Իրավունք 16:23 31/03/2016

Վարորդը դատարանում հաղթել է ՃՈ-ին՝ սահմանելով փայլուն նախադեպ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, Դավթաշեն-Եղվարդ ճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ մեքենան վարելով 57 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ խճուղու վրա տեղադրված է 40 կմ/ժ արագություն սահմանող նշան: Այսինքն՝ այդ տարածքում 40 կմ/ժ-ից ավելի երթևեկելն արգելվում է: Փաստաբանը տուգանվել է Ճանապարհային ոստիկանության կողմից, չի վճարել տուգանքը և ավելին, վիճարկել է խախտման վերաբերյալ վարչական ակտը ու հասել հաղթանակի:

«Վարչական դատարանին հայց եմ ներկայացրել, որով խնդրել էի 40 կմ/ժ արագություն սահմանող նշանը, որպես վարչական ակտ, ճանաչել ոչ իրավաչափ: Եվ որպես ածանցյալ պահանջ, վերացնել իմ նկատմամբ տուգանքը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուզաննան, ում համար մեծ ուրախություն էր Վարչական դատարանում ունեցած հաջողությունը:

Իր պահանջը փաստաբանը հիմնավորել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով ու դրան հետևող ենթաօրենսդրական ակտերով: Մասնավորապես, ըստ այդ օրենքի, երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները հաստատվում են կառավարության որոշմամբ, իսկ կառավարությունը 40 կմ/ժ արագություն սահմանող նշանի վերաբերյալ որոշում չունի:

«Կառավարության համապատասխան որոշմամբ, որով սահմանված են կանոնները, Երևանը բնակավայր է, որտեղ երթևեկելի արագությունը 60կմ/ժ արագությունն է: Այնտեղ հստակ նշված է, որ կարող են սահմանվել 20 կմ/ժ արագության նշաններ, օրինակ բակերում: Նաև նշված է, որ կարող է լինել 50 կմ/ժ արագության նշան: Այդ արագությամբ կարող են շարժվել այն մեքենաները, որոնք ունեն կցորդներ: Նաև այսպիսի նախադասություն կա՝ արագությունը սահմանափակող նշանները կարող են այդ արագությունը սահմանափակել միայն դեպի առավելագույնը: Սա նշանակում է, որ եթե Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ն է, ապա դա կարող է սահմանափակվել միայն դեպի առավելագույնը: Երևանում կան փողոցներ, օրինակ Իսակովի պողոտայում առավելագույն արագությունը 70 կմ/ժ-ն է, այսինքն՝ 60 կմ/ժ-ն սահմանափակվել է դեպի առավելագույնը: Բայց դեպի նվազագույն սահմանափակումը իրավաչափ չէ», -ներկայացրեց մեր զրուցակիցը:

Նրա եզրակացությամբ, երկար տարիների ընթացքում երևանյան փողոցներում կանգնեցված 40 կմ/ժ արագություն սահմանող ճանապարհային նշանը տեղադրված է եղել ոչ իրավաչափ, այսինքն՝ անօրինական: Ստացվում է այն տարածքներում, որտեղ տեղադրված են այդ նշանները, արագությունը գերազանցած և տուգանված վարորդները ոչ իրավաչափ կերպով են տուգանվել:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ են այդ խախտման համար տուգանված վարորդները դիմել դատարան և հետ վերցնել գանձված գումարները, փաստաբանը պատասխանեց, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարորդները կարող են փոխհատուցում պահանջել Ճանապարհային ոստիկանությունից:

Վճիռը, որը կայացրել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը,  հրապարակվել է մարտի 29-ին, բայց դեռ օրինական ուժի մեջ չի մտել, իսկ դրա համար պահանջվում է 1 ամիս ժամանակ, եթե չի բողոքարկվում Վերաքննիչ դատարան:

Ազրոյանը ասաց, որ Վարչական դատարանը «օբյեկտիվ վճիռ է կայացրել, խորը վերլուծություն է կատարել», հետևաբար ՃՈ-ի կողմից վերաքննիչ բողոքը հաջողություն չի ունենա: Թեպետ վարորդը հույս ունի, որ ՃՈ-ն վերաքննիչ բողոք չի ներկայացնի:

Փաստաբանի խոսքով, իր հայցապահանջը, նման բնույթի, առաջինն է և այդ մասով որոշումը՝ աննախադեպ:

«Դեռևս սովետի ժամանակներից ու նույն սովետի օրենքներով իրոք, կար այդ 40 կմ/ժ արագություն սահմանող նշանը տեղադրելը օրինակ, դպրոցների մոտ: Այն ժամանակներից այդ ընկալումը եկել է և բոլորի ենթագիտակցության մեջ մնացել է այդպես», -նկատեց փաստաբան Ազրոյանը՝ ընդգծելով, որ գուցե լիազոր մարմինը՝ Ճանապարհային ոստիկանությունը, ուշադիր չի եղել ու նման բացթողում է եղել:

Նա հորդորեց բոլոր վարորդներին այս բնույթի խախտման համար չվճարել տուգանք, բողոքարկել խախտման վերաբերյալ ակտը, քանի որ անպայման կհասնեն հաջողության:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}