Քաղաքական 13:00 01/12/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր հոդվածում գրում է. 

«Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։ Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի  փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե որքանով են որոշ գործընթացներ խրախուսվում մեր հաշվին և մեր դեմ։

Վերջերս անդրադարձել եմ այն իրողությանը, երբ ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկու անդամ-պետություն՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, թյուրքական պետությունների Ստամբուլյան գագաթնաժողովում միացել են այնպիսի քաղաքական գնահատականների և նախաձեռնությունների, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Օրերս Աշխաբադում ընդունված «Աշխաբադի կոնսենսուս 2021» փաստաթղթի շրջանակներում նրանց միացավ նաև ՀԱՊԿ մեկ այլ անդամ Տաջիկստանը։ Հասկանալի է, որ արդեն դժվար է խոսել ՀԱՊԿ-ում լիարժեք համախմբվածության մասին։

Ի դեպ, «Աշխաբադի կոնսենսուս 2021»-ից երևում է, որ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միացել է նաև Իրանը, որը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով։ Վերջին օրերի իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում սկսում է վերականգնվել երխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է նաև գազի մատակարարումների նոր ձևաչափի մասին պայմանագիր։

Ի տարբերություն Ստամբուլի հռչակագրի՝ Աշխաբադի կոնսենսուսը չի հիշտակում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», սակայն այնտեղ արձանագրվում է այլ տրանսպորտային միջանցնքների կարևորությունը՝ մասնավորապես Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ուղղությունով։ Կարծում եմ՝ Աշխաբադի փաստաթղթում «Զանգեզուրի միջանցքը» չհիշատակելը պայմանավորված է Իրանի և Ադրբեջանի միջև փոխզիջմամբ, որով կազմակերպության անդամներին կոչ է արվում ներդրումներ կատարել այսպես կոչված Ադրբեջանի «ազատագրված տարածքներում», ինչը բացակայում է Ստամբուլի հռչակագրում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողական և ագրեսիվ կերպով առաջ է մղում տարածաշրջանային հարաբերությունների սեփական օրակարգը՝ ընդ որում շատերին դարձնելով իր դաշնակիցն ու գործընկերը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կազմակերպում է 2021թ-ի ժողովրդավարությունների գագաթնաժողովը, որին չի հրավիրում ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին՝ Թուրքիային և Հունգարիային․ վերջինս նաև ԵՄ անդամ է։ Պատկերացնում եմ ներքին հարաբերությունների բնույթը այդ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գոյության նպատակն ի սկզբանե եղել է ժողովրդավարական արժեքների ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այդ նույն գագաթնաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը, Իրանը։ Սակայն հրավիրվել է Հայաստանը։

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից միայն Հայաստանին են հրավիրում միանալ գլոբալ ժողովրդավարական ակումբին։ Աննկատ չի մնացել նաև այն, թե ինչպես է Հայաստանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով շեշտադրել իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին։

Հետաքրքիր է, թե ի՛նչ օրակարգով և ինչպիսի՛ գնահատականներով է Հայաստանը մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրինակ մենք դրա շրջանակներում խոսելո՞ւ ենք Ադրբեջանում գործող ավտորիտար ռեժիմի մասին, թե ինչպե՛ս է այդ երկիրը սանձազերծել 44-օրյա պատերազմը և խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՛ս է Ադրբեջանն արհամարհում ազգերի ինքնորոշման իրավունքը, այն մասին, թե հայ գերիների հարցում ինչպե՛ս է այդ պետությունը խախտում միջազգային իրավունքն ու բոլոր հումանիտար նորմերը, այն մասին, թե ի՛նչ ողբալի վիճակում է գտնվում այդ երկրում մարդու իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը։

Կարո՞ղ ենք արդյոք գագաթնաժողովից ստանալ Ադրբեջանին ուղղված կոչ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։ Թե՞ մենք խոսելու ենք սեփական երկրում կոռուպցիայի դեմ պայքարի «հաջողություններից», այն մասին, թե ինչ «հաջող» են անցել 3 տարում  անցկացված երկու արտահերթ ընտրությունները, նախկին «ոչ ժողովրդավարական համակարգի» և «ժողովրդավարության բաստիոնից» տարածաշրջանային նոր «ժողովրդավարական աստղ» դարձած  Հայաստանի մասին։

Բազմաթիվ երկրների չհրավիրելով գագաթնաժողովին՝ ԱՄՆ-ը փաստորեն դրանք գնահատել է որպես ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկրներ։ Ակնհայտ է, որ այն միտված է ձևավորելու նոր գլոբալ հարթակ՝ այսպես կոչված քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհից Ռուսաստանին և Չինաստանին որոշակիորեն մեկուսացնելու և քննադատելու նպատակով։ Մենք պատրաստ կլինե՞նք հրաժարվել միանալ Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին և բացասական գնահատականներին, եթե այդպիսիք տեղ գտնեն գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարություններում կամ հռչակագրերում։

Շատերը ասածս կարող են համարել արհեստական խնդիր։ Սակայն եկեք չմոռանանք, որ Ժողովրդավարությունների գագաթնաժողովից անմիջապես հետո Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովը, սակայն՝ արդեն Ադրբեջանի մասնակցությամբ և առավել տարածաշրջանային օրակարգով։ Ինչո՞վ ենք ներկայանալու այդ գագաթնաժողովին։ Կարո՞ղ ենք հասնել նրան, որ գագաթնաժողովի մասնակիցները՝ առաջին հերթին ԵՄ-ն, հայտարարեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջի մասին։ Չէ որ մենք մեկնում ենք այդ գագաթնաժողովին՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության մեծ փաթեթի սպասումով, իսկ Ադրբեջանը ի սկզբանե ԵՄ-ից որևէ էական փաթեթ չի ակնկալել։

Ակնհայտ է նաև, որ մենք դեռևս այդպիսի մեծամասշտաբ խոստումներ չենք լսում Ռուսաստանից։ Դրանք կարող էին հնչել Երևանում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի չկայացած երկկողմ հանդիպման ժամանակ, այդպիսիք չհնչեցին նաև Սոչիում հայ-ռուսական երկկողմ հանդիպման արդյունքում։ Հայտնի չէ, թե 2022թ-ից սկսաց գազի մատակարարման ինչպիսի երկարաժամկետ պայմանավորվածություններ են առկա Ռուսաստանի հետ։

Տարածաշրջանում իրավիճակի զարգացումն արդեն իսկ որոշակիացնում է գլոբալ խաղացողների հիմնական նկրտումները և իրավիճակի վրա ազդելու՝ նրանց մեխանիզմները։ Պետք է ադեկվատորեն գիտակցել, որ բոլոր առավելությունները, որոնք որոշ երկրներ ստացել են 44-օրյա պատերազմի արդյունքում, հարաբերական և ժամանակավոր են։ Սա վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են կանխել Ռուսաստանի նոր առավելությունների ավելացումն ու ամրապնդումը։

Ադրբեջանը, հիշելով 1994թ-ի հրադադարից հետո հակամարտության շուրջ երկարամյա ստատուս-քվոյի փորձը, ձգտում է ձեռք բերված հաջողությունները վերածել վերջնական արդյունքի։ Իսկ դա նշանակում է՝ հասնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա ու բացել իր համար ձեռնտու կոմունիկացիաները։ Ալիևը քաջ գիտակցում է, որ ևս մի քանի ամիս ձգվելու դեպքում՝ այս գործընթացը կարող է երկարաժամկետ դառնալ։ Նրան պետք են արագ լուծումներ նաև ներքին լսարանի համար, որտեղ արդեն նոր դժգոհություններ են առաջանում։

Ռուսաստանին դա նույնպես ձեռնտու է, քանի որ վերջինս կարող է հանգիստ աշխատել երկու հարավկովկասյան գործընկերների հետ, ամրապնդվել ձեռք բերած դիրքերում։ Ռուսաստանը նաև հասկանում է, որ եթե գործընթացը ձգվի, ապա «խաղը» կարող է ընթանալ ոչ իր կանոններով։ Ակնհայտ է, որ որոշակի շոկից հետո, որ ապրեցին ամերիկացիներն ու եվրոպացիները՝ Արցախում ռուս խաղաղապահների ակնթարթային հայտնվելուց հետո, նրանք արդեն ուշքի են գալիս և փորձում դառնալ գործընթացի լիիրավ մասնակիցներ։

Ռուսաստանին անհրաժեշտ է չեզոքացնել արևմտյան դերակատարների նկրտումները, թեկուզ՝ ժամանակավորապես, արագ լուծումներ գտնել, հետևաբար՝ վերջինս տարածաշրջանային խաղին ակտիվորեն ներգրավում է Թուրքիային ու Իրանին և ասում է, որ Հարավային Կովկասի խնդիրները մենք կարող ենք ինքներս լուծել նոր՝ 3+3 ձևաչափի շրջանակներում։ Միաժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական միջնորդի դիրքավորումը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում իր ցանկություններում և ձգտումներում։

Իսկ դա խնդիրներ է ստեղծում նաև Ռուսաստանի համար, քանի որ կասկածներ են առաջանում նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշնակցի արդյունավետության և նույն ՀԱՊԿ-ում համախմբվածությունը պահպանելու կարողության մասով։ Իսկ այս հանգամանքները պարարտ հող են դառնում Հայաստանում հակառուսական տրամադրությունները ընդլայնելու համար։

Ամերիկացիներն ու եվրոպացիներն էլ պնդում են, որ տարածաշրջանում  ամուր խաղաղություն չի լինի, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, հետևաբար ակտիվորեն փորձում են վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և խրախուսել հակառուսական տրամադրությունները:

Իսկ ահա Հայաստանը, որ պատերազմի ավարտից հետո վերջին մեկ տարին աշխատել է հիմնականում ռուսական կողմնորոշման ծիրում, հիմա հայտնվել է ճամփաբաժանին։ Այն նորից հայտնվել է այնտեղ, որտեղ խաչվում են երկու տարբեր հոսանքներ։ Եվ նորից ծագում է ազնիվ և փոխշահավետ համագործակցության հարցը, որտեղ կրկին առաջնային է դառնում վստահության գործոնը։ Մի բան պետք է հիշել՝ նույնիսկ Հայաստանի իշխանությունների հեղափոխական «արժեքը» չդարձավ արևմուտքի և արևելքի կողմից այն երաշխիքը, որ ավտորիտար Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի դեմ։ Նույնը նաև հիմա է։

Ցանկացած պարագայում մենք պետք է կողմնորոշվենք մեր առաջնահերթություններում։
Առաջիկա տարիները պետք է դառնան սեփական տունը տարրական կարգի բերելու, պետության կառավարելիությունը վերականգնելու ժամանակաշրջան։ Մենք պետք է ուժ հավաքենք, կազդուրվենք։ Մեզ անհրաժեշտ է վերացնել բոլոր ներքին գործոնները, որոնք հասարակական-քաղաքական լարվածություն են առաջացնում։

Պետք է լինի գիտակցում, որ մեր շատ խնդիրներ դժվար կլինի լուծել ինքնուրույն ու միայնակ, և հետևաբար անհրաժեշտ է այնպիսի վարքագիծ դրսևորել, որ ուրիշները ցանկություն ունենան մեզ օգնելու, այլ ոչ՝ օգտագործելո։ Մեր առաջիկա աշխատանքների փիլիսոփայությունը պետք է լինի այն, որ մենք չդառնանք բեռ մեր գործընկերների համար։ Միաժամանակ մենք չպետք է բարդույթավորվենք մեր ներկայիս իրավիճակից, չափերից ու հնարավորություններից։

Թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին երկրի անվտանգությունն է։ Մենք պետք է հստակ և պրագմատիկ գիտակցենք և ստեղծենք պետական սահմանի նոր հատվածներում պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ ռուս ուժայինների հետ համագործակցության միջոցով։ Զինված ուժերի բարեփոխումը պետք է հաշվի առնի պետության զարգացման օբյեկտիվ պայմանները և ողջ հասարակության համար միավորող գաղափար դառնա։ Մենք պետք է ունենանք կոմպակտ, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած և բարոյապես առողջ զինված ուժեր։ Առաջնահերթ խնդիր պետք է լինի նոր տիպի և անթերի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, մենք պետք է ունենանք հուսալի «վահան»։ Մենք պետք է ձգտենք, որ մեզ մոտ տեղակայվեն այդ ոլորտի ամենաառաջադիմական լուծումները։

Անհրաժեշտ է գույքագրել բոլոր այն մեխանիզմները, որոնք կարող են գործարկվել ռազմական և ռազմատեխնիկական օգնության տրամադրման երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով, գնահատել դրանց ներկա արդյունավետությունը և հակառակը, դրանց անպետքությունը, գտնել նոր օպտիմալ լուծումներ, դրանք հարմարեցնել ժամանակակից պայմաններին և պահանջներին և քննարկել գործընկերների հետ։

Մենք պետք է նախաձեռնենք միջոցառումների և առաջարկների այնպիսի փաթեթ, ըստ որի Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ինքնատիպ գիտաարտադրական կլաստեր՝ ռազմարդյունաբերական համալիրի գծով։ Այս ուղղությամբ իրական համագործակցությունը Հայաստանի զինված ուժերին, ինչպես նաև Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված զինված կազմավորումներին  կապահովի ռազմա-տեխնիկական ինքնաբավության զգալի մակարդակ, կնվազեցնի ներմուծման ծավալները, հետևաբար նաև՝ տրանսպորտային կախվածությունը հարևանների քմահաճույքներից։ Այս համատեքստում կարելի է մանրամասն ուսումնասիրել նմանատիպ համագործակցության փորձը ԱՄՆ և Իսրայելի միջև։

Անհրաժեշտ է նորովի կազմավորել հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությունը։ Նույնիսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեզ համար նպաստավոր լուծումների պարագայում տարածաշրջանում զարգանալու են այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։ Մենք միշտ պետք է զգոն լինենք։

Մենք ինքներս պետք է տեղեկատվության տիրապետենք և այն տրամադրենք գործընկերներին, այլ ոչ թե միայն հետախուզության օբյեկտ լինենք։ Մենք պետք է ինտենսիվորեն մասնագետներ պատրաստենք՝ բոլոր հիմնական տարածաշրջանային լեզուների իմացությամբ։ Սա շատ  կարևոր ուղղություն է, որի պոտենցիալը մենք ունենք։

Հենց ազգային անվտանգության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել միջազգային հարաբերությունների նոր օրակարգը։ Մենք չպետք է աշխարհին ապացուցենք մեր ժողովրդավար լինելը, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ 21-րդ դարում կան պետություններ, որոնք իրենց հավակնություններն առաջ են մղում կրոնական ինքնության հողի վրա, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Այս իմաստով հարկավոր է գտնել պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի և սփյուռքի ներկայացուցիչների համագործակցության նոր մեխանիզմներ։ Մեր հայցերը  միջազգային դատարաններում կարող են նոր հարթակ դառնալ նման համագործակցության համար։

Մենք պետք է ցույց տանք, որ չենք հրաժարվել մեր ազգային գաղափարներից և ձգտումներից, այդ թվում՝ Արցախի հարցում, մենք պետք է վերստին ապացուցենք, որ վստահելի գործընկեր ենք, և նույնը ակնկալում ենք մյուսներից։ Մենք ինքներս պետք է նախաձեռնենք տհաճ քննարկումներ մի շարք միջազգային կազմակերպություններում մեր գործընկերների հետ։ Դա միայն կամրապնդի այդ կազմակերպությունները, իսկ եթե ոչ, ապա հարաբերություններում անհրաժեշտ պարզություն և հստակություն կմտցնի։

Մենք կորցնում ենք արտաքին աշխատանքի մեր եզակի ռեսուրսներից մեկը՝ լոբբիստական հնարավորություները։ Ամրապնդել, վերականգնել և ստեղծել նորերը․ սա պետք է լինի լոբբիստական հնարավորությունների մասով մեր բանաձևը։

Մենք պետք է ձգտենք լինել բաց և տարանցիկ երկիր, այդ թվում՝ հաղորդակցությունների տեսանկյունից, սակայն լուծումները պետք է փոխշահավետ լինեն։ Հյուսիս-Հարավ աշխարհագրության մեջ մեր  բանաձևը կարող է դառնալ նաև Պարսից ծոցի տնտեսությունները սևծովյան ավազանի տնտեսությունների հետ կապելը։ Օրինակ՝ մտածել համաարաբական երկաթուղին (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ) Իրաքի և Իրանի միջոցով Հայաստանի նոր և հին տրանսպորտային հաղորդակցությունների հետ միավորելու հեռանկարի մասին։ Հայաստանը օբյեկտիվորեն կարող է նաև կամուրջ դառնալ արաբական աշխարհի և ԵԱՏՄ-ի միջև։

Իրանի և Թուրքմենստանի հետ գազի ոլորտում համագործակցության իրական հնարավություններ կան։ Մենք պետք է առավելագույն ակտիվությամբ Իրանին ներգրավենք Հայաստանի հարավային շրջանների՝ մասնավորապես Սյունիքի տնտեսական զարգացման գործում՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիայի այլ ձևաչափեր։

Մենք պետք է մեր գաղափարակիցը դարձնենք միջազգային ֆինանսական և տնտեսական կազմակերպություններին, որոնք օբյեկտիվորեն և ադեկվատ ձևով կարող են գնահատել մեզ համար բոլոր հնարավոր կոմունիկացիաների առավելություններն ու արդյունավետությունը, իսկ հետագայում՝ մասնակցել դրանց իրականացմանը։

Մենք պետք է կանգնեցնենք պետական պարտքի՝ երկրի համար կործանարար աճը։ Արդեն ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսությունը չի գեներացնում այնքան միջոցներ և ռեսուրսներ, որոնք կկարողանան անցնցում սպասարկել երկրի պետական պարտքը։ Մենք պետք է խուսափենք տնտեսական դեֆոլտից, որը վերջնականապես կձևակերպի մեր՝ արդեն նաև ֆինանսական կախվածությունը արտաքին աշխարհից։

Սա ամենակարևոր գործերի միայն մի մասն է։ Սակայն ինչպես այս, այնպես էլ այլ անելիքների հարցում պետք է տեղի ունենա համազգային կոնսենսուս»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:59
«Ժողովուրդ». Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչպիսի պայքար է մղում ՔՊ-ն կոռուպցիայի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին և 16-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին  դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին
Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ երկարությամբ 14-օրյա...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօր բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:06
Միրզոյանը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան...
Աղբյուր` Panorama.am
23:34
Մարդասիրության արժեքներից դրդված Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերիների փոխանակման Վերաբերյալ Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը․...
Աղբյուր` Panorama.am
23:25
Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ընդունումը.Շառլ Միշել
«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը»,- X-ի իր միկրոբլոգում  գրել...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ 32 զինծառայողների անունները, որոնք վերադառնալու են Հայաստան։ Հադրութի ուղղության վրա...
Աղբյուր` Panorama.am
23:00
Բաքվի բռնապետն է «հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:05
Համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ, ասողն առնվազն երախտամոռ է. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանի քաղաքական օրակարգում այսօր Հայաստանին ինքնիշխանության խնդիրն է առաջնահերթ, մնացած խնդիրները, որոնք կառնչվեն Հայաստանի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
21:47
Բաքվի բանտերից ազատ արձակվողների մեջ չկան Արցախի ղեկավարները և կեղծ մեղադրանքով դատապարտված երկու արցախցի
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, իսկ մնացած...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարության տեքստ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
21:18
ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
20:41
Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Բայց պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։ Պատմաբանն ամենավերջին...
Աղբյուր` Panorama.am
20:32
Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է․ «Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող:  Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ի՞նչ անել, եթե 40+10 հզ․ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
 ՀՀ ԱՍՀՆ մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը գրում է․ «Ի՞նչ անել, եթե 40+10 հզ․ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում․ «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։ Վերլուծության մեջ նշված է․ «Պետական բյուջեն իրենից ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Միրզոյանն ու Բայրամովը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Եվրամիության խորհրդից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է ներկայացել կալանավայրից։ «168․ամ»-ի փոխանցմամբ, հոդվածում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ձեզ դիմում ենք հանդիպման խնդրանքով․ փաստաբանների նամակը՝ դեսպանություններին
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}