Մշակույթ 11:10 28/12/2016 Հայաստան

Վաղը կունենանք արժանի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային կինոյի հարթակներում. Կինոգետ

Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է:  1985 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:

Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակներում:
Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:

Panorama.am-ը զրուցել է կինոգետ, Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանի հետ՝ հայկական ժամանակակից կինոյի, ֆիլմարտադրության, հեռանկարների մասին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական ֆիլմարտադրողները հետևում են միջազգային չափանիշներին, թեմատիկային,  թե հայկական շրջանակներից դուրս չեն գալիս, նա ասաց. ««Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխության ընթացքում դիտարկեցի ֆիլմարտադրության ամբողջ պրոցեսը, նկատեցի, որ  հետաքրքրություն կա ժամանակակից թեմայի նկատմամբ, որը շատ կարևոր է: Բացի սրանից, նաև գեղարվեստական լուծումներն են համապատասխանում բարձր չափանիշներին: Տեսնում ենք հետաքրքիր դերասանական աշխատանք, հետաքրքիր ձայնային լուծումներ:  Կարևորում եմ ֆիլմի երաժշտությունը, երբ համահունչ է ֆիլմին և ֆիլմը բարձրացնում է  արվեստի մակարդակի:

Լավատես եմ: Հիմա լավատեսությունս հիմնված է ոչ միայն իմ զգացողության, ցանկության վրա, այլ ֆիլմերն են թույլ տալիս խոսել այդ մասին: Ուրախալի է, երբ տեսնում ես ճիշտ տենդենցներ, նախադրյալներ, զարգացումներ: Այսօր կա թեմայի ընտրություն, այսօրվա հայկական կինոն ունի հերոս: Ասում էինք՝ հայկական կինոյում հերոս չկա, դրամատուրգիան ոնց որ թույլ չի տալիս բարձրարժեք ֆիլմեր ստեղծել: Այսօր տեսնում ենք, որ կան ֆիլմեր, որտեղ դրամատուրգիան կուռ է, կա իրական հերոս, որը հերոսացված է շատ նուրբ ձևով:  Ի տարբերություն  նախկինի, երբ հերոսացվում էին կերպարներ, որոնք շատ անգամ հեռու էին կյանքից, այսօր տեսնում ենք կյանքից եկած մարդիկ, ովքեր հերոսանում ենք աչքիդ առաջ: Դա շատ հուզական է և դրական:

Իհարկե, քանակը տալիս է որակ: Մի ժամանակ քիչ ֆիլմեր էին ստեղծվում, այդ ժամանակ դժվար էր խոսել ապագայի որակի մասին:  Այսօր կարող ենք ասել, որ նախադրյալներ կան, հեռանկարներ կան, կան պրոֆեսալ ռեժիսորներ, ովքեր կարողանում են ձևավորել այնպիսի ստեղծագործական խումբ, որը տալիս է գեղարվեստական չափանիշներին համապատասխան պրոդուկտ: Դա շատ հուսադրիչ է:

Իհարկե, վաղը կունենանք արժանի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային կինոյի հարթակներում, փառատոներում»:

Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ փոքր գումարով հնարավոր չէ լավ ֆիլմ անել, փաստորեն, հնարավոր է, Ա.Երզնկյանն ասաց. «Տարիներ առաջ իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան Հայաստանում էր, թատերական ինստիտուտում անցկացնում էր վարպետության դասեր: Դահլիճից հարց հնչեց՝ արդյո՞ք կարելի է փոքր գումարով ֆիլմ անել, նա ասաց, որ կարևորը միտքն է, այն բովանդակությունը, որն ուզում եք փոխանցել էկրանին»:

Ա. Երզնկյանի խոսքով՝ ամենակարևորը՝ ֆիլմերը պետք է ունենան գեղարվեստական լուծումներ, լավ դրամատուրգիա, ճիշտ գտած շեշտադրություններ, ձայնային լուծումներ և երաժշտություն, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, լավ դերասաններ:

Հարցին, թե ի՞նչ թեմայով ֆիլմեր կցանկանաք ստեղծվեն, կինոգետն ասաց. «Նախապատվությունները շատ լայն են, բայց, իհարկե, ժամանակակից, նաև պատմական,  որն իր մեջ որոշակի մեսիջներ կպարունակի ուղղված այսօրվան, գալիք սերունդներին»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}