Հրդեհված մանկական ճամբարը հանդիսավոր բացել էին նախագահն ու քաղաքապետը. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին անդրադարձել է մանկական ճամբարի հրդեհման դեպքին: Նա ողբերգության մեջ մեղադրել է քաղաքի վարչակազմին ու քաղաքապետ Գենադի Տրուխանովին:
«Երեք երեխա զոհվեցին հրդեհի ժամանակ հակահրդեհային պաշտպանության պարզագույն միջոցների բացակայության պատճառով մի ճամբարում, որը հանդիսավոր բացել էր նախագահը Տրուխանովի հետ: Քաղաքը զարգացման համար նվազագույնը 150 մլն դոլար ազատ միջոց ունի, որը գողացել են Տրուխանովն ու իր ավազակախումբը »,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ պատրաստվում է մոտակա ժամանակներում վերադառնալ իր սիրելի Օդեսա:
«Վիկտորիա» մանկական ճամբարում բռնկված հրդեհի պատճառով զոհվեցին երեք երեխա: Ճամբարի երեխաների ծնողներն ու ընդդիմադիրները հավաքվեցին քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղից նրանց ցրելու համար ոստիկանությունը կիրառեց տարբեր միջոցներ, այդ թվում՝ գազ:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհից հետո Օդեսայում ձերբակալվել է ճամբարի հայ տնօրենը
- Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետևանքով զոհվել է 3 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան