Վերին Լարսը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր. Գագիկ Բեգլարյան
Այսօրվանից մեքենաները ցերեկային ռեժիմով կանցնեն Վերին Լարսի ճանապարհով: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` հավելելով, որ ամենաշատը 4-5 օր հետո ընդհանրապես ռեժիմը կդառնա 24 ժամյա:
Ըստ նրա՝ վրացական կառավարության կողմից անհանգստություն կա, որ քանի որ դեռ վերջնական վտանգը վերացված չէ. «Այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հոսելու հնարավորություն ունեցող հող կա: Եվ հիմա մտածում են, որպեսզի կարողանան ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, որը բավական մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները: Դրա համար ես նաև ուզում եմ առիթից օգտվել, ասել մեր գործարարներին, որ յուրաքանչյուր րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ աչքի առաջ ունենան լաստանավի հնարավորությունը: Ամեն րոպե Լարսը հնարավոր է փակվի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այժմ արդեն ժամանակն է, որպեսզի բանակցեն այլընտրանքային ճանապարհի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
- ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
- Վերին Լարսի անցակետը փակ կլինի մեկ շաբաթ
- Վերին Լարսում խցանում է
- Վերին Լարսի երթևեկությունը, հնարավոր է, օգոստոսի 31-ին վերականգնվի. «ՀԺ»
- Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է. ԱԳՆ
- Վերին Լարսում երթևեկությունը հնարավոր է վերականգնվի հունիսի 14-15-ին. Բեգլարյան
- Վերին Լարսում կուտակված քաղաքացիների համար տեղադրվել են վրաններ
- Իրավիճակը Վերին Լարսում
- Վերին Լարսում երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար
- Վերին Լարսում կուտակվել է շուրջ 80 բեռնատար մեքենա
- Ռուսաստանի հայ համայնքը սնունդ է հասցնում Վերին Լարսում խցանված ՀՀ քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը