Կարճ լուրեր
Սրտաբան-դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Զալետովան հայտնել է, որ շոգին պաղպաղակ և սառը ըմպելիք օգտագործելուց սպասվող ազդեցությունը երկար չի տևում, և շատ չանցած մարմնի ջերմաստիճանը, ընդհակառակը, կարող է բարձրանալ: Բժիշկը խորհուրդ է տվել ընտրել տաք ըմպելիքներ, քանի որ դրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ինչից էլ օրգանիզմը հովանալու զգացում է ունենում. մարդն ավելի շատ է քրտնում, ջերմությունը սկսում է դուրս գալ մաշկի միջոցով:
Աղբյուր՝ iz.ru
Սան Սեբաստիանը հաշվել է օվկիանոսում փրկարարական աշխատանքների աճող ծախսերը: Այժմ քաղաքը նախատեսում է վարձատրություն պահանջել այն բոլոր մարդկանցից, ովքեր լողալիս անփույթ կամ անխոհեմ կլինեն:
Աղբյուր՝ theguardian.com
Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Սոտրա» և «Յուլերն» թիմերի խաղում հազվադեպ դեպք է տեղի ունեցել: «Սոտրա»-ի դարպասապահ Մորտեն Գրասմոն գոլի հեղինակ է դարձել «մկրատ» հարվածով: Ընդ որում, նա երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին խփեց ու թիմին փրկեց պարտությունից՝ հաշիվը դարձնելով 2:2:
Աղբյուր՝ sport-express.ru
Կանիկատի քաղաքի 33-ամյա բնակիչը գիշերը ներխուժել է տեղի դպրոցի շենք՝ ավտոմատից սնունդ և գումար գողանալու համար: Հանցագործը կոտրել է սարքի ապակին և, ըստ քննիչների, վնասել իրեն ապակու կտորով և մեծ քանակությամբ արյուն կորցրել: Նրա դին առավոտյան հայտնաբերել են դպրոցի աշխատակիցները:
Աղբյուր՝ iz.ru
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեքշաբթի հայտնել է, որ անհետ կորածներից մեկը հանքափոր է, ում ջրհեղեղը տարել է Դուզջե նահանգում, իսկ մյուսը՝ Կաստամոնու նահանգի գյուղերից մեկի բնակիչ: Հորդառատ անձրևները, որոնք պատուհասել են վեց նահանգների, երկուշաբթի գետերի հեղեղման և կամուրջների փլուզման պատճառ են դարձել:
Աղբյուր՝ apnews.com
Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոնի տնօրենը ներկայացրել է շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է տեղի հայ գործարարների հետ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Ռուսաստանի ԱԳՆ-ն արգելել է ամերիկացի քաղաքագետին, ով հայտնի է որպես «Պատմության վերջը» գրքի հեղինակ, մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Ֆուկույաման նրանց թվում էր, ովքեր դեռ Ուկրաինայում հատուկ գործողությունից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել էին հրապարակել պատժամիջոցների ցանկը, որոնք Վաշինգտոնը պատրաստ կլինի անհապաղ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում:
Աղբյուր՝ ria.ru
29.06. - 30.06.2022թ. մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Մումբայում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, երեքշաբթի հայտնել են իշխանությունները: Կուրլայի Նաիկ Նագար ընկերությունում գտնվող շենքի մի թևը փլուզվել է կեսգիշերին մոտ, հայտնում են նրանք՝ հավելելով, որ դրա մյուս թևը նույնպես հավանական է վթարի ենթարկվի: Այն ազատվել է: Տուժածները տեղափոխվել են Ղաթկոպարի և Սիոնի քաղաքացիական հիվանդանոցներ:
Աղբյուր՝ outlookindia.com
Երևանի քաղաքապետի և Մարսելի փոխքաղաքապետի մասնակցությամբ կայացած, 30-ամյա գործակցությանը նվիրված միջոցառմանը նշվել է, որ փոխգործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տեսանյութում:
Վրաստանի կառավարությունը որոշել է հուլիսի 4-ից մեկամյա արգելք մտցնել տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման վրա՝ երկրի ներսում այդ գյուղմթերքների պակասից խուսափելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ tass.ru
Վիկտորիա Փարթրիջը ժամանել է պատվերի և տեսել, որ իրեն կանչել է յոթ աղջիկներից բաղկացած խումբ: Փարթրիջն ասաց, որ ինքը չի կարողանա բոլորին տանել, քանի որ մեքենայում ընդամենը չորս ուղևորի նստատեղ կա: Դրանից հետո ամերիկուհիները սկսել են աղաչել տաքսու վարորդին, որ վերցնի իրենց պատվերը, քանի որ «դա իրենց վերջին հնարավորությունն է»: Արդյունքում Փարթրիջը ստիպված է եղել նրանց նստեցնել մեքենան: Որոշ ժամանակ անց աղջիկները հարձակվել են վարորդի վրա և սկսել ծեծել նրան:
Աղբյուր՝ gazeta.ru
Հրշեջ ծառայության աշխատակիցը հայտնել է, որ ևս 16 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Փրկվածները «շոշափելիս տաք են եղել», ստացել էին ջերմային հարվածի և ունեցել ջրազրկում: Սան Անտոնիոն մաքսանենգների հիմնական տարանցիկ ուղին է: Վարորդի կողմից լքված մեքենայում օդորակիչը չի աշխատել, իսկ ներսում չի եղել խմելու ջուր:
Աղբյուր՝ bbc.com
Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում: Հոր և որդու մոտ COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, նրանք հոսպիտալացվել են, իսկ նրանց կատվին ուղարկել են անասնաբուժական կլինիկա՝ հետազոտության: Երբ բժիշկը քսուք է վերցրել, կենդանին փռշտացել է նրա վրա: Կատուի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Իսկ կատվին հետազոտելուց մոտ մեկ շաբաթ անց անասնաբույժի մոտ ևս COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, այդ թվում՝ ջերմություն և հազ:
Աղբյուր՝ iz.ru
Փառատոնի ծրագրում ներառված են Nemra, Lav Eli, Katil ռոք խմբերի ելույթները, ինչպես նաև էլեկտրոնային երաժշտության արտիստներ, ինչպիսիք են Hayk Karoyi-ն, daao-ն, g.zelle-ը և այլն: Bambir երաժշտական խումբը կներկայացնի առանձին ելույթ, որի սյուժեն փոխանցում է հայ ժողովրդի պատմությունը՝ հելլենիստական ժամանակներից մինչև մեր օրերը: Փառատոնի երկրորդ օրը նախատեսված են վարպետաց դասեր:
Աղբյուր՝ «ՏաԹևեր» ճոպանուղու կայարան՝ Հալիձորի կողմից
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ մասնակցել է Բորելի այգում անցակացված հանդիսավոր արարողությանը: Համաճարակային և պատերազմական շրջանում Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին: Յանիք Օանիսյանն հայտնել է, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Առողջապահության նախարար Բրիջիթ Բուրգինյոնը երկուշաբթի հայտնել է, որ ֆրանսիացիները պետք է նորից սկսեն դիմակներ կրել մարդաշատ վայրերում, հատկապես հասարակական տրանսպորտում, քանի որ Ֆրանսիան ստիպված է դիմակայել հիվանդության նոր տարբերակներով առաջացած COVID-19 վարակների նոր ալիքին:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին