Ձեր տեղը զիջեք խելացի մարդկանց. Պրահայում ապրող արցախցին՝ Փաշինյանին
«Ինքս արցախցի եմ, ապրում եմ Չեխիայում, Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ եմ, Չեխիայի խորհրդարանի արտասահստիքային քաղաքական մեկնաբան եմ։ ՁԵզ երկու հարց եմ ուզում տալ, Դուք ասում եք խաղաղություն, ինչպե՞ս եք ընդունում այդ խաղաղությունը, հողեր զիջելո՞վ։ Դուք միայն զիջում եք, Արցախը զիջեցիք, հիմա Հայաստանն է։ Եթե հնարվոր չէ, զիջում եք պաշտոնը, կան խելացի և ավելի ուժեղ մարդիկ, որոնք կարող են ղեկավարել»,-Նիկոլ Փաշինյանին նման հարց տվեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչ տղամարդը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Այդ խելացի և ուժեղ մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին և ղեկավարել»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան