Քաղաքական 14:48 16/05/2023 Հայաստան

Նիկոլի ցուցակը

Փաշինյանը չգտավ այսօրվա Կոմիտասին, Սիմանաթոյին, Ռուբեն Սևակին...  Այսօր դեռ նրա ձերբակալությունները չեն էլ հասել 235-ի։ Բայց Փաշինյանը գտավ ուրիշ ճանապարհ, քան երիտթուրքերը։

Նրա ծրագիրը այլ տեսք ունի՝ արյան հեղեղից դեպի սպիտակ ահ։

2020-ի Պատերազմում Հայաստանն ու Արցախը ոտքի ելան՝ բանակ, կամավորներ, սփյուռք, օգնություն... Օգնությունը կանգնեցվեց սահմաններին կամ պահեստներում՝ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ եղան զրահաբաճկոնները ու այլ օգնությունը, որ որպես ռազմական գաղտնիք չէին հիշատակում ուղարկողները։ Քանի տղա ու ահել զոհվեցին գնդակ-արկից, որովհետև դրանց դեմ շապիկով էին՝ առանց զրահաբաճկոնների, առանց որակյալ սաղավարտների։

Իսկ հիշու՞մ եք Արայիկ Հարությունյանի զարմացած դեմքը, երբ սաղավարտով ու բաճկոնով, լավ զրահապատ գնացել էր դիրք ու մի ծերունու հարցնում էր՝  ինչու չես հագել զրահաբաճկոն։ Այս մարդն էլ ամաչկոտ ուսերն էր թոթափում, ինչ ասե՞ր, ինչ պատասխաներ հիմար հարցին։ Չունի, չի հագնում։

Կամավորներ հարցը համարյա «լուծվեց» նման կերպ։ Ես ճանաչում եմ կամավորի, որ հազիվ վիրավորումից ուշքի եկած անառողջ նորից տարան ճակատ, իսկ նրա եղբայրներին, որ կամավորագրվել էին ու հերթ կանգնել՝ այդպես էլ չկանչեցին։

Ինչպե՞ս էր ասում Արծրունը՞։ Պետք չեն, չեն տանու՞մ։

Գիտեմ կամավորի, որ ինչ է թե փորձել էր ղեկավարել խրամատավորումը, որ բոլորով ափի մեջ չհրետակոծվեին, դարձել էր հարցերի թիրախ Պատերազմից հետո։

Գիտեմ կամավորների, որ տուգանվեցին ծռմռված կամ կորցրած տափաշշերի համար։ Տարօրինակորեն իշխանությունները «չտուգանվեցին» մեր կորցրած Հայրենիքի համար։

Գիտեմ կամավորի, որ հատուկ եկել էր արտերկրից կռվելու Արցախի ու Հայաստանի համար, ու երբ արդեն հետ էր գնալու, գնացել էր զինկոմ, ասել էին՝ ինչ գումար, ինչ զինգրքույկ, մենք ինչ իմանանք, թե դու թշնամու կողմից չես կռվել...

Բանակը։ Կամավորներից չտարբերվող, անգլուխ բանակ։ Հերոսական բանակ։ Անձնուրաց ու մեծ սրտով տղաներ։ Զինվորներ, որ իրենց կյանքն էին զոհում ոչ միայն իրենց ընկերների համար, այլև նրանց դիերը ապահով տեղ տանելու համար։

18 տարեկաններ, զինվորներ, որ հրաժարվում էին գերի հանձնվել ու կյանքերն էին տալիս իրենց այդ որոշման համար։

Շրջափակման մեջ օրեր շարունակ պայքարող զինվորներ, որ դեռ հավատում էին, թե իշխանությունները իրենց փրկելու համար հատուկջոկատայիններ կուղարկեն։ Այդպես էլ զոհվեցին պաշարման մեջ՝ ստամոքսներում խոտ ու աղբյուրի ջուր...

Ու նրանց ծնողները. Կային, որ վերջին զանգերն էին ստանում օգնության խնդրանքի հետ, ու դրանք հարյուրավորներ էին։ Այնքան շատ, որ կային ծնողներ որ արդեն երազում էին՝ եթե իրենց զավակները զոհվելու են, առանց  ցավ ու մի գնդակով դա լինի...

Ծնողներ, որ որդիներին կորցնելուց հետո նրանց մարմիններն էին ու են երազում...

Չգիտեմ, ճիշտ բառեր դժվար է գտնել։ Երազել չէ, ուրիշ բառ։ Պաշարում չէ, լքված։ Կյանք զոհել չէ, անմահանալ։

Ու հետո Նիկոլը հայտարարեց, թե արդյունքը նույնն էր լինելու, հողերը հանձնվելու էին այլ լուծման դեպքում էլ, ուղղակի առանց զոհերի։

«Էլ ինչու էիր զոհում մի ամբողջ սերունդ, եթե տալու էիր...»։ Շպրտում են նրա դեմքին։

Ինչու՞։  Որ Պատերազմից հետո, ինչքան էլ հանձնի, ասի՝ դուք էիք ասում առանց զոհերի հանձնի։

Որ հետո չլինեն այն ոսկե, լուսավոր երիտասարդները, որ կկարողանային իրենից հաշիվ պահանջել ու իր իսկական տեղը «դնել»։

Որ որդի չունեցող կանայք ամաչեին որդի ունեցողներից ու կռվով հաղթանակ չպահանջեին՝ դե, իսկ Նիկոլին ցույցն ի՞նչ։

Որ հազարավոր որդիների արյունով Հայրենի հողը խեղդելուց հետո իր շուրջը սպիտակ ահ տարածված մնա՝ իրեն խանգարող չլինի։  Ու չկան։

Իսկ Նիկոլի ցուցակը, ուր զոհվածներն են, անհետ կորածները, հաշմանդամները, գերի ընկածները...  մնաց չհրապարակված՝ իրեն անուններ պետք էլ չէր։
 

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}