Քաղաքական 15:25 01/11/2021 Հայաստան

01.11.2021. «Հենակետ». Անկարան և Բաքուն այդ ճանապարհն անվանել են «Զանգեզուրի միջանցք»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

2021 թ-ի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են կատարել։ Ադրբեջանական բանակում նաև մրցումներ են անցկացվել «Լավագույն հրետանային դիվիզիոն» կոչման համար։

Պաշտպանության նախարարությունըտեղեկացրել է, որ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները զորախաղեր են անցկացրել՝ չհստակեցնելով դրանց անցկացման վայրը։ Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունից հայտնել են, որ  Ադրբեջանում մեկնարկել են պահեստազորի զինծառայողների հավաքները։

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ-ի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 25-ից ռազմական ուսումնամարզական հավաքներ են սկսվել, որոնք շարունակվելու են մինչև նոյեմբերի 6-ը։Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանական բանակի 383 հատուկ ջոկատայիններ հաջողությամբ մասնակցել են Թուրքիայում անցկացվող թրենինգների։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ Իսպարտա քաղաքիԼեռնային կոմանդոսի դպրոցումդասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են Բաքու, իսկդասընթացներին մասնակցելու համար Թուրքիա է մեկնել ադրբեջանական բանակի զինծառայողների հերթական խումբը։

Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Զաքիր Հասանովը Կովսականի (Զանգելանի) շրջանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2022 թ-ի բյուջեով երկրի պաշտպանության և անվտանգության համար հատկացնելու է 4 մլրդ 489 մլն մանաթ (շուրջ 2․6 մլրդ դոլար)։ Նշենք, որ 2021 թվականին Ադրբեջանը պաշտպանության ու անվտանգության ոլորտին հատկացրել էր 4 մլրդ 585 մլն մանաթ (շուրջ 2․7 մլրդ դոլար)։

Հատկանշական է, որ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում քննարկվել է նոր ռազմական ինքնաթիռներ գնելու թեման։ Նշվել է, թե Ադրբեջանը կարող է կամ Պակիստանից գնել JF-17 Thunder,կամ Ռուսաստանից՝ ՄիԳ և Սու ինքնաթիռներ, կամ էլ չինական արտադրության ինքնաթիռներ։ Քննարկվել է նաև այն թեման, որ Ադրբեջանը շուտով Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերջերս ստացել են իսրայելականI-Derby ER հրթիռներ՝ МиГ-29կործանիչների վրա տեղադրելու համար։ Նշվել է, որ այս հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության Derdy ընտանիքի հրթիռների խորը արդիականացված տարբերակն են:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան հոկտեմբերի 25-ին այցելել են Սանասարի (Ղուբաթլիի) շրջան և մասնակցել Խանլըգ-Սանասար (Ղուբաթլի) ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը, որը սկիզբ է առնում Խուդաֆերին-Սանասար (Ղուբաթլի)Լաչին ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրից և ձգվում դեպի Սանասարի կենտրոն, ինչպես նաև 110/35/10 կիլովոլտանոց «Ղուբաթլի» ենթակայանի, պետական սահմանապահ ծառայության նոր զորամասի բացմանը:

Այնուհետև Ալիևը և Ալիևան հանդիպել են Սանասարի (Ղուբաթլի) շրջանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թեԶանգիլանի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի։Ալիևը կարգադրություն է ստորագրել Սանասար (Ղուբաթլի)  քաղաքի գլխավոր հատակագծի մշակման միջոցառումների մասին, որի նպատակով պետբյուջեից հատկացվել է 500 հազար մանաթ։

Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունըհոկտեմբերի 26-ին ժամանել է Ադրբեջան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի (Ֆիզուլիի) նորակառույց միջազգային օդանավակայանում:Թուրք հյուրերին դիմավորել է Իլհամ Ալիևը:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը, կտրել կարմիր ժապավենը և ստացել հուշանվերներ՝ օդականավայանի խորհրդանշական բանալիները:Ալիևն ասել է, թե Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղին կունենա ցանկացած տեսակի, այդ թվում` գերծանր օդանավեր ընդունելու հնարավորություն:

Էրդողանի այս այցի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցրել նաև Կովսականը (Զանգելանը): Երկու նախագահներն այնտեղ մասնակցել են «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքին: Ագրոպարկը, որն անվանել են «Dost», կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ: Ապա նախագահները ծանոթացել են Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցման ընթացքին, ինչից հետո էլ մասնակցել են Հորադիզ-Ջաբրայիլ-Կովսական (Զանգելան)-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին: Անկարան և Բաքուն այդ ճանապարհն անվանել են «Զանգեզուրի միջանցք»:

Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուն պես, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, թե Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ղարաբաղում ավերումների հետևանքների վերացմանը։ Նա հայտարարել է, թե Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ։

Թուրքիայի նախագահին առընթեր Ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է ներդրումներ կատարել Ադրբեջանի նախագծերում, մասնավորապես՝ Ղարաբաղի վերականգնման գործում։ Բաքվի ֆոնդային բորսայի վարչության խորհրդի նախագահի պաշտոնակատար Էլդար Աբդուլլաևը հայտարարել է, որ բորսան պատրաստ է թողարկել «կանաչ պարտատոմսեր» (Green bond) Ղարաբաղի տարածքներում վերականգնողական աշխատանքների համար։

Ադրբեջանի 2022 թ․ պետական բյուջեում նախատեսվում է 2,2 մլրդ մանաթ (շուրջ 1․3 մլրդ դոլար) հատկացնել Ղարաբաղի վերականգնման համար։ Նշենք, որ 2021 թվականի բյուջեով ևս 2․2 մլրդ մանաթ էր նախատեսվել Արցախից գրավված տարածքների վերականգնման համար։ Սակայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ընդհանուր հատկացված միջոցների ընդամենը 16․9 տոկոսն է ծախսվել։

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն Սանասարի (Ղուբաթլի) շրջանի տարածքում ստեղծել է Հարավային տարածքային գլխավոր մաքսային վարչության «Ղուբաթլի» մաքսակետը։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե Սանասարում (Ղուբաթլիում) ապահովվել է ռադիոհեռուստատեսային հեռարձակումը և աշխատանքներ են տարվում Ղարաբաղի մյուս տարածքներում հեռարձակումը վերականգնելու ուղղությամբ։

Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովըգրել է, որ Շուշի քաղաքի ջեռուցման համակարգն ամբողջությամբ պատրաստ է ձմռանը։Թուրքական Ziraat Bank-ի գլխավոր տնօրեն Ալփասլան Չաքարը հայտարարել է, որ Ziraat Bank Azerbaycan-ը ծրագրում է նոր մասնաճյուղեր բացել Ղարաբաղում և Նախիջևանում։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին

Թեհրանի ու Բաքվի միջև լարվածությունը շաբաթվա ընթացքում համեմատաբար թուլացել է,սակայն Ադրբեջանում հակաիրանական գործընթացները շարունակվել են։ Այս անգամ
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը, որը հանրային տիրույթում է ընթացել, ավարտված է։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը: «Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»,- նշել է նա:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին լրագրողներին ասել է, թե Իրանի երկաթուղային Արդաբիլ-Փարսաբադ գիծը կմիանա Ադրբեջանի երկաթուղային հաղորդակցությանը։ Նշենք, որ Իրանի Փարսաբադ քաղաքը գտնվում է Արաքս գետի ափին՝ Հորադիզին սահմանակից տարածքում։

Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Ալիևը հայտարարել է, թե իրենք Իսրայելի հետ հարաբերությունների հարցում որևէ փոփոխության չեն գնալու։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող միջամտել իրենց՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին՝ ըստ երևույթին, նկատի ունենալով Իրանին։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը, հայտարարել է, թե ԱՄՆ-ն աջակցում է այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։

Գազի գների ռեկորդային աճի ֆոնին միջազգային մամուլում քննարկվել է այն հարցը, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը կարող են փոխարինել ադրբեջանականով, և Ադրբեջանը կարող է դիտվել որպես այլընտրանք Ռուսաստանին։

Բուլղարիայի էներգետիկայի և ջրի կարգավորման հանձնաժողովի նախագահ Իվան Իվանովըհայտարարել է, թե Բուլղարիա մատակարարվող ադրբեջանական բնական գազի գինը 4 անգամ ցածր է ռուսականից։ Իվանովը նաև ասել է, որ Բուլղարիան Ադրբեջանից ներկրում է ընդամենը 350 միլիոն խորանարդ մետր գազ՝ համաձայնեցված 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազից։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ռումինիայում բացել է 66-րդ բենզալցակայանը։Ամերիկյան Trans Caspian Resources ընկերությունը առաջարկել է Թուրքմենստանին Անդրկասպյան գազատարի փոխարեն իրականացնել 800 մլն դոլար արժողությամբ Անդրկասպյան փոխկապակցման նախագիծը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ գերիներին։

Ադրբեջանում Բելգիայի դեսպան Միշել Պիտերմանսը հայտարարել է, թե Ղարաբաղի վերականգնման խոչընդոտներից մեկնականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունն է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարնհայտարարել է, որ շփումները շարունակվում են Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրման նպատակով։

Այլ թեմաներ

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։
Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը հայտարարել է, թե Վատիկանում Ադրբեջանի դեսպանատուն կբացվի:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որով կոչ է արել ժողովրդավարական երկրներին դադարեցնել անտեսել այն սպառնալիքը, որ ներկայացնում է Ադրբեջանում Իլհամ Ալիևի բռնապետական վարչակարգըտարածաշրջանում ազատության և ժողովրդավարության համար»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}