Քաղաքական 11:41 09/07/2021 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ամրագրելու է Արցախի վերջնական կորուստը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչած հայտարարությունների ու սպասվելիք հնարավոր գործընթացների, դրանց հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցել է անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am - Պարոն Աբրահամյան, Մոսկվայում օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց, որ պետք է լուծվեն Հայաստանի համար բարդ, շատ սուր ու զգայուն հարցեր։ Խոսքն ի՞նչ հարցերի մասին է, Ձեր կարծիքով։

Տիգրան Աբրահամյան- Առաջիկայում  Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացումները մտնելու են առավել ակտիվ փուլ, ինչը ենթադրում է ցավոտ լուծումներ։ Դա առաջին հերթին վերաբերում է  Արցախի հետագա կարգավիճակին վերաբերող հարցերին ու Հայաստանի սահմաններին, որն անմիջական կերպով առնչվում է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Կարծում եմ, որ ըստ էության, խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ինչը ոչ միայն քաղաքական, այլ իրավական ամրագրելու է Արցախի վերջնական կորուստը։

Այն նաև ենթադրում է, որ Հայաստանն այլևս այն չի համարում քաղաքական օրակարգի հարց, անկեղծ ասած, Արցախն արդեն իսկ դուրս է եկել օրակարգից, փաստացի լինելու է դրա իրավական կրագավորումը։

Հաջորդը լինելու է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների փոխճանաչման գործընթացը՝ դելիմիտացիան ու դեմարկացիան, ինչը շոշափում է Հայաստանի տարբեր բնակավայրերի ու տարածքների հանձնում։ Հայաստանի համար մեծ խնդիր է առաջանալու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության ապահովման առումով, խոսքս վերաբերում է Տավուշում և Սյունիքում միջպետական մայրուղիներին։

Բավականին ցավոտ գործընթաց է սկսվել, և պատահական չէ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը «խրախուսում են», հիշեցնում, որ նա ունի ժողովրդի վստահությունը, ինչը նշանակում է, որ փաստացի սահմանափակվում է Հայաստանի իշխանությունների մանևրելու հնարավորությունը։ Եթե նախկինում նույնիսկ Արցախի չճանաչվածության պայմաններում հայկական կողմը սուբյեկտայնության աստիճանով պայմանավորված որոշակի խնդիրներից լինում էր խուսափել կամ ճկունություն դրսևորել, ապա այս իշխանությունն այդ սուբյեկտայնությունը վերջնականապես ոչնչացրել է, իսկ Հայաստանը վերածել է մի տարածքի, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում որոշիչ ազդեցություն չունի։

Panorama.am - Ընդդիմությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, որևէ կերպ կարո՞ղ է կասեցնել, դանդաղեցնել, խոչընդոտել այդ գործընթացներին։

Տիգրան Աբրահամյան- Երբ մայիսին հայտնի դարձավ, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց է տեղի ունենում, որտեղ դրված էր հայտնի բնակավայրի հարցը, ընդդիմությունն իր ակտիվությամբ ըստ էության դանդաղեցրեց, կարելի է ասել, ժամանակավորապես նույնիսկ օրակարգից դուրս բերեց։ Կարելի է ասել, որ դրա արդյունքն էր նաև ԱԳ նախարարի հրաժարականը։ Նախարարը հրաժարական տվեց ու չմտավ այն գործընթացի մեջ, որ ինքը ևս վտանգավոր էր համարում։

Այդպես վարվեց նաև ԱԳ նախարարության ղեկավարությունը, քանի որ նախարարից բացի հրաժարական տվեցին բոլոր տեղակալները, ինչը նշանակում էր, որ ոչ ստանդարտ իրավիճակ էր։ Սա տեղի ունեցած ընդդիմության ճնշումների ու հանրությանը գործընթացի մանրամասներն ու դրա հնարավոր վատ հետևանքները ներկայացնելու արդյունքում։

Այս պահին իշխանությունը գործընթացն իրականացնում է, մասամբ նաև քողարկված։ Նույնսիկ ՌԴ նախագահի կողմից տողատակերով գործընթացի հանրայանացումից հետո իշխանությունը որևէ ձևով դրան չի արձագանքում ու փակագծեր չի բացում։ Բայց սա էլ ակնհայտ է դարձնում, որ գործընթաց կա։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա արտախորհրդարանական ընդդիմություն ներկայացնող մեծ թվով ուժեր ոչ միայն ողջունեցին ընտրական գործընթացները, այլև հանդիպեցին ու որոշակի հարթակ ստեղծեցին իշխանության հետ երկխոսության համար։ Այս առումով ակնհայտ է, որ այդ ուժերից որևէ լուրջ հակազդեցություն չի լինելու։ Շարժիչ հիմնական ուժը մնացել է խորհրդարանական ընդդիմությունը, որի գործառույթները մանդատները վեցնելու պարագայում գործիքակազմի առումով կուժեղանան։

Սա հնարավորություն կտա իրավիճակին շատ ավելի մոտ լինել ու հանրությանը ներկայացնել իրական պրոցեսները, դրանց վտանգները, բացի այդ, հնարավորություն կունենան խորհրդարանական դիվանագիտության միջոցով օգտագործել միջազգային հարթակները, ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև առաջ մղել հայկական շահը, ինչը վերջին երեք տարվա ընթացքում այդ ֆորմատում որևէ կերպ չի իրացվել։

Panorama.am - Դուք խոսեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանին պարտադրելու հնարավորության մասին։ Նման գործընթացի դեպքում հայկական կողմը կարո՞ղ է սակարկման առարկա դարձնել Շուշին, Հադրութը, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել։

Տիգրան Աբրահամյան- Իրականում խոսքը վերաբերում է Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության ներքո գտնվող տարածքների հարցը լուծելուն, որը ոչ միայն օրակարգ չի բերվում, այլև ըստ էության, իրավական ամրագրում է լինելու Հայաստանի կողմից նաև այդ հատվածները Ադրբեջանի կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ։ Այսինքն, մենք մեր վերահսկողության ներքո գտնվող տարածքների հարցը չենք կարողանում լուծել, ուր մնաց որևէ պահանջ լինի Շուշիի կամ Հադրութի մասին։

Իշխանությունների կողմից դրսևորվող կամք ու ցանկություն չկա դրա վերաբերյալ, և բնականաբար, այն իշխանությունը, որը պարտավորվածություն չի զգում Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ իր պարտավորությունները հանրայնացնելու, դիրքորոշում հայտնելու, բնականաբար, որևէ սպասելիք չկա, որ այս իշխանությունը կարող է քաղաքական հավակնություններ դրսևորել Արցախի՝ այս պահին բռնազավթված տարածքների մասով։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո շատ մարդկանց պետք է պարզ լիներ, որ սկսում են բարդ, զգայուն, շատ սուր գործընթացներ։

Panorama.am- Հայաստանի հասարակության մոտ կա՞ այս գիտակցումը։

Տիգրան Աբրահամյան- Չեմ ուզում այդ մասով գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ իշխանությունը վերջին երեք տարիների ընթացքում հանրության դիմադրողականությունն ապահովող բոլոր ինստիտուտցիոնալ կառույցները, հիշողությունը ոչնչացրել է։ Մանիպուլյացիաների տոտալ կիրառումը հանրության մոտ լրիվ այլ սպասումներ ու իրավիճակ է ստեղծել։ Կարծում եմ, որ իրական սպառնալիքները գիտակցված չեն այսօր, և ըստ այդմ էլ, հանրության արձագանքը երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետ կապված իրականում համաչափ չէ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}