Մշակույթ 13:46 29/09/2017 Հայաստան

Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան

Հոկտեմբերի 1-ին Վանաձորի Կզարթմյանի անվան դահլիճում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում կայանալու է «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգը, որին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները: Համերգային երեկոներին հնչելու են Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ։

Լրագրողների հետ հանդիպմանը մաեստրո Տիգրան Մանսուրյանը ներկայացրեց և քաղաքների, և ծրագրի ընտրությունը:

Նշենք, որ Արթիկի մշակույթի տունն այդ համերգի ժամանակ պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով:

«1947 թվականին, երբ Բեյրութից եկանք Հայաստան, տեղավորվեցինք Արթիկում: Ես իբրև Հայաստանից, համարում եմ ինձ Արթիկից, արթիկցի եմ, մշտապես հավատարիմ եմ եղել քաղաքի իմ մանկության ընկերներին, իմ ուսուցիչներին: Հպարտությամբ ասել եմ, որ արթիկցի եմ: Եվ ահա արթիկցիների պատասխանը, որ ակումբը կոչվելու է իմ անունով: Ինձ համար չափազանց հուզիչ է»,- ասաց նա:

Կոմպոզիտորը նաև պատմեց, որ դաշնամուր առաջին անգամ հանդիպել է հենց Արթիկում. «1952-1953 թվականներն էին, երբ առաջին անգամ հանդիպեցի դաշնամուրին, մոլեռանդորեն կապվեցի այդ գործիքին: Արթիկում երաժշտական դպրոց չկար: Մի նախկին զինվորական կար, ով նոտաներ գիտեր, միակ մարդը, ում կարող էի հարց ուղղել, նա էր, բայց, առհասարակ, չէր ուզում ինձ հետ խոսել: Բանվորական ակումբում դրված դաշնամուրի հետ ես միայնակ էի: Բանվորական ակումբի ինքնագործ թատրոնի ռեժիսորը՝ Չափյանը, ըստ երևույթին, շատ էի իրեն չարչարել իմ նվագով, մի օր ասաց՝ «դե Տիգրան, Արթիկից Սայաթ-Նովա դուրս չի գա, մեկա դուրս չի գա, մի չարչարվիր էդքան»: Մի օր արթիկցիներին հանդիպեցի,  ասացի՝ հնարավոր է Չափյանը ճիշտ էր, որ Սայաթ-Նովա դուրս չի գա, բայց ինչ-որ մի բան դուրս եկավ, այնուամենայնիվ»:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ այս համերգով Արթիկին վերադարձնում է այն, ինչ լսել է, ապրել է այնտեղ. «Տանը մենք ռադիո չունեինք, բայց  ռայոնական քաղաքներում մշտապես բարձրախոսներ կային: Օրվա ծրագիրը գիտեի: Երբ  պետք է հնչեր Չայկովսկի, Խաչատուրյան, թողնում էի խաղը, ամեն ինչ, գնում էի սյան տակ կանգնում, որ ռադիոյից պետք է հաղորդվի երգը: Վերջանում էր, նոր միանում էի խաղին: Սա ապրված կյանք է երաժշտության, իմ մանկության ընկերների, հարևանների, դպրոցի ուսուցիչների հետ, որոնց մշտապես հիշում եմ»:

Խոսելով վանաձորյան համերգի և վանաձորցի ունկնդրի մասին, մաեստրոն ասաց, որ նույնպես ջերմություն է սպասում, ինչպես միշտ:

«Այնտեղ լավ արմատներ ունեմ, չէ՞: Այդ քաղաքից է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Այնտեղ է ապրել իմ մեծ բարեկամ Հրանտ Մաթևոսյանը: Լոռվա աշխարհից է Սոս Սարգսյանը: Այս կապերն ինձ համար կենդանի զգացողություններ են: Անցյալների հիշատակը, մեր սերտ կապը իմ շատ սիրելի ընկերոջ Փելեշյանի հետ, մենք միասնական մի ընտանիքի զավակներ ենք: Սա միայն իմը չէ, նաև իմ ընկերության ուշադրությունն է այն մարդկանց, որոնց հետ ես ապրեցի, որոնք այդ քաղաքից կամ այդ տարածքից էին»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Խոսելով համերգի ծրագրերի մասին, նա նշեց, որ  մեծ աշխատանք է արված, տարիների աշխատանք Ռոբերտ Մլքեյանի և նրա երգչախմբի հետ:

«Մենք տարիներ առաջ ենք այս ծրագիրը հասունացրել, այս գործերի մի մասը ձայնագրվել է Գերմանիայում, մյուս մասը՝ Հայաստանում: Սրանք արդեն խտասալիկների ձևով գոյություն ունեն:

Երկու մեծ բանաստեղծներ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ, կներկայացնեմ համերգային մեկ ծրագրի շրջանակում:  Դա չի նշանակում, որ չէի կարող էլի ու էլի ծրագրեր առաջարկել դասական հայ պոեզիայի հիմքի վրա եղած իմ երաժշտության սահմաններում, բայց ինձ համար կարևորեցի այս երկու մեծագույն դասականներին՝ Իսահակյանին և Չարենցին»,- նշեց մաեստրոն:

Նա հիշեց մի պատմություն. «Կարսում, պատմում է Չարենցը, մի օր տեսել է փողոցով անցող Իսահակյանին: Ըստ երևույթին, առաջին անգամ է մեծ բանաստեղծ տեսել, կենդանի, քայլող, գնացել է հետևից: Չար տղա է եղել, հետամուտ է եղել: Իսահակյանը կանգնել, նայել է, տեսել է, որ իրեն հետևողը չար տղա է: Բարկացել է: Ապտակել է Չարենցին: Իհարկե, Իսահակյանն այս պատմությունը չէր հիշում: Հետագայում, երբ հանդիպել են Վենետիկում, Չարենցը պատմել է նրան Կարսի այս դեպքը: Իսահակյանը նրան ասել է՝ «դե ուրեմն ես քեզ վարապետի ապտակ եմ տվել, այդ օրը դու մկրտվել ես»: Այսպիսի հետաքրքիր կապեր երկուսի միջև: Երբ որ Իսահակյանը սփյուռքից եկել է Հայաստան, միակ բանաստեղծը,  որին գիտեր և այցելում էր, մշտապես Չարենցն էր: Լավ բարեկամություն է եղել»:

Տ. Մանսուրյանի խոսքով, կարող էր անել նաև Հովհաննես Թումանյանի,  Նահապետ Քուչակի, Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա, քանի որ իր համար հայոց լեզուն իր հոգու հայրենիքն է, մշտապես աշխատել է այդ բարձր պոեզիան, որ Կոմիտասը բերեց երաժշտություն, փառավորապես շարունակեց Ռոմանոս Մելիքյանը, ներկայացնել:

«Ցավոք սրտի, սովետական իշխանության տարիներին հասկանալի պատճառներով դասական, նաև միջնադարյան բանաստեղծությունը թեև երգվեց, սակայն առաջնային չէր, քանի որ իր տեղը  որոշ չափով զիջել էր գործիքային երաժշտությանը:  Այդ ժամանակ հզոր կոմպոզիտորական դպրոց էր վեր հառնում Արամ Խաչատուրյանի գլխավորությամբ, որի հիմքերը դեռ Սպենդիարյանն էր դրել: Իսկ այսօր պահանջ կա՝ վերադառնալ բարձր հայ պոեզիային, դարձնել հայ երաժշտի համար աշխատանքի լուրջ բնագավառ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Համերգների պրոդյուսերն է Տիգրան Վիրաբյանը։ Նա նշեց, որ  համերգասրահներում ստեղծել են այնպիսի պայմաններ, որպեսզի ունկնդիրը մանսուրյանական երաժշտությունն ընկալի այն ծավալով, հզորությամբ, ինչ կարողանում են ստեղծել երևանյան բարձրակարգ համերգասրահներում:

Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}