Կարճ լուրեր
Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում Ուրյուպինսկի թեմի հոգևորականը, ВАЗ մակնիշի մեքենա հարբած վիճակում վարելիս, հարվածել է հեծանվորդի: Քահանային ժամանակավորապես հեռացրել են հոգևորական ծառայությունից, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ուրյուպինսկի թեմից: Վթարի հետևանքով կինը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
«Netcracker Technology» ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Ֆայնբերգի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «BostonGene-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը: Աշխարհի 56 երկրներում մասնաճյուղեր ունեցող «Netcracker Technology» նախատեսում է Հայաստանում հիմնել հետազոտության և զարգացման ընկերություն: ԿԳՄՍ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը հայաստանյան բուհերի հետ կապ հաստատելու ու արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ըստ հինգշաբթի հրապարակված լուրերի՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մոտ է Բունդեսլիգայի Բիլեֆելդի «Արմինիայից» Ստեֆան Օրտեգային ձեռք բերելուն՝ որպես հիմնական դարպասապահ Էդերսոնի պահեստային փոխարինող: Magazine Kicker-ը և Bild օրաթերթը նշում են, որ 29-ամյա խաղացողը կմիանա «քաղաքայիններին» անվճար տրանսֆերով, քանի որ նրա պայմանագիրը Բիլեֆելդում ավարտվել է:
Աղբյուր՝ france24.com
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը: Հունական բանկերը բավականին ազատ են մեկնաբանում ԵՄ պատժամիջոցները: Նաև, ըստ Պիլիպսոնի, կան ռուսների վրա հարձակումների և նրանց ծեծի դեպքեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ: Ընդ որում, հարձակումներից հետո մի շարք տուժածներ հոսպիտալացման կարիք են ունեցել:
Աղբյուր՝ vesti.ru
91-ամյա մեդիա մագնատ Մերդոքի համար ամուսնալուծությունը կլինի չորրորդը: 65-ամյա Հոլը նախկինում ամուսնացած է եղել Rolling Stones-ի մեներգիչ Միք Ջագերի հետ: 2016 թվականին Լոնդոնի կենտրոնում գտնվող առանձնատանը ամուսնացած զույգի ներկայացուցիչները, դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:
Աղբյուր՝ bbc.com
ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի ապատեղեկատվություն տարածելն ու Չինաստանի վերաբերյալ սադրիչ հայտարարություններ անելը, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը: Ավելի վաղ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում հիշատակվելու է Չինաստանը, որի վերելքը մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի շահերին, արժեքներին և անվտանգությանը:
Աղբյուր՝ ria.ru
Իրաքի խորհրդարանը հինգշաբթի նիստ կանցկացնի՝ քվեարկելու 73 օրենսդիրների փոխարինման համար, ովքեր հրաժարական էին տվել այս ամսվա սկզբին: Իրաքի ամենաազդեցիկ շիա քաղաքական գործչի հետևորդների կոլեկտիվ հեռանալը Իրաքը մատնեց ավելի մեծ անորոշության՝ խորացնելով կառավարության ձևավորման շուրջ ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը: Կանցկացվի՞ արտահերթ նիստը, որը պահանջում էին 50 պատգամավորներ ընդմիջման ժամանակ, դեռ պարզ չէ:
Աղբյուր՝ apnews.com
Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, Twitter-ում հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Լասոն հիվանդության նշաններ չունի։ Բացի այդ, նա պատվաստված է:
Աղբյուր՝ iz.ru
Այս մասին քննարկվել է Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի (ԿՌԿ) նիստի երկրորդ օրը: Թե կոնկրետ ինչպես կփոխվի Հյուսիսային Կորեայի բանակի կառուցվածքը, չի հաղորդվում, սակայն, նշվում է, որ «ԿՌԿ-ի նախագահի տեղակալների գլխավորությամբ» Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը «համապատասխան հարցերի մշակում և քննարկում է» անցկացրել, ինչպես նաև կազմել է համապատասխան «կարևոր փաստաթղթեր»:
Աղբյուր՝ gazeta.ru
ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի ս.թ. հունիսի 21-ին կայացած հերթական նիստում Հայաստանի Հարապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը նշանակվել է տեղական և տարաշածրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
«Shape of You» երգի վերաբերյալ դատավարությունից հետո: Այս մասին հաղորդում է The Variety-ն: Նշվում է, որ այս գումարը պետք է ծածկի երաժշտի իրավական ծախսերի մոտավորապես 90%-ը:
Աղբյուր՝ mir24.tv
Կենսաբանների խումբը վերջերս հայտնաբերել է Ֆլորիդայում երբևէ բռնված ամենածանր բիրմայան պիթոնը, հայտնել են պաշտոնյաները: Հայտնաբերումը նահանգում պիթոնների հեռացման ծրագրի մի մասն էր: Էգ պիթոնը ունեցել է մոտ 5 մետր երկարություն և ձվադրած է եղել 122 զարգացող ձու, ասվում է Հարավարևմտյան Ֆլորիդայի պահպանության ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ theguardian.com
Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան (CASC): Հաղորդագրությունից հետևում է, որ «Չանչժեն-2D» կրիչ հրթիռը արձակվել է Սիչան տիեզերակայանից տեղական ժամանակով ժամը 10:22-ին: Ըստ կորպորացիայի՝ սարքերը կօգտագործվեն գիտական փորձարկումների, երկրագնդի հեռահար զոնդավորման և ռեսուրսների հետախուզման համար:
Աղբյուր՝ interfax.ru
Ինչպես նաև կընդունեն դաշինքի նոր ռազմավարություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Աղբյուր՝ kommersant.ru
Ութ բժիշկ կկանգնեն դատարանի առաջ՝ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան հետ կապված հանցավոր անփութության համար։ Դատավորը հրամայեց քրեական հետաքննություն սկսել սպանության գործով այն բանից հետո, երբ բժշկական խորհուրդը պարզեց, որ Մարադոնայի բուժումը լի է «թերացումներով և խախտումներով»: Ֆուտբոլիստ մահացել է 2020 թվականի նոյեմբերին սրտի կաթվածից Բուենոս Այրեսում՝ 60 տարեկան հասակում:
Աղբյուր՝ bbc.com
Սեյսմոլոգները 5,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում: Երկրաշարժի օջախը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա:
Հունիսի 21-ին և 22-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ԱՄՆ և Եվրոպա կատարած այցի ժամանակ պահանջել է Վրաստանին չտրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Աղբյուր՝ iz.ru