ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պորտֆելների հարց չեն քննարկել. Վ.Բաղդասարյան
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափը վերջնականապես կհստակեցվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, այս փուլում ՀՅԴ-ի հետ նախարարական պորտֆելների հարց չի քննարկվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե այս փուլում ՀՀԿ-ն ի՞նչ է քննարկել ՀՅԴ-ի հետ, եթե ոչ պորտֆելների հարց, նա նշեց, որ պորտֆելներն իր համար ամենաերկրորդական հարցն է. «Պարզապես այս փուլում մենք հայացքների ճշգրտման խնդիր ունենք: Բանակցում են երկու քաղաքական ուժ, որոնք ունեն իրենց գաղափարախոսությունը, իրենց ծրագրերը: Եթե մենք որոշում ենք համագործակցել կամ կոալիցիա կազմել, ապա պետք է մանրամասն քննարկենք մեր հայացքները և հասկանանք, թե որքանով են դրան համընկնում: Եթե կա կոալիցիոն սկզբունք, եթե համագործակցությունը հասկանում ենք կոալիցիա, ապա այդ դեպքում շատ հարցեր պետք է համապատասխանեցվեն, որովհետև այդ դեպքում իրենք վերցնում են ոչ թե ձեր ասած առանձին պորտֆելների, այլ բոլոր ոլորտների պատասխանատվությունը»:
ՀՀԿ-ական գործիչը նաև ասաց, որ իրենց դռները բաց են բանակցությունների համար, իսկ միակ բանը, որ ՀՀԿ-ն չի ընդունում, նախապայմաններն են։
Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հնարավոր է կառավարությունում լինեն կառուցվածքային փոփոխություններ, Վ.Բաղդասարյանն ասաց, որ դժվար նման անհրաժեշտություն լինի:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր. Հայաստանում մինչև հիմա ձևավորված բոլոր կոալիցիաներն ունեցել են արհեստածին մոտեցում
- ՀՅԴ ԳՄ-ն նիստ է արել
- Շտապելու որևէ բան չկա. Աղվան Վարդանյանը` ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին
- Մենք կարիք չունենք, որ գան միանան, մեր հեղինակությունը բարձրացնենք. Վահրամ Բաղդասարյան
- ՀՅԴ-ն իր դերակատարությունը ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125-ամյա պատվանդանը. Աշոտյան
- Շարմազանովի հորդորը` Արմեն Ռուստամյանին
- Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է այս գինը վճարենք. Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ