ՌԴ և ՉԺՀ դեսպանատներից հայտնել են՝ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չկա
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու ահազանգի մասին։
Նշված հասցեներով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան