Երևի սկսենք ավելի շատ ձու սպառել. Ձվի գինը բարձրացնելու Փաշինյանի բանաձևը
«Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում»,- կառավարության նիստում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նխագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս և հայտնի պատճառներով այն կփոխարինվի ԱՄՆ-ի և Բրազիլիայի արտադրանքով:
«Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել և արտադրողներին,և ներմուծողներին, հիմա հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր Հայաստանում չկա, մեր ինքնաբավության մակարդակը 30-35 % է»,- հայտարարեց Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է՝ նախորդ տարիների պատմությունը կրկնվում է, ձվի գնի անտրամաբանական գնանկում է արձանագրվում։
«Սա մեզ անհանգստացնում է, որովհետև Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնելու ձվի գները»,- հատարարեց Փաշինյանը։
Գեղամ Գևորգյանն էլ նշեց, որ այս տարվա միտումներն ունեն առանձնահատուկ բնույթ, քանի որ գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից և տվել է շղթայաձև ռեակցիա։
Նրա խոսքով՝ Հայաստանում ձվի ինքնաբավությունը բարձր է։
«Այնպես որ, որպեսզի ձվի գինը պահենք նորմալ գնի վրա, երևի սկսենք ավելի շատ ձու սպառել, եղավ հավի ու ձվի պատմությունը, այնպես չլինի, որ հետո ձվի շուկայում գնի թռիչք ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Որպես ոչ տնտեսագետ՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ ձվի էժան գինը մարդկանց կարող է դրդել սննդի մեջ այն ավելի շատ օգտագործել, ինչին Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ ձուն փոխարինող սննդատեսակից չէ, ինչպես հավի միսը, որը կարող է փոխարինել ավելի թանկ տավարի կամ խոզի մսին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին. Փաշինյան
- Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին
- Եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, քաղաքացիները քիչ են սպառելու, և գնի բարձրացումն էլ չի երևալու. Գարեգին Բաղրամյան
- Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատի Մելիքսեթ Պողոսյանին