Կարճ լուրեր
Երկուշաբթի առավոտյան Թայվանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9.05-ին, 6.8 կմ խորության վրա: Թայվանի կենտրոնական եղանակային բյուրոն հայտնել է, որ այն հարվածել է Հուալիեն շրջանին՝ կղզու արևելյան ափի հատվածում: Ավերածությունների կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Աղբյուր՝ independent.co.uk
Ընտրությունների արդյունքում այն զբաղեցրեց առաջին տեղը և կստանա 245 մանդատ: Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ընտրությունների արդյունքները երկրի համար ռիսկային է անվանել:
Աղբյուր՝ kommersant.ru
Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը լքել է «Մոնակոն», հայտնում է ակումբի կայքը: 35-ամյա խաղացողը ներկայացնում էր մոնակոցիներին 2019 թվականից և պայմանագրի ավարտից հետո լքել է ակումբը: Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 68 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել ինը գոլային փոխանցում:
Աղբյուր՝ ria.ru
Հյուսիսային Իտալիայի շրջանները կարող են կորցնել իրենց գյուղատնտեսական արտադրանքի կեսը երաշտի պատճառով, ուրբաթ հայտնել է ֆերմերային լոբբին, քանի որ Իտալիայի մեծ մասի լճերն ու գետերը սկսում են չորանալ՝ վտանգելով ոռոգման համակարգը: Իտալական կոմունալ ընկերությունների ֆեդերացիան՝ Utilitalia-ն, այս շաբաթ զգուշացրել է, որ երկրի ամենաերկար գետը՝ Պոն, ապրում է վերջին 70 տարվա ամենամեծ երաշտը, ինչի հետևանքով հսկայական ջրատարի շատ հատվածներ ամբողջովին չորացել են:
Աղբյուր՝ reuters.com
Հնդկաստանի մի քանի նահանգներում, ներառյալ՝ Բիհարում և Թելանգանայում, հսկայական բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ֆիքսված, այլ ոչ թե մշտական պայմանագրերով զինվորականներ վարձելու կառավարության ծրագրի: Agnipath նոր սխեման նախատեսված է 17,5-ից 21 տարեկան մարդկանց համար: Հաջողակ թեկնածուները զինված ուժերում կծառայեն չորս տարի, որից հետո կմնա նրանց միայն մեկ քառորդը:
Աղբյուր՝ bbc.com
Դա վտանգավոր է ինչպես ձկների, այնպես էլ մարդկանց համար։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտարարել են, որ Ազովի ծովում աղի պարունակությունը ռեկորդային է հարյուրամյա դիտարկումների պատմության ընթացքում: Այժմ այն 15 պրոմիլ է, այսինքն՝ մեկ կիլոգրամ ջուրը պարունակում է 15 գրամ աղ։ Ցուցանիշը սրընթաց աճում է. 2000 թվականին աղիությունը եղել է 11 պրոմիլ:
Աղբյուր՝ «Кедр.медиа»
Առևտրի ծավալով կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում՝ Binance-ում, բիթքոինի գինը նվազել է 6,98%-ով և կազմել 19,487 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ բիթքոինի գինը նվազել է 6,5%-ով՝ հասնելով 19,554 դոլարի: Իսկ շուկայում «ոչ ոք ոչինչ չի խոստանում», և մեծ է հավանականությունը, որ բիթքոյնի արժեքը կնվազի մինչև 10000 դոլար, ասել է ICB Fund-ի ներդրումային բաժնի ղեկավար Ահարոն Չոմսկին:
Աղբյուր՝ vesti.ru
Հարավկորեացի ծրագրային ապահովման ինժեներ Յունգ Կի Յունգի համար Microsoft-ի որոշումը՝ դադարեցնել Internet Explorer վեբ-բրաուզերի կիրառումը, ազդարարեց տեխնոլոգիայի հետ քառորդ դար տևած սիրո և ատելության հարաբերությունների ավարտը: Դրա վախճանը հիշատակելու համար նա ծախսել է մեկ ամիս և 430,000 վոն (330 դոլար)՝ նախագծելով և պատվիրելով տապանաքար՝ Explorer-ի «e» լոգոտիպով և անգլերեն մակագրությամբ. «Նա լավ գործիք էր այլ բրաուզերներ ներբեռնելու համար»:
Աղբյուր՝ reuters.com
Այս մասին հայտնել է Variety-ն: Նոր ֆիլմը կարտադրի Ջո և Էնթոնի Ռուսոների AGBO պրոդյուսերական ընկերությունը, որը ստեղծել է «Վրիժառուները։ Վերջնախաղ» հայտնի ֆիլմը: Առաջնային սցենարի հեղինակը Դեյվ Քալահամը, տեքստը վերջնական տեսքի կբերեն այլ հեղինակներ: AGBO-ն այժմ «Հերկուլես» համար սցենարիստներ է փնտրում: Նրանք կադապտացնեն 1997 թվականի մուլտֆիլմը, որը նկարահանվել է Ռոն Քլեմենթսի և Ջոն Մուսքերի կողմից:
Աղբյուր՝ gazeta.ru
Բանգլադեշում մուսոնային փոթորիկները խլել են առնվազն 25 մարդու կյանք և ավերիչ հեղեղներ են առաջացրել, որոնք արգելափակման մեջ են թողել ավելի քան չորս միլիոն մարդու, շաբաթ օրը հայտնել են պաշտոնյաները: Ջրհեղեղները կանոնավոր սպառնալիք են ցածրադիր Բանգլադեշում միլիոնավոր մարդկանց համար, սակայն մասնագետներն նշում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է դրանց հաճախականությունը, ուժգնությունը և անկանխատեսելիությունը:
Աղբյուր՝ france24.com
Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները: Աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ով վարակման հետևանքներից մահացել է 6,3 միլիոն մարդ: Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրների շարքում շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
Աղբյուր՝ interfax.ru
Այս մասին հայտնում է Marca-ն: Փարիզցիները նախատեսում են բեռնաթափել աշխատավարձների ցուցակը և պատրաստ են բաժանվել թիմի մի քանի խաղացողներից: Նրանց թվում է բրազիլացի հարձակվողը: Նեյմարի աշխատավարձը Ֆրանսիայի մայրաքաղաքի ակումբում կազմում է մոտ 50 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Սակայն, խաղացողն ակումբին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ:
Աղբյուր՝ gazeta.ru
Առնվազն 31 մարդ է զոհվել հնդկական Ասամ և Մեգհալայա նահանգներում հեղեղների ուժգնացման հետևանքով. խոշոր գետերի մակարդակը շարունակում է բարձրանալ անդադար անձրևների պատճառով: Առնվազն 1,9 միլիոն մարդ Ասամի 28 շրջաններում տուժել է ջրհեղեղներից, որոնցից ամենաշատը ավերվել է նորաստեղծ Բաջալի շրջանը, հայտնել է NDTV մասնավոր հեռարձակողը:
Աղբյուր՝ bdnews24.com
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի գործարաններին և ռազմական հենակետերին՝ ի պատասխան անցած գիշեր իրականացված հրետակոծության: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Աղբյուր՝ ria.ru
Առնվազն երկու մարդ վիրավորվել է շաբաթ առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սիկհերի տաճարի վրա հարձակման հետևանքով, հայտնում են պաշտոնյաները: «Տաճարում մոտ 30 մարդ կար: Մենք չգիտենք, թե նրանցից քանիսն են ողջ, քանիսն են մահացած։ Թալիբները մեզ ներս չեն թողնում, մենք չգիտենք, թե ինչ անենք»,- Reuters-ին հայտնել է տաճարի ներկայացուցիչ Գորնամ Սինգհը:
«Մենք կպահանջենք փոխել այս որոշումը, քանի որ հավատում ենք, որ կկարողանանք կատարել բոլոր պարտավորությունները... Մենք պահանջում ենք լրացուցիչ բանակցություններ Ուկրաինայում «Եվրատեսիլ-2023»-ի անցկացման վերաբերյալ», - ասել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն:
Աղբյուր՝ france24.com
Հունիսի 4-ին եվրոպական պահեստները լցված են եղել 52%-ով, այնուհետև նվազել են 1 տոկոսային կետով, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe-ի տվյալները: Գազի ծավալը պահեստարաններում ապրիլի կեսերից ի վեր առաջին անգամ նվազել է: Միևնույն ժամանակ, պահեստների զբաղվածությունը մնում է վերջին հինգ տարիների միջին մակարդակին մոտ:
Ֆրանսիացի ամենահայտնի դերասաններից մեկը, ով նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, մահացել է 91 տարեկան հասակում: Տրենտինյանը նկարահանվել է «Երեք գույն. Կարմիր», «Զեթ», «Կոնֆորմիստը» և «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Տղամարդ և կին», «Սեր» և շատ այլ հայտնի ֆիլմերում: «Սեր»-ն արժանացել է «Օսկարի» և «Ոսկե արմավենու ճյուղին»: Դերասանը մահացել է ուրբաթ վաղ առավոտյան հարավային Գարդ շրջանում՝ «շրջապատված սիրելիներով», AFP լրատվական գործակալությանը հայտնել է նրա կինը: