Բելառուսում «մակաբուծության» հարկը մեկ տարի չեն գանձի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է մինչև մայիս աշխատանքի տեղավորել բոլոր գործազուրկներին:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն ասել է. «Այն մարդկանց, ովքեր դժբախտաբար մնացել են առանց աշխատանքի, պետք է ընդունենք ոչ միայն զբաղվածության ծառայություններում, այլև իշխանության մարմիններում և օգնություն ցուցաբերենք»:
Նրա խոսքով, մինչև մայիսի 1-ը աշխատանք փնտրող մարդիկ պետք է ապահովված լինեն դրանով:
«Եվ աստված չանի, որ մայիսի մեկից հետո գործազուրկ մարդիկ լինեն»,-ասել է նա, ավելացնելով, որ չի հավատում բոլոր ցանկացողներին աշխատանքով ապահովելու հնարավորության բացակայությանը:
«Պետք է ստեղծել խմբեր, բրիգադներ, որոնք անտառ կտնկեն, ցանկապատ կկառուցեն, կներկեն, տարածքը կմաքրեն: Մենք այդպիսով կզբաղեցնենք բոլորին»,-ասել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն հանձնարարել է մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «մակաբուծության» հարկը չգանձել:
2015-ի ապրիլին ստորագրած փաստաթղթի համաձայն, աշխատունակ տարիքի անձինք, ովքեր Բելառուսի քաղաքացի են վեց ամիս ու չեն աշխատում, պետք է տարեկան վճարեն 250 դոլար հարկ, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Փետրվարի 19-ին Բելառուսի մի շարք քաղաքներում փաստաթղթի դեմ չարտոնված բողոքի ակցիաներ տեղի ունեցան:
Ըստ աղբյուրի, Բելառուսում պաշտոնական տվյալների համաձայն 2016-ի վերջ դրությամբ 44.9 հազար գործազուրկ կա, դա կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության մեկ տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան