Գործադիրը հաստատեց բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և կարգը
«Նախագծով առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»,-կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշումը:
Նախարարը տեղեկացրեց, որ գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն այն համատարած չէ։
Նրա խոսքով՝ այդ գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից։
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան ՆԳՆ ոստիկանությունը, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, ԿԳՄՍՆ-ն, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները, Երևանի քաղաքակապետարանը և ՀԿ-ները:
Երբ որևէ խողովակուվ հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, ըստ նախարարաի, խնամակալության և հոգաբարձության մարմինների գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, բայց եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում։
«Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն. կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն: Այս նախագծի ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքնեն ավելի համակարգված կլինեն»,-հայտնեց Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կրթության ստանդարտի փոխարեն, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին.Փաշինյան
- Մենք կարող էինք կառավարության նիստին գալ չստերով, սպարտիվկով և այլն. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կհաստատի ԱՊՀ-ի շրջանակներում գործող հերթական համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը