Այսօր կմեկնարկի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը՝ Երևանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական թիմերի մասնակցությամբ։ Խաղի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցում է Գիտակների հայկական ասոցիացիան։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառմանը կմասնակցեն Երևանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 7 թիմեր՝ յուրաքանչյուրում 6 մասնակից։ Խաղը կանցկացվի 3 փուլով։ Ընդմիջումներին ուսանողները կներկայացնեն երաժշտական համարներ, կցուցադրվեն ուսանողների պատրաստած զգեստները։
Ինտելեկտուալ այս խաղը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում հասարակական ակտիվությունը բարձրացնելու, ինչպես նաև ինտելեկտուալ շարժումը զարգացնելու նպատակ ունի։