Փաստաբան. Մեր դժբախտությունը նաև անխելք իշխանությունն է
Փաստաբան Կարեն Մեժլումյանը, արձագանքելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ԱՆ որոշմանը, գրում է.
«Մեր դժբախտությունը նաև անխելք իշխանությունն է, որը վստահ քայլերով սխալը սխալի հետևից է անում։
Աջակցում եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանին և, ի դեմս նրա՝ անկախ դատական համակարգին»։
Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում Հայաստանում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ԱԺ-ի կողմից ընդունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագծի մասին խոսելիս մասնավորապես նշել էր.
«Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայացնելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենքներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհեթեթ բողոքներով զբաղվի:
Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Այս մարդիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ և հիմքեր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան