«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Երևան-Գյումրի ճանապարհին նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների թվում է նաև ծանրորդ Վանիկ Սարգսյանը (Վանիկ Լևոնի Սարգսյան, ծնված 28.01.1995թ., ք. Գյումրի ):
«Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի ներկայացուցիչ` ծանրորդ Վանիկ Սարգսյանը, ով դեռ 20 տարեկան էր, ով բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու: Անկեղծորեն ցավակցում եմ ինչպես նրա, այնպես էլ բոլոր զոհվածների հարազատներին, ցանկանում եմ նրանց հոգու ամրություն` ճակատագրի այդ դաժան հարվածին դիմանալու համար:
Եվ թող Աստված լուսավորի բոլոր զոհվածների հոգիները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը:
94 կգ քաշային կարգի ծանրորդ Վանիկ Սարգսյանն Հայաստանի 2012 թվականի պատանեկան առաջնության չեմպիոնն էր:
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ