Կարճ լուրեր
Երեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյի տնակային թաղամասերում հանցագործության դեմ գործողությունների արդյունքում զոհվել է 21 մարդ, հայտնել են պաշտոնյաները՝ քաղաքի պատմության մեջ ֆավելայի ամենաարյունալի արշավանքից մեկ տարի անց: Ռազմական ոստիկանությունը հայտնել է, որ կրակի տակ են հայտնվել, երբ վաղ առավոտյան մոտեցել են Ռիոյի հյուսիսային Վիլա Կրուզեյրո կոչվող տնակային թաղամասին՝ գտնելու և ձերբակալելու «հանցագործ առաջնորդներին»: Մահացածներից առնվազն 11-ը «կասկածյալներ» են:
Աղբյուր՝ france24.com
Անգլիայի Պրեմիեր լիգայի խորհուրդը հավանություն է տվել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին պատկանող Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքին ամերիկացի Թոդ Բոելիին, հայտնում է լիգայի կայքը: Բոելիի կոնսորցիումը մայիսի 7-ին պայմանավորվել էր գնել «Չելսին» 5,3 միլիարդ դոլարով:
Աղբյուր՝ ria.ru
2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է France Football-ը: 30 հավակնորդները, ովքեր կպայքարեն մրցանակի համար, հայտնի կդառնան օգոստոսի 12-ին:
Աղբյուր՝ gazeta.ru
Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը՝ ելնելով խորհրդարանական պատվիրակության Բաքու կատարած այցի արդյուքներից։ Վեհաժողովը երեք երկրների խորհրդարանական հարաբերությունները կբերի որակապես նոր մակարդակի, ասել է Վրաստանի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։
Աղբյուր՝ tass.ru
Համավարակի ժամանակ աշխարհում մարդու կյանքի տևողությունը երկու տարով նվազել է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ՌԴ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականին աշխարհում կյանքի միջին տեւողությունը կազմել է ավելի քան 73 տարի։
Աղբյուր՝ tass.ru
Երկու օդաչուներ մահացել են ուսումնական թռիչքի ժամանակ նրանց կործանիչի վթարի հետևանքով։ Պետական լրատվամիջոցները երեքշաբթի հաստատել են, որ F-7 ինքնաթիռը կործանվել է Անարակ քաղաքում։ Նահանգի անվտանգության աշխատակից Մոհամմադ Ռեզա Ջաննեսարին Tasnim լրատվական կայքին ասել է, որ օդանավը, որը պատկանում էր բանակին, կործանվել է տեղական ժամանակով առավոտյան 8:10-ին՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
Աղբյուր՝ aljazeera.com
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմը սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին և կազմի հետ կապված խնդիրներ չունի։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Սեն Դենի կոմունայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ «Ռեալը» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ։
Աղբյուր՝ ria.ru
Երեքշաբթի գնացքը բախվել է ավտոբուսին և ռելսերից դուրս եկել երկաթուղային անցակետում, հայտնում է ոստիկանությունը։ Կան վիրավորներ, մի քանիսը՝ ծանր։ Գնացքը Ուլմ քաղաքի մերձակայքում գտնվող Բլաուշտայն քաղաքում բախվել է ավտոբուսին, որում ոչ մի ուղևոր չի եղել, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։ Ավտոբուսի վարորդը դուրս է շպրտվել մեքենայից և ծանր վնասվածքներ ստացել։ Ծանր վնիրավորվել են նաև գնացքի վարորդը և երկու ուղևոր։
Աղբյուր՝ apnews.com
Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները հունիսին Մոնտերեյում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ՝ քննարկելու զենքի վաճառքի քաղաքականությունը, հաղորդում է Taiwan News-ը: Նշվում է, որ Վաշինգտոնում նույնպես երկկողմ երկխոսություն կանցկացվի Թայվանի և Հնդկաստանի միջև հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ։
Աղբյուր՝ gazeta.ru
Շոտլանդիայի խոշորագույն մեծածախներից մեկի՝ Dunns Food and Drinks-ի տնօրեն Ջուլի Դանն հայտնել է, որ էներգիայի թանկացման պատճառով Մեծ Բրիտանիան կարող է գարեջուր լցնելու համար ապակե տարաների պակասի առաջ կանգնել, գրում է Scotsman թերթը։ Դաննը նշել է, որ «կարճ ժամանակ անց սպառողները կնկատեն խնդիրը»։
Աղբյուր՝ lenta.ru
որով սկսում են լայն գործակցություն կրթության և կարիերայի ոլորտում։ Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան՝ ոչ միայն պրակտիկա անցնելու Shtigen Group-ում և մասնագիտանալու այլընտանքային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների ոլորտում, այլև աշխատանքի անցնելու Shtigen-ում։
Աղբյուր՝ Shtigen Group
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց անվտանգ գոտիներ ստեղծելու համար՝ դիմակայելու այդ շրջաններից ահաբեկչական սպառնալիքներին: Գործողությունը, հավանաբար, ուղղված կլինի Սիրիայի հյուսիսին, որտեղ Թուրքիան մի քանի ռազմական գործողություններ է իրականացրել 2016 թվականից ի վեր՝ քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներին» (YPG) ոչնչացնելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը։ Ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Արդեն տարիներ շարունակ Հեքըթոնը միավորում է Synergy-ի նորարարներին 24-ժամյա մեծ տոն-մրցույթի շուրջ։ Hackathon 2022-ին 130-ից ավելի մասնակից 24 ժամ կաշխատի՝ ծրագրավորման մրցույթին փորձելով ստեղծել թվային ու նորարար լուծումներ: Դրանցից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում:
Աղբյուր՝ Synergy Armenia
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-ից 24-ը գտնվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ նվագակցում էր "InClassica" միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող "Classic Strings" միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ԱՀԿ-ը մարդկանց շրջանում կապիկի ծաղիկի 131 դեպք է հայտնաբերել՝ համաձայն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նիստին ներկայացված տվյալների։ Մայիսի 23-ի դրությամբ 17 ոչ էնդեմիկ երկրներ են հայտնել հայտնաբերված դեպքերի մասին, և ևս երկու պետություն՝ Սուդանը և Արգենտինան, կասկածելի վարակներ են հետաքննում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում (40), Պորտուգալիայում (37) և Մեծ Բրիտանիայում (20):
Աղբյուր՝ ria.ru
Սպասվում է, որ Քեյթ Մոսը, ով 1990-ականներին հարաբերությունների մեջ է եղել Ջոնի Դեփի հետ, կկանչվի որպես հերքող վկա նրա փաստաբանական թիմի կողմից Դեփի և իր նախկին կնոջ՝ Էմբեր Հյորդի միջև շարունակվող դատավարության ժամանակ։ Այս մասին CNN-ին հայտնել է Դեփին մոտ գտնվող աղբյուրը, որը հաստատել է, որ Մոսն ու Դեփը մինչ օրս մտերիմ են։
Time ամսագիրը հրապարակել է 2022 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։ Համարի շապիկին հայտնվել են դերասաններ Զենդեյան և Սիմու Լյուն, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, երգչուհի Մերի Ջեյ Բլայջը և Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին։
Աղբյուր՝ kulturomania.ru