Քաղաքական 23:35 19/04/2023

Ադրբեջանն ավելի է ընդլայնում Արցախի, նաև Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը. Ղազարյան

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ», ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույում։

Հարց-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։

Պատասխան- Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում  է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովուրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։

Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։

Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝  ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։

Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների  կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

Հարց-Ինչպե՞ս  կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։

Պատասխան-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության  միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։                            

Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների  և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու  պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից  ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։  Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։

Հարց-Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ հնարավո՞ր են։

Պատասխան-Արցախի Հանրապետությունը եղել և շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարծում ենք, որ տարածաշրջանում տևական խաղաղություն կարող է ու պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով և փոխընդունելի մոտեցումների հիման վրա։ Միակողմանի հարկադրման միջոցներով, իհարկե, կարելի է սառեցնել խնդիրը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, ինչի վկայությունն է Արցախի 70-ամյա գոյությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ամուր միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

Ինչ վերաբերում է տեխնիկական և հումանիտար հրատապ հարցերի լուծմանը, ապա շփումները կողմերի միջև սկսվել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ  հրադադրի ռեժիմի հաստատումից հետո։ Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները հրատապ հումանիտար հարցեր քննարկելու նպատակով ՌԴ խաղաղապահ առաքելության միջոցով առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին ՌԴ խաղաղապահ առաքելության համակազմի տեղակայման վայրում և նրանց միջնորդությամբ հանդիպում անկացնելու մասին։ Ադրբեջանի կողմից, սակայն, արձագանք այդպես էլ չի եղել։

Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այդ շփումները՝ հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը վերացնելու նպատակով։ Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ կարգավորումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}