Լրահոս

ՀԱՄԱՑԱՆՑ

13:04 Հայաստան
«Սեր առաջին տիկին, մեր առաջին տիկին». Աննա Հակոբյանի օգնականի գրառումը

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը գրում է.

«Քանի որ Տիկին Աննան թույլ չի տալիս հանրայնացնեմ արվող ու արված գործերը, թե աղետի գոտու հետ կապված, թե արցախցիների հետ կապված, թե …թե…

Ես էլ ոչինչ չեմ պատմում, պարզապես ասում եմ. ՍԵՐ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ, ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ 

Պարզապես ասում եմ. հզոր երկիր ենք կառուցում այսօր, հենց հիմա, հենց այս պահին և ոչ հեռու ապագայում մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաԱրև երկիրը»։

16:43 Աշխարհում
Ուկրաինացի մոդելը դատի է տվել Կաննի կինոփառատոնին. Նա պահանջում է 100 հազար եվրո փոխհատուցում

Ուկրաինացի մոդելը դատի է տվել Կաննի կինոփառատոնին կարմիր գորգին իր վրա անվտանգության աշխատակիցների «հարձակման» համար։ Սավա Պոնտյսկան պահանջում է 100 հազար եվրո փոխհատուցում: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։

FashionTV-ի մոդել և հաղորդավար Սավա Պոնտյսկան BBC-ի հետ զրույցում ասել է, որ իրեն դաժանորեն խոչընդոտել են, երբ  տոմսը ձեռքին փորձել է կինոթատրոն մտնել։ Նա նշել է, որ իրեն արջի պես գրկել են, ինչից շատ  վախեցել։

«Ես փորձում էի փախչել այդ շրջանից։ Իջա և սկսեցի փախչել աստիճաններով, քանի որ դա հետդարձի ճանապարհն էր։ Նա փորձում էր ինձ ներս հրել, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե ինչ է անում ինձ հետ: Հետո ինձ դուրս վռնդեց հետևի դռնից»,-պատմել է մոդելը։

Տեղի ունեցածի տեսանյութը նա հրապարակել է Ինսթագրամի իր էջում։ Սոցիալական ցանցում նա նաև շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ նշելով, որ միջազգային պարբերականներում միջադեպի վերաբերյալ 100-ից ավելի հոդվածներ են հրապարակվել, իսկ իր էջում հրապարակած տեսանյութն ունեցել է 100 մլն դիտում։

15:44 Հայաստան
Անդրեի հուզիչ շնորհավորանքը քրոջ տարեդարձի առթիվ

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան հուզիչ գրառմամբ շնորհավորել է քրոջ՝ Անուշի տարադարձը.

«Իմ Անուշ

Իմ Միակ
Իմ Հրաշք
Իմ Արև
Իմ Լույս
Իմ Գանձ
Իմ Բալաս
Իմ Ջիգյարս
Իմ Իմ Իմ Քույրս!!!
Շնորհավոր լինի Քո գալը լույս աշխարհ! Աստված Միշտ Օրհնի Քեզ՛ Մեր տան Անուշ Օրհնություն։ Աստուծ տա, էն մին տարեն ծնունդդ ստեփանակերտ նշինք մեր տանը»։


12:19 Հայաստան
Հուսով եմ՝ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել. Սիրուշո

«Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ»,-գրում է Սիրուշոն։

Նրա խոսքով, միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը:

«Ռուսաստանում բնակվող սիրելի հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի: Հուսով եմ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել... »,-նշում է երգչուհին։

12:49 Հայաստան
Հուզիչ պատմություն Կիրանցից

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանին հանձնվելիք տարածքներից մեկում մարդը իր շինությունն էր քանդում, պարզվեց շինության պատի վրա ծիծեռնակը բույն եւ ճուտեր ունի:

Մարդիկ որոշեցին չքանդել,  սպասել (հունիսի վերջ, էդքան են ժամանակ տվել) որ ձագերը գոնե մեծենան..»։

11:19 Հայաստան
Արկադի Դումիկյան՝ Սև ու սպիտակ փարթիին երգելու մասին. Ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով

Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, որ հայտնվել էր օգտատերերի քննադատությունների թիրախում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ Սև ու սպիտակ փարթիին Լոռու մարզում աղետի ու զոհերի օրը երգելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված  քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես  հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:

Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:

«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել միջոցառմնաը երգած Սոնա Շահգելդյանը.

12:02 Հայաստան
Այն, ինչ մնացել է արագ սննդի կետից

«Օրը մի քանի անգամ տիկին Նունեն գալիս նայում է ջրի մեջ մնացած տանն ու ջրի տակ անցած հողամասին»,-Ալավերդիի Բաղրամյան թաղամասի բնակչի հետ զրույցը ներկայացնում է Հանրային ռադիոյի՝ դեպքի վայր մեկնած լրագրող Հասմիկ Դիլանյանը։


Մեկ այլ տեսանյութում նա ներկայացնում է՝ թե ինչպես է ավերվել քաղաքացի Ա. Չոբանյանին պատկանող արագ սննդի կետը։



 

 

07:50 Հայաստան
Աննա Հակոբյանի սև ու սպիտակ փարթին՝ Լոռիում աղետի ու մարդկանց զոհվելու ֆոնին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մայիսի 27-ին «Լա Դե ֆանս» համալիրում մասնակցել է ցերեկույթի՝ երգ, պար, երաժշտություն։

«Հրապարակ»-ը մանրամասնում է, որ ցերեկույթն ունեցել է «Սև ու սպիտակ» խորագիրը, նախապես հայտարարվել է՝ տղամարդիկ ներկայանալու են սև, կանայք՝ սպիտակ հագուստներով։













11:22 Հայաստան
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Տաշիր ուղևորվող Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են, որ ամեն ինչ կարգին է. «Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով»։ 

Նա նաև տեսանյութ է հրապարակել։ 

Գլխավոր նկարը արխիվային է

 

15:05 Հայաստան
Սիրուշոն մեկնում է Մոսկվա

Երգչուհի Սիրուշոն մեկնում է Ռուսաստան։ Ինսթագրամի իր էջում նա գրել է.

«Վաղը մեկնում ենք Մոսկվա, որտեղ ելույթներ ունեմ և հաղորդման հյուր եմ լինելու»։

Ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր, որ հունիսի 2-ից համերգներով հանդես կգա ռուսաստանյան ութ քաղաքներում։

Համերգային շրջագայությունը կտևի մինչև հունիսի 16-ը ներառյալ։



 

 

Տեսանյութեր

Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան
11:47 03/06/2024

Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}