Քաղաքական 19:55 26/03/2015

PACTA SUNT SERVANDA . Պարտավորությունները պետք է կատարվեն

Սեֆիլյանի վերջին հայտարարությունը մերկ «մարտահրավեր» է պետության ֆինանսական ու բանկային համակարգին` արտահայտված բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքները չմուծելու և ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու ուղերձով: Այն այլ կերպ անվանել չի կարելի:

Իհարկե, պնդել, որ այս հայտարարությունն անելուց առաջ Ժիրայր Սեֆիլյանը դրել և ուսումնասիրել է քաղաքացիական իրավունքի ձևավորման պատմությունը, քաղաքացիական իրավունքի հիմքերը, դրանք խախտելու դեպքում` հնարավոր բազմակողմանի հետևանքները, դժվար է:

Փոխարենը հեշտ է խաղալը հասարակ մարդու, բանկի միջին վիճակագրական հաճախորդի միջին վիճակագրական իրավական գրագիտության վրա, իսկ հետո հայտարարել, որ ասվածը` «... կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները ....», « ... ընդամենը կոչ է, և ովքեր այդ կոչին կմիանան, բնականաբար, դա կանեն կամավոր հիմունքով»:

«Բոյկոտի կոչերը, որոնք մեր կողմից կատարվել ու կատարվելու են քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում, գլխավորապես մոբիլիզացիային օժանդակելու նպատակով են»,- ավելի մանրամասն բացատրել է հայտարարության հեղինակ Ժ. Սեֆիլյանը:

Դեռ 2000 տարի առաջ հին հռոմեացի պրետորներ Յուստինիանոսի, Գայոսի և այլոց յուստրացիաներում արդեն իսկ հռչակված էր մի սկզբունք, որը հետագայում դարձավ քաղաքացիական իրավունքի զարգացման հիմնաքարը, առանցքը:

Իրավագետներն ու իրավաբանները քաղաքացիաիրավական հարաբերություններում հենց այդ սկզբունքով են առաջնորդվել և 2000 տարի անց էլ, առաջնորդվում են: Բոլոր պետությունները, տարբեր ժամանակներում իրենց «Քաղաքացիական օրենսգրքերը» կազմելիս, հենց այդ սկզբունքն են առաջնային համարել ու 2000 տարի անց էլ համարում են: Նույնիսկ բնականոն գույքային շրջանառությունը մերժող սովետական ցիվիլիստիկան էր ընդունում այդ բանաձևը: Լատիներեն այն հնչում է` PACTA SUNT SERVANDA . ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ: Երբ Ֆրանսիայում ընդունվում էր «Քաղաքացիական օրենսգիրքը», Նապոլեոնը ցանկանում էր «Պարտավորությունները պետք է կատարվեն» ճշմարտությունը դաջել օրենսգրքի շապիկին, սակայն իրավագետները խորհուրդ տվեցին դա չանել` այն պարզ պատճառով, որ դա օրինաչափ է, օրենսգրքի ճակատին դաջելով` ճշմարտության արժեքը կնսեմանար: Այսպես, թե այնպես, քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանությունը պարփակվում է այդ մի նախադասության մեջ` պարտավորությունները պետք է կատարվեն: Իսկ այդ պարտավորությունները նաև գույքային են լինում, ինչի մասին Ժ. Սեֆիլյանը, պարտավորությունները Չկատարելու իր կոչն ուղղելուց առաջ, հավանաբար, մտածել էր: Ուստի, նոր իրավական պետություն կառուցել` խախտելով քաղաքացիական օրենսգրքի համաշխարհային ճշմարտություն հիմնական սկզբունքն ու բուն տրամաբանությունը, իրարամերժ է, նույնիսկ զավեշտալի:

Ստացվում է, որ Սեֆիլյանը հանդես է գալիս տնտեսական սահմանադրության կամ տնտեսական կյանքի հիմնական օրենքի` «Քաղաքացիական օրենսգրքի» սիրտը փոխելու առաջարկով, այնինչ բոլոր միջազգային օրենքները, և, ինչպես նշվեց, պետությունների քաղաքացիական օրենսգրքերը, հիմնված են այդ սրտի` պարտավորությունները կատարելու սկզբունքի վրա: Գուցե, Ժ. Սեֆիլյանը, չսահմանափակվելով Հայաստանում «100-ամյակն առանց ռեժիմի» իրականացնելուց, փորձում է ներխուժել միջազգային ասպարե՞զ և պատմության մեջ մնալ որպես համաշխարհային իրավական հեղափոխության ռահվիրա՞ , և մենք, նրան քննադատելով, այրում ենք հերթական Ջորդանո Բրու՞նոյին...

Ավելին, Ժիրայր Սեֆիլյանը իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարող քաղաքացիներին իր հայտնի կոչում խոստանում է « ռեժիմին հեռացնելուց հետո վերանայել վերցրած վարկերի պայմանները, այդ թվում` տոկոսադրույքները և մարման ժամկետները, հայտարարել վարկային համաներում» և այլն: Նա, այս գայթակղիչ խոստումն անելու հաջորդ օրն, իհարկե, ակնարկում է, որ չի կարող փոխհատուցել այն տույժերն ու տուգանքները, որոնք մոբիլիզացվող ու պարտավորությունները չկատարող քաղաքացու ուսերին են մնալու` ասելով.  «... Շատերն ասում են, որ եթե մեկ ամսից իշխանափոխություն չեղավ, տույժերը, տուգանքները , որոնք կուտակվելու են, ովքե՞ր են դրա տերը: Ինձ մատնացույց անելով` ասում են դուք պատրա՞ստ եք, եթե չհաջողեք իշխանափոխություն կատարել, մեր տույժերը ևս վճարելու: Կոչը, որը կատարված է իմ կողմից, ընդամենը կոչ է, բոլորը պիտի իմանան, որ մենք ոչ ոքի չենք կարող պարտադրել» և այլն, և այստեղ կրկին իրավական կողմն է գլուխ բարձրացնում:

Նորից հետաքրքիր ներխուժում քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտ: Իրավունքի լեզվով ասած` մարդն ասում է` ես երաշխավորություն, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, չեմ տալիս: Ոչ մասնագետին հասկանալի լեզվով` ես «ատվիչա» չեմ, չասեք հա~...Դուք եք ռիսկի տերը, չգաք մեր տուն, չխանգարեք իմ անդորրը...

Բացի այդ. պայմանագրի, իսկ այս դեպքում` բանկի և բանկի հաճախորդի, այսինքն` վարկատուի և վարկառուի միջև կնքված պայմանագրի պայմանները ստանձնում են կողմերը . բանկը և հաճախորդը, և այդ կողմերը իրավահավասար են:

Եթե փոխվում են պայմանագրային պայմանները, ապա այդ փոփոխությունների շուրջ հենց կողմերն էլ պիտի գան համաձայնության, այլապես խախտվում է պայմանագրի ազատության սկզբունքը: Պայմանները միակողմանի փոխելը (այս դեպքում ` հաճախորդի ստանձնած պարտավորության` տոկոսադրույքի մարման պայմանի փոփոխություն), ոչ այլ ինչ է, քան անձամբ Սեֆիլյանի ուղղորդումը կամ նրա ստեղծած «օրենքը», որը չի կարող իրավական ուժ ունենալ, ուստի, ոչնչով չի տարբերվում Իլյիչի հեղափոխական ռեկետից: Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչ իրավական հիմքով է Սեֆիլյանը ներխուժում մատի ու մատանու` բանկի ու հաճախորդի կնքած պայմանագրի մեջ: Եթե նա չունի իրավական հիմք, ուրեմն դա անում է ուժի` հեղափոխության, զոռբայության սկզբունքով: Եթե հայտարարում է, որ չհաջողելու դեպքում տույժերն ու տուգանքները չի կարող փոխհատուցել, քանի որ բազա ու ռեսուրս չունի, նշանակում է` զբաղվում է պարզ, պրիմիտիվ շառլատանությամբ, որի արդյունքում տուժելու է այն քաղաքացին, որին նա ուզում է փրկել «ռեժիմից»:

Բանկը մի կառույց է, որտեղից միայն վարկ չէ, որ ստանում են, նաև ավանդներ են դնում, այդ ավանդներից ստանում տոկոսներ: Մյուսները վերցնում են վարկեր, վճարում դրանց տոկոսադրույքները, որոնց հիմնական մասն ուղղվում է ավանդատուի տոկոսների մարմանը: Կենդանի այս շղթայում ինչպես ավանդատուն, այնպես էլ վարկառուն, կարող են լինել հասարակ ուսուցիչներ, կենսաթոշակառուներ, մարդիկ, որոնք իրենց խնայողությունները ուզում են ծառայեցնել իրենց զավակի վաղվա օրվան: Հորջորջվող` բանկային համակարգ փոխելու ճանապարհին Սեֆիլյանը գործող համակարգը վտանգելու և քայքայելու կոչ է անում` անտեսելով մեկ այլ իրավական ինստիտուտ` հարկադրանքի ինստիտուտը, որը գործում է իրավական բոլոր պետություններում: Ցանկացած միջազգային դատարան կբավարարի բռնագանձման պահանջը, իսկ տոկոսադրույքներ չմուծած և Սեֆիլյանի կոչին կամավոր միացած, «մոբիլիզացված» քաղաքացին ստիպված կլինի կատարել նաև վնասի հատուցման պահանջը:

Սեֆիլյանին հավատացած և պարտավորությունները չկատարող կամավորները, եթե այսօր չեն հարցնում, ապա վաղը, հետևանքներն ուսերին կրելուց հետո, գուցե մտածեն ու հարցնեն `ինչու՞ էր Սեֆիլյանը մինչև ապրիլի 24-ը հայտարարում, որ ապրիլի 24-ին, այսինքն, 100-ամյակին, մենք առանց «ռեժիմի» ենք լինելու, իսկ հետո, որ այդ ամենը լինելու է ապրիլի 24-ից հետո: Ի՞նչ փոխվեց նրա գիտակցության մեջ . որ ազգային միասնության ու սգի, ոգեկոչման այդ օրը պետք չէ՞ քաղաքական ինտրիգներ մտցնել: Այդ դեպքում ի՞նչ կապ ունի, ընդհանրապես, ապրիլի 24-ն ու Հայոց ցեղասպանությունը իշխանափոխության հետ: Մի՞թե այստեղ ազգային արժեհամակարգը խարխլելու, այսինքն` 100 տարի առաջ տեղի ունեցած ազգի ցեղասպանությունը, որը մեկ դար շարունակ մի ամբողջ ժողովրդի մոտ ցավից բացի, նաև վերածնվելու խորհուրդ է ունեցել, 100 տարի հետոի քաղաքական ինտրիգներին խառնելու փորձ է: Իսկ ինչու՞ է դա անում մի մարդ, որը արցախյան ազատամարտին սեփական կրծքով է պաշտպանել հայրենիքը: Չէ՞ որ հենց դրանով էլ 2015 թ. ապրիլի 24-ից առաջ նրան ճանաչել ու գնահատել է հայ հասարակությունը: Եվ վերջապես, ինչու՞ է նա իր ու իր ընկերների ազատագրած Արցախը, որտեղ ժողովրդավարության առումով նվաճումներն ավելի մեծ են, քան Հայաստանում, խառնում մեր ներքին փոթորկին: Իսկ եթե բոլոր ազատամարտիկները, լավ, ինժեներները, մաթեմատիկոսները, փիլիսոփաներն ու թեկուզ թոշակառուները որոշեն քաղաքական պայքարի սեփական տարբերակն առաջ քաշել, հասարակությունն էլ ամեն օր իշխանափոխության նոր վարկածների ու թեզերի կրող դառնա, ինչն էլ, իր հերթին, ուղեկցվի քաղաքացիական անհնազանդության նորանոր կոչերով ու դրսևորումներով, երկրի ներսում խառնաշփոթով` զուգակցվող սահմանին լարվածությամբ, ի՞նչ կլինի հետո...

Էդգար Խաչատրյան

Նախորդիվ`
Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո (տեսանյութ)
Ժ. Սեֆիլյան. Վարկերը չվճարելու իմ կոչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}