Ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները. Տավուշի մարզպետ
«Տավուշի մարզում վերջին ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել, այսինքն սահմանների փոփոխություն, որևէ բան, տեղի չի ունեցել», - ԱԺ-ում լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նա նշեց, որ մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզում «անկլավներին», նա ասաց. «Մենք բոլորս գիտենք, գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ այդ մասով ոչինչ այս պահին բանակցություններում տեղի չեն ունենում։ Երբ որ կլինեն, հանրությանը տեղյակ կպահեն։
Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և Տավուշի մարզում, և Հայաստանի տարբեր հատվածներում։
Այդ հարցը լուծվել է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, որ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»,- ասաց Հ. Ղալումյանը։
Նա նշեց, որ չի կարող ասել կոնկրետ գյուղերի անուններ, նաև ինչքան տարածք է, միայն ասաց, որ Բերքաբերի հատվածը մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։
Մարզպետն ասաց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո։
«Ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշվի այդ հարցերը, դեռ կոնկրետ քննարկում չկա», - նշեց Հ.Ղալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս է
- Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
- «Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ, այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է»
- Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
- Հայկ Նահապետյան. Թող Ալեն Սիմոնյանն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ո՞ր քարտեզներն է հիմք ընդունում
- Ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում. Գնել Սանոսյանը՝ «անկլավների» մասին
- Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
- Շահեն Շահինյան. 1991 թվականի քարտեզ չկա, «դեֆակտո» իրավիճակն է 91-ի քարտեզը՝ պայմանավորված այդ պահին զորքերի դիրքով
- Իշխանական պատգամավորներից մեկն ինձ խնդրեց անկլավների մասին չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է. Մամիջանյան
- Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին