում 659 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից: Կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով անցած օրվա ընթացքում մահացել է 10 հիվանդ: Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի 295 936 դեպք, վերականգնվել է 281 574 հիվանդ, մահացել է 3949 մարդ:
Աղբյուր՝ newsgeorgia.ge
Կահիրեից հյուսիս ընկած Եգիպտոսի Քալիուբիա նահանգում երկաթուղային վթարի հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների մասին ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Եգիպտոսի ազգային երկաթուղիները կարճ հայտարարության մեջ հայտնել է, որ գնացքը Կահիրեից շարժվում էր դեպի Նեղոսի Դելտայի Մանսուրա քաղաքը, երբ ժամը 13:54-ին, Կահիրեից մոտ 40 կմ հյուսիսում չորս վագոն դուրս է եկել ռելսերից:
Աղբյուր՝ reuters.com
Վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է մայիսի 11-ին օգտագործել թագուհու ելույթը` հայտարարելու թշնամական պետություններին հակազդելու մասին օրինագիծ, ներառյալ պահանջը՝ Բրիտանիայում օտարերկրյա կառավարությունների անունից աշխատող բոլոր անձանց իրենց ներկայությունը գրանցելու մասին: Օրենքի չկատարումը կհամարվի քրեական հանցագործություն:
Աղբյուր՝ thetimes.co.uk
Հասցե՝ Մուսայելյան 79/4։
Աղբյուր՝ «Ալյանս» կուսակցություն
Տեսանյութեր



