Կարճ լուրեր
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկարաձգում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին կայանալիք գրավոր քննության հայտերի ընդունման տևողությունը՝ մինչև սույն թվականի մայիսի 26-ը ներառյալ:
Աղբյուր՝ Քննչական կոմիտե
79 տարեկան հասակում մահացել է հույն կոմպոզիտոր Վանգելիսը: Նա արժանացել է «Օսկար»-ի՝ 1981 թվականի «Կրակե կառքեր» ֆիլմում իր ցնցող սաունդթրեքի համար: Վանգելիսի գործերով հայտնի մյուս ֆիլմերից են «Բաունտին», «Ֆրանցիսկոն», «Դառը լուսինը», «1492։ Դրախտի գրավումը» և Ալեքսանդրը:
Աղբյուր՝ bbc.com
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ծրագրում է մայիսի 20-ին այցելել Բրազիլիա՝ հանդիպելու նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ, հայտնում է Globo թերթը: Նախագահի պաշտոնական գրաֆիկում այս հանդիպման մասին հայտարարություն չկա, սակայն ինքը՝ Բոլսոնարոն, հայտարարել է, որ նախատեսում է խոսել «համաշխարհային ճանաչում ունեցող, շատ կարևոր մարդու հետ, ով կգա օգնություն առաջարկելու մեր Ամազոնին»՝ չնշելով օտարերկրյա հյուրի անունը:
Աղբյուր՝ gazeta.ru
Առնվազն 4 ներգաղթյալ մահացել է, ևս 10-ը՝ անհետ կորել այն բանից հետո, Թունիսի ափերի մոտ նավի խորտակվելուց, երբ նրանք փորձել են անցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա: Այս մասին հայտնել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Առափնյա պահակախումբը փրկել է 44 միգրանտի գերբեռնված նավի վրա, որը խորտակվել է Սֆաքս նահանգի Լուզա ափերի մոտ:
Աղբյուր՝ reuters.com
Մայիսի 10-13-ը Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանը և Էդգար Հովհաննիսյանն այցելեցին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոն։ Այցի նպատակն էր ստուգել ԲԱ կողմից տրամադրված Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակի վիճակը և կատարել նախնական չափումներ՝ հետագայում տեղադրելու և աշխատեցնելու համար։ Աստղադիտակը տեղադրվելու է թիվ 9 դպրոցի տանիքում՝ հատուկ պատրաստված տաղավարում:
Աղբյուր՝ Բյուրականի աստղադիտարան
TMZ-ի հաղորդման համաձայն, լույս աշխարհ է եկել փոփ աստղ Ռիհաննայի և ռեփեր A$AP Rocky-ի առաջնեկին: Հաղորդվում է, որ տղան ծնվել է մայիսի 13-ին Լոս Անջելեսում: Անուն չի նշվում: 2020 թվականի սկզբից հարաբերություններ սկսած զույգը առաջին անգամ հայտարարեց հղիության մասին՝ հունվարին A$AP Rocky-ի հայրենի քաղաքում՝ Նյու Յորքում քայլելիս արված լուսանկարների հարապարակմամբ:
Աղբյուր՝ theguardian.com
Փարիզի Իլ-դը-Ֆրանս շրջանում կապիկի ջրծաղիկով՝ մարդկանց վարակման դեպք է հայտնաբերվել ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի առողջապահության վարչությունը: Մասնագետները չեն հայտնում հիվանդի ինքնությունը և վարակի հանգամանքները: Վարչությունը նշում է, որ հիվանդը բարձր ջերմություն ունի: Ֆրանսիացի բժիշկները բոլորին, ովքեր կասկածում են, որ վարակվել են, խնդրում են ինքնամեկուսացվել:
Աղբյուր՝ tass.ru
Դիետոլոգ Լիզա Յանգը նշել է, որ բանջարեղենն ընդհանուր առմամբ չափազանց օգտակար է սրտանոթային համակարգի համար: Eat This, Not That! հրատարակչության հետ զրույցում մասնագետը գազարն անվանել է դրանցից ամենաօգտակարն ու մատչելին: Յանգը բացատրել է, որ գազարը հարուստ է լուծելի բջջանյութով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:
Աղբյուր՝ lenta.ru
Հինգշաբթի ազգությամբ արաբ իսրայելցի պատգամավորը դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ պատճառաբանելով, ի թիվս այլ գործոնների, ոստիկանության ագրեսիան Al Jazeera-ի լրագրողի հուղարկավորության ժամանակ: Այս քայլով կառավարությունը խորհրդարանում դառնում է փոքրամասնություն: «Մերեց» կուսակցության անդամ Ղայդա Ռինավիե Զոաբիի որոշմամբ աջակողմյան վարչապետ Նաֆտալի Բենեթի գլխավորած կոալիցիան Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի 120 մանդատներից այժմ ունի ընդամենը 59-ը:
Աղբյուր՝ france24.com
Ումա Թուրմանը կնկարահանվի կատակերգական թրիլերում («Սպանության սենյակ») դստեր՝ Մայա Հոուքի հետ, հայտնում է The Hoolywood Reporter-ը: Նրանք առաջին անգամ են միասին նկարահանվում: Պատմությունը պտտվում է մարդասպանի (Ջո Մանգանելո), նրա ղեկավարի (Սամյուել Լ. Ջեքսոն) և արվեստի դիլերի (Թուրման) շուրջ: Նրանք փողերի լվացման սխեմա են մշակում, բայց ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել են հանցակիցները: Թե ում է խաղալու Մայան, հոդվածում չի նշվում:
Աղբյուր՝ ria.ru
Իտալական «Միլանը» պատրաստվում է ձեռք բերել բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիջիին, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ: 27-ամյա սևամորթ բելգիացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ, և Օրիջին չի պատրաստվում երկարաձգել այն: «Միլանը» պատրաստ է խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրոյի դիմաց:
Աղբյուր՝ vesti.ru
Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ավարտել է միջազգային կարիերան: Այս մասին հաստատել է նրա երկրի ֆեդերացիան: «Բարսելոնայի» խաղացող Օբամեյանգը, ով Գաբոնի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 72 խաղում 30 գոլով, երեքշաբթի իր որոշումը հաստատող նամակ է ուղարկել ֆեդերացիա: Հայտարարում եմ, որ ավարտում եմ միջազգային կարիերաս»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Աղբյուր՝ france24.com
Հնդկաստանի Գերագույն դատարանը չորեքշաբթի ազատ է արձակել երկրի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության համար դատապարտված տղամարդուն՝ ազատազրկումից 31 տարի անց: Գերագույն դատարանը արտակարգ լիազորություններ է կիրառել Ա. Գ. Պերարիվալանին ազատ արձակելու համար: Այս մասին CNN-ին ասել է նրա փաստաբանը: Պերարիվալանը ձերբակալվել է՝ 1991 թվականի մայիսի 21-ին մահապարտ ահաբեկչի կողմից Գանդիի սպանությունից շաբաթներ անց, հարավային Թամիլ Նադու նահանգում:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմասնակցեն Իսրայելի «Կրակե կառքեր» զորավարժություններին՝ օդում իսրայելական կործանիչներ վերալիցքավորելով, հաղորդում է արաբական Asharq Al-Awsat թերթը: «Կրակե կառքեր» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ և կշարունակվեն մեկ ամիս: Դրանց ընթացքում իսրայելական բանակը «լայնածավալ հարձակում է մշակում Իրանի վրա», գրում է թերթը:
Աղբյուր՝ gazeta.ru
Խորհրդականներն ու վերլուծաբանները հայտնում են, որ Ջո Բայդենը որպես ԱՄՆ նախագահի առաջին ասիական այցի ընթացքում կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ հստակ ուղերձ հղելու Չինաստանին՝ Ասիայում և հատկապես Թայվանում չկրկնել այն, ինչ արեց Ռուսաստանը Ուկրաինայում: Բայդենը հինգշաբթի մեկնում է հնգօրյա ճամփորդության՝ ամիսներ շարունակ դաշնակիցներին ուղղորդելով՝ պատժել Ռուսաստանին:
Աղբյուր՝ reuters.com
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Էրիկ տեն Հագը և նրա անձնակազմը սկսել են նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին, հայտնում է De Telegraaf-ը: Ըստ աղբյուրի՝ ամռանը անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել ավելի քան 140 միլիոն եվրո: Նշվում է, որ տեն Հագին հետաքրքրող խաղացողների թվում են «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերն ու հարձակվող Էնթոնին, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:Շ
Աղբյուր՝ sport-express.ru
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 11 մետրանոցներով՝ 5:4 հաշվով, հաղթեց «Ռեյնջերսին» և նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը չորեքշաբթի օրը, երբ Սևիլիայում կայացած եզրափակիչը լրացուցիչ ժամանակի վերջում ավարտվեց 1:1 հաշվով:
Աղբյուր՝ france24.com
Համացանցում է հայտնվել 2018 թվականին սպանված ռեփեր XXXTentacion-ի (իսկական անունը՝ Ջասեյ Օնֆրոյ) մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը: Տեսանյութում ներկայացված է Hulu հոսքային ծառայությունում: Ֆիլմի հեղինակները ներառել են հարցազրույցներ ռեփերի հարազատների հետ, ինչպես նաև արխիվային կադրեր: «Նայիր ինձ. XXXTentacion» կոչվող կինոժապավենի ռեժիսորը Սաբահ Ֆոլայանն է: Նախագիծը էկրաններ կբարձրանա մայիսի 26-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru