Հասարակություն 13:31 20/01/2023

«Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է քննչական կոմիտեում որևէ գործողություն տեղի չի ունենում, առերեսում չկա։

«Ուզում ենք ճշտել՝ կապիկներից ո՞ր մեկի հրամանն է կատարվում քննչական կոմիտեի կողմից։ Հրամանը կա՛մ գլխավորինն է, կա՛մ նրա ձագերից մեկինը»,- ասաց նա։

Ծնողը վստահ է՝ ոստիկանության ծառայողները Եռաբլուրում ինքնուրույն չեն գործել. «Նախ պետք է պատժվեն կարմիր գլխարկները, դրանից հետո ով հրաման է տվել, վերջում էլ, բոլորս պատկերացնում ենք, որ «համար մեկը» պետք է պատժվի էլի»։

Ըստ նրա, ՔԿ ղեկավար  Արգիշտի Քյարամյանը կամք չի ունենա պատժել մեղավորներին. եթե ունենա չանելու ուղիղ հրաման, չի անի։ Նա նշեց, որ կասկածներ ունեն, Քարամյանը գործընթացը դադարեցնելու  հրաման է ստացել։

Պատերազմի ժամանակ նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց, որ ամեն փաստարկ կա՝ միջադեպի հետ կապված նկարներ, տուժած ծնողների դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, «բայց  դեռևս որևէ մի կարմիր բերետավոր շան մեղադրանք չի առաջադրվե», իսկ երեկվա դեպքն արդեն բացահայտել են։

«Ինչպե՞ս կարող են վեց ժամում ասեն՝ ամեն ինչ պարզ է, բայց այս հինգ ամսվա մեջ որևէ բան դեռ չեն պարզել, ոչ մեկին մեղադրանք չեն առաջադրել»,- ասաց Գալեյանը։

Նա ընդգծեց, որ օր առաջ պետք է կանխել այս դավաճան իշխանության գործողությունը, կալանավորեն։

Ծնողներից մեկն ասաց, որ այլ նպատակով պետք է գային այստեղ, բայց երեկվա  դեպքի պատճառով զոհված 15 տղաների հիշատակը հարգելով, այսօր ուրիշ գործողություններ չեն կատարում։

«Իմ կածիքով,  ամենառաջին պատժվողը պետք է լիներ Նիկոլն իր ժեխակույտով։ Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, մեզ  ղեկավարում են ներկայիս ղեկավարերը, որանք  անորակ են, դավաճան... »,- ասաց նա։

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն ասաց, որ իր պատկերացմամբ երեկ պետք է հրապարակը մարդկանց քանակից ուղղակի տրաքեր. «Բայց անտարբերություն է։ Այն, ինչ որ մենք անցել ենք,  ցավոտ է։ Մեր ցավի հետ մեկտեղ մենք պայքարում ենք։ Ճիշտ է, ուշ ենք ոտքի կանգնել, բայց կանգնել ենք։ 

Ժողովուրդ ջան, միացեք ծնողներին, այլապես կկորցնենք այն, ինչ ունենք, ինչ կյանքի գնով դեռևս պահվում է։ Մտածեք ձեր հայրենիքի մասին,  երեխաների մասին, չդառնաք սևազգեստ, ինչպես որ մենք»։ 

ՔԿ-ում հանդիպումից հետո Գարիկ Գալեյանն ասաց. «Նույն հեքիաթներն են՝ նախաքննությունը գնում է, գործը շարունակվում է։ Համբերությունիս չհերիքեց։

Ասացի՝ դուք  մինչև հիմա հայ եք կոչվում մեր տղերքի շնորհիվ։ Եթե դուք այսօր երեկոյան գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում։  Ամեն օր Եռաբլուրում եմ, ամեն օր մտնում եմ տղուս տուն, նոր գնում տուն։

Տականք Արգիշտին իր անգործությամբ տանում է նրան, որ կամաց-կամաց բոլոր տղաներին վերացնում են։ Հասկանում ենք ինչ են անում. բանակը քանդել են, կամաց-կամաց տղաներին էլ վերացնում են, դարպասներն էլ բացում են էլի, իրենց բարեկամն է։ Բա աղջիկներն ո՞ւմ հետ են ամուսնանալու։ Ժողովուրդը, ընդդիմությունը լուռ է։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույն սանրի կտավներն են։

Դուրս գալ է պետք վայրկյան առաջ։ Ծնողներ, ոտքի կանգնեք։ Քանի դեռ ձեր երեխաները չեն զոհվել, պետք է ոտքի կանգնել, այլապես բոլորի տները մտնելու է։ 

Բոլորի տներն էլ մտնելու է. գնացին խաղաղություն մուրացողին ընտրեցին վարչապետ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}