Ուորլիք. Համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօր և վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է Ուորլիքը։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվար Նալդբանդյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան