Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
Ազգային ժողովի դիմաց ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների շուրջ են զրուցել առավոտյան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր բոլորի պահանջը՝ ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ և չդիմի ՍԴ՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկի հարցով: Ինչո՞ւ է կարևոր այս հարցը, որովհետև ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր վերահստատվում է այն վճռական մոտեցումը, որ հայոց բանակն ու ժողովուրդը միասնական են»,- ասաց նա:
Նա ընդգծեց՝ նախագահը պետք է հետևողական լինի, հակառակ դեպքում բանակը, ժողովուրդը թույլ չի տալու կառավարության, նախագահի գործողությունները, քանի որ նրանց գործունեությունը հակապետական ու հակաազգային կլինեն:
«Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա մեր ողջ բանակի, բարձրագույն հրամանատարական կազմից մինչև զինվորի արժանապատվության, տված երդումը պահելու հարց է»,- ասաց Ա.Մինասյանը:
Նրա խոսքով, երկրորդ կարևոր հանգամանքը, որ փոխանցել են՝ մաքուր և զուտ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման:
«Օրենքը նախատեսում է՝ կամ ստորագրում է դիմումը կամ դիմում է ՍԴ: Երրորդ տարբերակ չկա, երրորդ տարբերակն անգործությունն է:
Օնիկ Գասպարյանը չի կարող ապօրինի կերպով ազատվել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Արծվիկ Մինասյանի խոսքով, դավաճանին ուզում են օր առաջ հեռացնեն, բայց նաև խնայում են մեր պետականությունը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, ժողովուրդը համբերատար, հետևողականորեն փորձում է օրինականության ճանապարհը բռնած հասնել երկրում դավաճան իշխանության հեռացմանը:
«Դա է պատճառը, որ մենք առ այսօր բոլոր պետական ինստիտուտներից ակնկալում ենք, որ իրենք շարժվեն մեր ժողովրդի տրամադրությամբ ու տրամաբանությամբ՝ մեր պետականությունը խնայելու, անվտանգությունը ուժեղացնելու ձգտումով:
Սա ենք նաև փոխանցել նախագահին»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքը և կառուցելու են իրավական, ժողովորդավարական, անվտանգ պետություն և այդ անվտանգ պետությունը լիելու է առանց Նիկոլի:
«Դավաճանը պետք է դատվի, դավաճանը պետք է կրի իր պատիժը, դավաճանը պետք է հեռանա: Դատել, դատել»- իր խոսքում ասաց ՀՅԴ-ական գործիչը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ նախագահը պետք է առաջիկա ժամերին հստակ դիրքորոշում արտահայտի:
«Մենք այստեղ ենք հավաքվել կարևոր նպատակով՝ մեր ներկայությամբ ամեն ինչ անել, որպեսզի երկրորդ անգամ վարչապետի պաշտոնը գրաված մարդն իր մռութին ստանա, երկրորդ անգամ մերժվի հայոց Զինված ուժերը գլխատելու իր ծրագրի մեջ, ծրագիր, որը ձեռնտու է միայն մեր թշնամիներին:
Նախագահի դիրքորոշումից կախված կլինի մեր կեցվածքն ու գործողությունները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իր հանցագործությունների 4-րդ շղթայի մեջ է մտնել ու ուզում է լուծել բանակի ոչնչացման հարցը. Սաղաթելյան
- Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան
- Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
- Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին