Կարճ լուրեր
Ըստ բնապահպանության նախարարության, եթե նախնական գնահատականները հաստատվեն, ապա հրդեհը, որը բռնկվել է անցյալ շաբաթ՝ երկրում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ շոգի ժամանակ, հունիսի կեսերին վնասի տարածքի առումով կդառնա ամենամեծը անցած երկու տասնամյակի ընթացքում:
Աղբյուր՝ reuters.com
Մարին Լը Պենը կլքի իր կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում խմբակցության պատգամավորական խումբը գլխավորելու համար։ Լը Պենը գլխավորել է «Ազգային ճակատ» կուսակցությունը 2011 թվականից:
Աղբյուր՝ ria.ru
«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասել է նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանը անձնակազմի հետ հանդիպմանը:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ին, գրել է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ պետության 91-ամյա նախկին ղեկավարը երիկամների հետ կապված խնդիրներ ունի, և այդ պատճառով նա գնում է մոսկովյան հիվանդանոց՝ հեմոդիալիզի համար: Հաղորդվում է նաև, որ ժամանակ առ ժամանակ Գորբաչովը արյան մաքրում է անցնում: Միևնույն ժամանակ «ճշգրիտ ախտորոշումները չեն ներկայացվում», հավելում է ալիքը:
Աղբյուր՝ lenta.ru
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
Փիրուզագույն ծովածոցում, որը նավով Մալդիվների մայրաքաղաք Մալեից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա է գտնվում, կառուցվում է լողացող քաղաք, որը նախատեսված է 20000 մարդու բնակեցման համար: Առաջին բնակարանները կներկայացվեն այս ամիս, բնակիչները կսկսեն տեղափոխվել 2024 թվականի սկզբին, իսկ ամբողջ քաղաքի ավարտը նախատեսվում է մինչև 2027 թվականը:
Աղբյուր՝ cnn.com
Եթե նորածինը վախից լեզուն դուրս է հանում, սա բժշկին դիմելու պատճառ է: Այս մասին Lente.ru-ին հայտնել է մանկաբույժ Վալերիա Ֆատկուլինան: Բժշկի խոսքով՝ լեզուն դուրս հանելը հաճախ վկայում է էնդոկրին համակարգի խախտման մասին: Նման ախտանիշը կարող է նշանակել հիպոթիրեոզ, որի դեպքում վահանաձև գեղձի ֆունկցիան նվազում է:
Մայիսին Չինաստանը ավելացրել է ռուսական նավթի հումքի ներկրումը տարեկան կտրվածքով ռեկորդային 55 տոկոսով: Ռուսաստանն առաջին տեղում էր բոլոր արտահանողների թվում՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները:
Իրանը երկուշաբթի կախաղան է հանել սուննի ծայրահեղականին, ով մահապատժի էր դատապարտվել ապրիլի սկզբին երկու շիա հոգևորականի սպանության և մեկին վիրավորելու համար, հայտնում է դատական համակարգը: Ապրիլի 5-ին ծագումով ուզբեկստանցի 21-ամյա քաղաքացին դանակահարություն էր իրականացրել Իմամ Ռեզայի սրբավայրում՝ նվիրված շիա իսլամի ամենահարգված գործիչներից մեկին:
Աղբյուր՝ france24.com
Երկրորդ փուլում հաղթել է սենատոր Գուստավո Պետրոն՝ հավաքելով ձայների 50,49 տոկոսը: Նա խոստացել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ:
Աղբյուր՝ kommersant.ru
Առնվազն 59 մարդ է զոհվել Հնդկաստանում և Բանգլադեշում սաստիկ մուսոնային փոթորիկների հետևանքով կայծակի հարվածների և սողանքների հետևանքով: Շտապ օգնության աշխատակիցները պայքարում են տուժածներին և արգելափակվածներին հասնելու համար: Օդերևութաբանները զգուշացնում են, որ ջրհեղեղը կուժեղանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Աղբյուր՝ bbc.com
Ստելլա Մորիսը հայտնել է, որ նրա առողջությունը զգալիորեն վատացել է Բելմարշ բանտում։ Վերջին անգամ նա ամուսնուն տեսել է երեքշաբթի. նա շատ անհանգստացած է եղել։ Ավելի վաղ Wikileaks-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը որոշում է կայացրել նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։
Աղբյուր՝ ria.ru
Գերմանիան պետք է նվազեցնի բնական գազի սպառումը և ավելացնի ածխի օգտագործումը, որպեսզի օգնի լրացնել գազի պահեստարանները հաջորդ ձմռան համար: Այս մասին կիրակի հայտարարեց Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը: Երկիրը հեռանում է կրճատված ռուսական գազի մատակարարումներից:
Աղբյուր՝ cnn.com
Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը պարտվեց ATP-ի խոտածածկի իր երկրորդ անընդմեջ եզրափակիչում, երբ կիրակի Հալլեում նրան դուրս թողեց լեհ Հուբերտ Հուրկաչը: Մեդվեդևը պարտություն կրեց 64 րոպեանոց խաղում 6-1, 6-4 հաշվով:
Աղբյուր՝ france24.com
Մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ հունիսի 10-ից կլինի վճարովի պրեմիում բաժանորդագրության հնարավորություն: Այն ներառում է կրկնակի սահմաններ, ֆայլերի վերբեռնում մինչև 4 ԳԲ, ներբեռնման ավելի մեծ արագություն, ձայնային հաղորդագրությունները տեքստային փոխակերպում, գովազդի բացակայություն և այլն:
Աղբյուր՝ kommersant.ru
Այն երկու անգամ պակաս է նրանից, ինչ Մարսելոն ստանում էր «Ռեալում»: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Այսօր՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Էմալը կարող է դեղնել աուտոիմունային սպեկտրի հիվանդությունների դեպքում և ստամոքսի թթվայնության բարձրացման պատճառով, «Դոկտոր Պիտեր» պորտալին ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը: Ատամի էմալի գույնի փոխվելը բնորոշ է ոչ միայն այն մարդկանց, ովքեր հաճախ են սուրճ կամ թեյ խմում. դեղնած ատամները կարող են վկայել լուրջ հիվանդությունների առաջացման մասին։
Աղբյուր՝ gazeta.ru