Միրզոյանն Անթալիա մեկնելու մեջ խնդիր չի տեսնում
Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռ հստակ որոշում չունի՝ Անթալիա կմեկնեն Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, թե՞ ոչ։
«Հարցը քննարկվում է»,-ասաց Արարատ Միրզոյանն Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում։
Նա ասաց, դա երկկողմ այց չէ, այդ համատեքստում պետք չէ դիտարկել։
«Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդ տեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ եթե շաղկապենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։
Հարակից հրապարակումներ`
- Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշում չկա. Էդուարդ Աղաջանյան
- Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան